Samsung Galaxy Z
Samsung Galaxy Z, ծալվող հեռախոսների շարք, որը մշակվում է Samsung Electronics ընկերության կողմից։ Շարքի առաջին հեռախոսն է համարվում Samsung Galaxy Fold-ը[1]։
Մոդելներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Samsung Galaxy Fold[խմբագրել | խմբագրել կոդը]

Samsung Galaxy Fold հեռախոսը համարվում է Galaxy Fold շարքի առաջին մոդելը։ Այս առաջին անգամ ցուցադրվել է 2019 թվականի փետրվարի 20-ին և թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Հարավային Կորեայում։ Մոդելի անվանման մեջ բացակայում է «Z» նշանը[2]։ Սմարթֆոնի Samsung W20 5G անունը կրող մոդելը թողարկվել է բացառապես չինական շուկայի համար, այն օժտված էր ավելի հզոր պրոցեսորով՝ Snapdragon 855+ և ուներ յուրահատուկ սպիտակ ծածկույթ[3][4]։
Samsung Galaxy Z Flip[խմբագրել | խմբագրել կոդը]

Samsung Galaxy Flip և Flip 5G սմարթֆոները թողարկվել են համապատասխանաբար 2020 թվականի փետրվարի 14-ին և 2020 թվականի օգոստոսի 7-ին։ Շարքի առաջին մոդելն է, որն անվան մեջ կրում էր «Z» տարբերակնշանը։ Ի տարբերություն Galaxy Fold-ի, սարքը ծալվում է ուղահայաց և մոդելում օգտագործվում է «Infinity Flex Display» հիբրիդային ապակե ծածկույթ[5][6][7]։
Samsung Galaxy Z Fold 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Samsung Galaxy Fold 2 5G թողարկվել է 2020 թվականի սեպտեմբերի 18-ին։ Սմարթֆոն ունի ավելի մեծ էկրան նախորդ մոդելի համամատ, ինչպես նաև բարելավել է էկրանի թարմացման հաճախականությունը դառնալով 120 Հց, թարմացվել է միջուկը հասնելով SoC Snapdragon 865 Plus։ Մեծ փոփոխություններ են կրել հիմնական էկրանն ու ծալվելու մեխանիզմը[8]։ Samsung W21 5G անվանումով մեդելը, որը նախատեսված է միայն չինական շուկայի համար ցուցադրվեց 2020 թվականի նոյեմբերին[9]։
Galaxy Z Fold 3 և Galaxy Z Flip 3[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի օգոստոսի 11-ին ընկերությունը ցուցադրեց երրորդ սերնդի ծալվող սմարթֆոները՝ Galaxy Fold 3 5G և Galaxy Flip 3 5G։ Սմարթֆոները օժտված են ջրակայունության IPX8 համակարգով[10], իսկ Galaxy Fold 3 5G մոդելը ստացել է էկարնում ինտեգրված դիմացի տեսախցիկ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Samsung's foldable devices will fall under the Galaxy Z umbrella»։ SamMobile (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-17-ին։ Վերցված է September 11, 2020
- ↑ Williams Andrew (2019-04-15)։ «Samsung Galaxy Fold hands-on: an odd glimpse of our phone future»։ Wired UK (en-GB)։ ISSN 1357-0978։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-21-ին։ Վերցված է 2020-11-10
- ↑ «Samsung Galaxy W20 5G goes on sale in China and sells out, instantly»։ GSMArena.com (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-20-ին։ Վերցված է 2020-11-10
- ↑ «Foldable Samsung W20 5G arrives in China with Snapdragon 855+»։ GSMArena.com (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-21-ին։ Վերցված է 2020-11-10
- ↑ Bohn Dieter (2020-02-11)։ «Hands on with Samsung's Galaxy Z Flip foldable phone»։ The Verge (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-11-ին։ Վերցված է 2020-11-10
- ↑ Amadeo Ron (2020-02-11)։ «Samsung's Galaxy Z Flip is the first foldable with a flexible glass cover»։ Ars Technica (en-us)։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-12-ին։ Վերցված է 2020-11-10
- ↑ Dolcourt Jessica։ «Samsung Galaxy Z Flip's foldable glass screen: Already more impressive than the Razr»։ CNET (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-18-ին։ Վերցված է 2020-11-10
- ↑ Gartenberg Chaim (2020-08-05)։ «Samsung announces the Galaxy Z Fold 2 with bigger screens and better cameras»։ The Verge (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-07-ին։ Վերցված է 2020-11-10
- ↑ «Samsung unveils W21 5G - a more premium Galaxy Z Fold2 for China»։ GSMArena.com (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-10-ին։ Վերցված է 2020-11-10
- ↑ «Galaxy Z Fold 3, Z Flip 3 edge foldables closer to mainstream»։ CNET։ 2021-08-11։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-11-ին։ Վերցված է 2021-08-11