Samsung Galaxy S6/S6Edge+

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Samsung Galaxy S6
ԱրտադրողSamsung Electronics
ԷկրանS6/S6 Edge 5.1 դյուրմ
S6 Edge+ 5.7 դյուրմ Quad HD Super AMOLED
Տեսախցիկ16 MP
ՊրոցեսորExynos 7420 Octa-core (չորս միջուկանի Cortex-A57 2.1 ԳՀց և չորս միջուկանի Cortex-A53 1.5 ԳՀց)
Օպերատիվ
հիշողություն
S6/S6 Edge 3 ԳԲ LPDDR4
S6 Edge+ 4 ԳԲ LPDDR4
Հիշողության
քարտ
բացակայում է
Մշտական
հիշողություն
S6/S6 Edge 32/64/128 ԳԲ
Մարտկոց2550/2600/3000 միլիամպեր ժամ
Քաշ138/132/153 գրամ
ՀաջորդSamsung Galaxy S7

Samsung Galaxy S6 (SM-G920, SM-G925, SM-G928), սմարթֆոն վեցերորդ սերնդի Galaxy S, թողարկել է Samsung Electronics, 2015 թվականի մարտի 1 Բարսելոնա քաղաքում MWC միջազգային ցուցահանդեսում [1]: Միևնույն ժամանակ 2015 թվականի օգոստոսի 15 ներկայացվել է Galaxy Unpacked 2015 ցուցահանդեսում Samsung Galaxy S6 Edge+ սմարթֆոնը[2]: Սմարթֆոնի hետևի վահանակն ամբողջովին պատրաստված է մետաղից, ունի 16 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ, մատնահետքի սկաներ և իմպուլսային սենսոր։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարքավորման դրույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմարթֆոնը կառավարվում է 64-բիթանոց ութմիջուկանի Exynos 7420 պրոցեսորով, կատարելով 14 նմ տեխնոլոգիական պրոցես և ունի արագացնող գրաֆիկական Mali-T760 պրոցեսոր։ Ընկերությունը սմարթֆոնը պետք է թողարկեր նաև Snapdragon 810 պրոցեսորով, սակայն փորձերի ընթացքում այն շատ ուժեղ տաքանում էր։ Օպերատիվ հիշողությունը կազմում է 3 ԳԲ S6 և 4 ԳԲ S6 Edge ու S6 Edge+։ Սարքը ունի 32,64 և 128 ԳԲ մշտական հիշողություն։ Մարտկոցի հզորությունը կազմում է 2550 միլիամպեր ժամում, նաև ունի անլար լիցքավորման հնարավորություն։ Էկրանը պատրաստված է նոր Quad HD Super AMOLED տեխնոլոգիայով։ Հեռախոսի էկրանը հնարավորություն ունի ցուցադրել պիքսելների խտությունը 577 ppi (պիքսել դյուրմում)։

Ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերացիոն համակարգը Samsung Galaxy S6 համար հանդիսանում է Android 5.0.2 Lollipop, վերամշակված Samsung TouchWiz ինտերֆեյսի հետ միասին։ Ավելի ուշ հասանելի է դարձել Android 6.0 Marshmallow[3][4] տարբերակը։ 2017 թվականի մարտին սմարթֆոնը թարմացվեց մինչև Android 7.0 Nougat տարբերակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.cnet.com/products 
  2. [http: //www.ixbt.com/news/2015/08/13/samsung-galaxy-s6-edge.html «Смартфон Samsung Galaxy S6 edge+ представлен официально»] 
  3. «Прошивка Galaxy S6: доступна beta-версия» (ru-RU)։ Android Guide։ Վերցված է 2016-02-21 
  4. Прошивка Samsung Galaxy S6 до Android 6.0 Marshmallow

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]