Samsung Internet
Տեսակ | դիտարկիչ |
---|---|
Նախագծումը՝ | Samsung Electronics? |
ՕՀ | Անդրոիդ |
Պլատֆորմ | Անդրոիդ |
Հիմք են ծառայել | Քրոմիում |
Կայք | samsung.com/us/support/owners/app/samsung-internet/ |
Samsung Internet Browser Վիքիպահեստում |
Samsung Internet Browser (հայտնի որպես՝ Samsung Internet), բջջային վեբ-դիտարկիչ, նախատեսված Սամսունգ ընկերության կողմից արտադրված սմարթֆոնների, պլանշետների և այլ սարքավորումների համար։ Այն ստեղծված է բաց կոդերով՝ Chromium նախագծի հիման վրա։ Այն նախպես տեղադրվել է Սամսունգ Գալաքսի սարքավորումների վրա։ 2015 թվականից բրաուզերը բեռնման համար հասանելի է Google Play խանութում[1][2]։ Սամսունգը նշել է, որ 2016 թվականին բրաուզերը ունեցել է ավելի քան 400 միլիոն ակտիվ օգտատեր։ Համաձայն StatCounter-ի, 2018 թվականի մայիսին շուկայում մասնաբաժինը կազմել է 4,98%[3]։
Կոդային շատ տարբերությունները Chromium-ի բազային կոդերի հետ, արվել են Սամսունգի հատուկ ծրագրերին և միջոցներին աջակցելու համար, ինչպիսին է՝ Gear VR և կենսաչափական տվյալները[4][5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Samsung Internet-ը փոխարինել է ստանդարտ Անդրոիդ բրաուզերին, Սամսունգ Գալաքսի սարքերում[6][7]։ Մոտավորապես 2013 թվականին որոշվել է ստեղծել դիտարկիչ Chromium-ի բազայի հիման վրա, իսկ առաջին տարբերակը թողարկվել է տվյալ թվականին Սամսունգ ընկերության դրոշակակիր սմարթֆոն հանդիսացող Galaxy S4-ի հետ միասին։
Չորրորդ տարբերակը թողարկվել է 2016 թվականին, հավելելով գաղտնի ռեժիմը, կոնտենտ քարտը, լողացող վիդեո, տեսանյութի պատմություն, web push, Service Worker, աշխատանքային էջեր և բովանդակության ընդլայնված արգելափակման ֆունկցիաները։
Հինգերորդ տարբերակը թողարկվել է 2016 թվականին դեկտեմբերի 5-ին, հավելելով տեսանյութերի համար բարելավված օգնականը և web payment-ը[8][9]։
5.4 տարբերակը թողարկվել է հրապարակային բետա-տարբերակի տեսքով 2017 թվականի մարտին[10], ավելացված են եղել՝ էջերի փոփոխելու նավիգացիոն շարժումների միջովոց ֆունկցիան, արագ մենյուն, ընդլայնված նավիգացիոն էջերը (միայն Չինաստանի համար), աշխատանքային ինտերֆեյսը, բովանդակությունը թաքցված պահելու հնարավորությամբ (մենյույում)[11][12]։ Ստաբիլ տարբերակը թողարկվել է 2017 թվականի մայիսին, ամբողջ աշխարհի համար, Samsung Galaxy S8-ի թողարկումից հետո։
6.2 տարբերակը թողարկվել է 2017 թվականի հոկտեմբերի 30-ին, ավելացվել են, բարձր կոնտրաստի և գիշերային (ռեժիմ) ռեժիմները[13][14]։
6․4 տարբերակը թողարկվել է 2018 թվականի փետրվարի 19-ին, հավելելով բեռնումների մենեջերը և լռելյայն կերպով միացված web bluetooth-ը[15][16]։
7․2 տարբերակում ավելացվել են WebGL2, Intersection Observer, Web Assembly և Protected Browsing հնարավորությունները։ Այս տարբերակը թողարկվել է 2018 թվականի հունիսի 7-ին[17]։
Պահանջներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Samsung Internet դիտարկիչի 6․2 տարբերակը հնարավոր է տեադրել յուրաքանչյուր Անդրոիդի 5․0 և ավելի բարձր տարբերակ ունեցող հեռախոսներում[18]։ Իսկ ավելի հին՝ 5․0 տարբերակը հնարավոր է տեղադրել միայն Samsung Galaxy և Google Nexus հեռախոսների վրա, որոնք ունեն Անդրոիդի 5․0 և ավելի բարձր տարբերակ[19]։
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնտենտի ընդլայնված փակումը[20]
- Gear VR և DeX համակարգերի աջակցությունը[21]
- KNOX-ի աջակցությունը
- Բոլոր բաց էջերի համաժամեցումը
- Կարդալու ռեժիմը
- Էջերի պահպանումը
- «Գաղտնի ռեժիմ»-ը և կենսաչափական տվյալների առկայությունը[22]
- Անվտանգ ավտոմատ մուտք կայքեր
- SPen էլեկտրոնային գրիչի աջակցությունը
- Service workers և Push API աջակցությունը
- Ultra էներգախնայման ռեժիմը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Introducing Samsung Internet v6.2 stable». Samsung Developers. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Get Samsung's Internet Browser on Almost Any Android Device». Gadget Hacks. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Mobile Browser Market Share Worldwide». StatCounter. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Overview for Gear VR». Samsung Developers. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Samsung Internet for Gear VR Update Makes Browsing More Immersive». Samsung Newsroom. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Samsung Internet Overview». Samsung Developers. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Samsung Internet browser will get 'Smart Go Next' for better form navigation, also coming to Chrome». Android Police. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Samsung Internet for Android 4.0 Release Note». Samsung Newsroom. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Samsung Internet 4.0 and Cross App Boost Functionality for Galaxy Devices with Android 6.0 Marshmallow Update». Samsung Newsroom. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Samsung Internet Beta now available without sign up». Medium. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Samsung Internet for Android 5.4 Release Note». Samsung Developers. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Announcing Samsung Internet v5.4 stable!». Medium. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Samsung Internet for Android 6.2 Release Note». Samsung Developers. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Samsung Internet v6.2 Now Stable!». Medium. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Samsung Internet for Android 6.4 Release Note». Samsung Developers. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Let's connect with Samsung Internet v6.4 stable!». Medium. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «7.2 Stable is Here!». Medium. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Samsung Internet v6.2 is Now Stable, Adds Night Mode, Tracking Blocker and More». XDA Developers. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Samsung Internet v6.2 is Now Stable, Adds Night Mode, Tracking Blocker and More». Medium. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Samsung is now allowing users to install ad blockers on its phones». BGR. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Samsung Internet for Gear VR Overview». Samsung Developers. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Samsung Internet 4.0 rolling out to older Galaxy devices and variants running Lollipop». 9to5Google. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Samsung Internet կատեգորիայում։ |