Jump to content

SSJ 100-ի ավիավթար Շերեմետևո օդանավակայանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SSJ 100-ի ավիավթար Շերեմետևո օդանավակայանում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար, emergency landing? և bounced landing?
Թվականմայիսի 5, 2019
ՎայրՇերեմետևո, ,  Ռուսաստան
ՉվերթSU1492
Թռիչքի վայրՇերեմետևո
Վերջնական կետMurmansk Airport?
Զոհվածներ41[1]
Վիրավորներ19
Aviation Safety Network ID20190505-0
Օդանավ
ԱվիաընկերությունԱերոֆլոտ
Կողային համարRA-89098
Կենդանի մնացած37[2]
Քարտեզ
Քարտեզ
 RA-89098 (aircraft) Վիքիպահեստում

SSJ 100-ի ավիավթարը «Շերեմետևո» օդակայանում, 2019 թվականի մայիսի 5-ին տեղի ունեցած ավիավթար։ Սուխոյ Սուպերջեթ 100 օդանավն իրականացնում էր Մոսկվա-Մուրմանսկ չվերթը, բայց բորտում բռնկված հրդեհի պատճառով օդանավի անձնակազմն ստիպված էր վերադառնալ Շերեմետևո օդանավակայան[3]։ Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը վնասվել է. թիթեղվածքն այրվել է։ Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 41 մարդ[4], ուղևորներից շատերն ստացել են վնասվածքներ[5]։

Աերոֆլոտ ընկերության Սուխոյ Սուպերջեթ 100 ինքնաթիռն (գործարանային համարը՝ 95135) արտադրվել է 2017 թվականի հունիսին[6]։ Առաջին թռիչքն իրականացվել է 2017 թվականի հունիսի 21-ին։ 2017 թվականի սեպտեմբերին հանձնվել է «Աերոֆլոտ» ընկերությանը[7]։ Վերջին ստուգումն անցել է 2019 թվականի ապրիլին։

Արտաքին տեսաֆայլեր
Հպում
Կադրեր առաջին սրահից
Կադրեր երկրորդ սրահից
Վայրէջք և տարհանում
Բորտուղեկցորդի հարցազրույցը

2019 թվականի մայիսի 5-ին RA-89098 բորտային համարով SSJ-100 ինքնաթիռն իրականացնում էր Մոսկվա-Մուրմանսկ կանոնավոր չվերթը[8]։ Flightradar24 կայքի տվյալների համաձայն՝ ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանից թռել է 18:03 UTC+3: Թռիչքից 8 րոպե անց (18:11 UTC+3) ինքնաթիռի բորտում տեղադրված ռադիոտեղորոշման սարքավորումը հայտնեց 7600 կոդը (կապը կորցնելու), այնուհետև՝ 18:25 UTC+3, սարքավորման կոդը փոխվեց՝ դառնալով 7700 (վթարային կամ այլ անսպասելի իրավիճակ)։ 5 րոպե անց՝ 18:30, ինքնաթիռը հարկադրված վայրէջք կատարեց՝ ուղղություն վերցնելով դեպի մեկնարկային կետ։ Ըստ նախնական տվյալների՝ կոշտ վայրէջքի հետևանքով կոտրվել են օդանավի հենակները, ինչի արդյունքում ինքնաթիռի բաքերը վնասվել են, սկսվել է վառելիքի արտահոսք, ինչն էլ հանգեցրել է ինքնաթիռի ետնամասում բռնկված հրդեհի։ Հրդեհի արդյունքում ինքնաթիռն ամբողջությամբ ոչնչացել է[9][10]։

Ուղևորները տարհանվում էին ինքնաթիռի ցռուկային մասում գտնվող վթարային օդանավասանդուղքների միջոցով։ Ընդ որում՝ ըստ ականատեսների վկայությունների՝ որոշ ուղևորներ, չնայած օդանավի անձնակազմի հրահանգներին և հորդորներին, իրենց հետ վերցնում էին ձեռնածանրոցը՝ այդպիսով խոչընդոտ ստեղծելով այլ ուղևորների ելքի համար[11]։

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ-ի տվյալների համաձայն՝ բաց հրդեհը մեկուսացվել է 18:48 UTC+3: Հրդեհի հետևանքով զոհվել է 41 մարդ, ովքեր գտնվում էին ինքնաթիռում[12]։

Հետաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքի առթիվ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի՝ Մոսկվայի միջշրջանային քննչական մարմնի կողմից քրեական գործ է հարուցվել՝ օդային տրանսպորտի շահագործման և անվտանգության կանոնների խախտման հատկանիշներով, ինչը հանգեցրել է 2 և ավելի անձանց մահվան (ՌԴ ՔՕ հոդված 263 մաս 3)։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ՝ հետագա հետաքննության նպատակով փոխանցվել է քրեական գործը փոխանցվել է գերատեսչության կենտրոնական ապարատին[13][14]։

Ավիավթարի պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ նախնական տվյալների՝ վթարային վայրէջքն իրականացվել է կայծակի պատճառով, որը հարվածել էր ինքնաթիռին[15]։ Մեկ այլ տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է այն բանից հետո, երբ վատ եղանակային պայմանների պատճառով ինքնաթիռը երեք անգամ փորձել է վայրէջք կատարել, բայց հենակները կոտրվել են՝ դառնալով հրդեհի պատճառ[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Расследование уголовного дела об аварийной посадке пассажирского самолета в столице передано в центральный аппарат СК России
  2. https://echo.msk.ru/news/2420609-echo.html
  3. «Аварийная посадка SSJ-100 в Шереметьево».
  4. Ինչպես են մարդիկ ցած նետվում այրվող ինքնաթիռից. կա 41 զոհ
  5. «Жертвы катастрофы SSJ-100 в Шереметьево».
  6. AIRCRAFT INFO
  7. «Сухой SuperJet 100-95 Бортовой №: RA-89098». Russianplanes.net. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  8. Կրակը ոչնչացրել է «Շերեմետևոյում» արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի մի մասը
  9. «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել
  10. «Շերեմետևո» օդանավակայանում խոշոր ավիավթար է կանխվել
  11. «"Коммерсантъ FM 93,6"».
  12. «В результате авиакатастрофе в Шереметьеве погиб 41 человек». ТАСС. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  13. «Возбуждено уголовное дело по факту аварийной посадки пассажирского самолёта в Шереметьево».
  14. «Расследование уголовного дела об аварийной посадке пассажирского самолёта в столице передано в центральный аппарат СК России».
  15. «Экипаж аварийно севшего в Шереметьево самолета подтвердил, что в Superjet попала молния». ТАСС. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  16. «Стала известна возможная причина возгорания лайнера в Шереметьево». РБК. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]