Սուխոյ Սուպերջեթ 100
Սուխոյ Սուպերջեթ 100 | |
---|---|
![]() | |
Տեսակ | երկշարժիչ ռեակտիվ ինքնաթիռ և jet airliner? |
Ենթատեսակ | ուղևորատար ինքնաթիռ, երկշարժիչ ռեակտիվ ինքնաթիռ և low wing? |
Շարժիչ | PowerJet SaM146? |
Արտադրող | Komsomolsk-on-Amur Aircraft Production Association? և Irkut Corporation? |
Առաջին թռիչք | մայիսի 19, 2008 |
Շահագործման սկիզբ | ապրիլի 21, 2011 |
Շահագործողներ | Աերոֆլոտ, Interjet?, Գազպրոմ ավիա, Yamal Airlines?, IrAero?, Ազիմուտ, CityJet? և Severstal Air Company? |
Միավոր արտադրված | 143, 150[1] և 186 |
![]() |
Սուխոյ Սուպերջեթ 100, ռուսական մերձմագիստրալային ուղևորատար օդանավ, որը մշակվել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության կողմից՝ մի շարք օտարերկրյա ընկերությունների (տես ստորև) մասնակցությամբ։ Ինքնաթիռների ընտանիքի հավաստագրված անվանումն է RRJ (Russian Regional Jet): Նշանակումը՝ ICAO - SU95 (СУ95):
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի մարտի 11-ին փորձագիտական խորհուրդը հնարավոր համարեց մրցույթի հաղթող ճանաչել RRJ նախագիծը։
2006 թվականի փետրվարի 17-ին Գագարինի անվան ավիացիոն գործարանում սկսվեց առաջին RRJ (թիվ 97002)[2] հավաքումը, 2007 թվականի հունվարի 28-ին այն տեղափոխվեց Ան-124-ով տեղափոխվեց Ժուկովսկի պրոֆեսոր Ն. Ե. Ժուկովսկու անվան կենտրոնական աերոդինամիկ ինստիտուտում ստատիկ փորձարկում անցկացնելու համար[3]։
2007 թվականի սեպտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 12-ին, Կոմսոմոլսկի-Ամուրում տեղի ունեցավ Sukhoi Superjet 100-ի առաջին փորձնական օրինակի պաշտոնական շնորհանդեսը[4]։
2008 թվականի փետրվարի 20-ին առաջին թռիչքի նախապատրաստման շրջանակներում առաջին թռիչքի, Կոմսոմոլսկ-Ամուրում հաջողությամբ անցկացվեց SaM146 շարժիչների առաջին փորձարկումը Sukhoi Superjet-100-ի (թիվ 95001)[5] առաջին թռիչքային օրինակով։ 2008 թվականի մայիսի 14-ին ինքնաթիռն առաջին անգամ փորձարկվեց թռիչքուղու վրա. փորձարկվեցին գետնավարումը և ինքնաթիռի վազքը (թափառքը թռիչքուղում՝ 162 կմ/ժ)[6]։
2008 թվականի հոկտեմբերին SSJ100 գործարանային փորձարկման շրջափուլ անցավ, և սկսվեց սերտիֆիկացման գործընթացը Միջպետական ավիացիոն կոմիտեում (ICAO)[7]: 2008 թվականի նոյեմբերի 2-ին 95006 կողահամարով Sukhoi Superjet 100-ը տեղափոխվեց Ավիացիայի սիբիրյան գիտահետազոտական Ս. Ա. Չապլիգինի անվան ինստիտուտ ռեսուրսային փորձարկումներ անցնելու համար[8]։
2008 թվականի դեկտեմբերի 24-ին երկրորդ թռիչքային օրինակը կատարեց առաջին թռիչքը փորձարկիչ-օդաչուներ Լեոնիդ Չիկունովի և Նիկոլայ Պուշենկոյի ղեկավարմամբ։ Ինքնաթիռն օդում անցկացրեց երկուսուկես ժամ, թռիչքի բարձրությունը՝ մինչև վեց հազար մետր[9]։
2009 թվականի հունիսին առաջին անգամ թռիչքային Sukhoi Superjet-100 ս/հ 95003 մասնակցեց Բուրժեի միջազգային ավիասալոնին[10]։
2009 թվականի հուլիսի 25-ին Կոմսոմոլսկ-Ամուրում տեղի ունեցավ թռիչքային օրինակի 97004 կողահամարով (ս/հ 95004) առաջին թռիչքը՝ լիովին հագեցած բոլոր համակարգերով և ուղևորային խցիկներով[11], որը միացավ թռիչքային փորձարկումների ծրագրին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://aviation21.ru/v-komsomolske-na-amure-peredan-na-lyotno-ispytatelnuyu-stanciyu-sto-pyatidesyatyj-superdzhet/
- ↑ «На КнААПО началась сборка панелей центроплана самолёта RRJ»։ 2006-02-17։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2010-08-29
- ↑ «Самолёт SuperJet-100 доставили в Жуковский для наземных испытаний»։ РИА Новости։ 2007-01-28։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է 2013-02-06
- ↑ «В Комсомольске-на-Амуре представлен новый российский самолёт»։ Коммерсантъ։ 2007-09-26։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2010-08-29
- ↑ «На лётном самолёте Sukhoi Superjet 100 № 001 успешно осуществлен первый запуск двигателей»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2010-08-29
- ↑ «Самолёт Sukhoi SuperJet-100 готов взлететь»։ РИА Новости։ 2008-05-14։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2010-08-29
- ↑ «Superjet 100 вышел на финишную прямую»։ Государственный интернет-канал «Россия»։ 2008-10-24։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2010-08-29
- ↑ Максим Кошмарчук (2008-11-03)։ «Самолёт Superjet-100 доставлен в Новосибирск для ключевых испытаний»։ РИА Новости։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է 2010-08-29
- ↑ Артём Ермаков (2008-12-24)։ «Второй самолёт Sukhoi Superjet 100 впервые поднялся в воздух в Комсомольске-на-Амуре»։ Пресс-служба ГСС։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է 2010-08-29
- ↑ «Самолёт Sukhoi Superjet 100 совершил первый публичный полёт»։ Коммерсантъ։ 2009-06-15։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է 2013-02-06
- ↑ «Третий самолёт Sukhoi Superjet 100 совершил свой первый полёт»։ РИА Новости։ 2009-07-25։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է 2013-02-06
Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Как разрабатывался глушитель для Superjet 100, отвечающий требованиям уровню шума ИКАО // Завод мехатронных изделий.
- Когда россияне будут летать на Sukhoi Superjet-100? // Lenta.ru. — 2008.
- Алексей Торгашев Как сделать самолёт // Русский репортёр. — 2008. — № 26 (56).
- Ксения Колесникова Лайнер на все сто / В Комсомольске-на-Амуре начали сборку сотого "Суперджета" // Российская газета. — 2015. — № 6590 (19).
- Ֆոտոռեպորտաժներ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sukhoi Superjet 100-ը «Сухой» ավիաընկերության կայքում Archived 2017-12-04 at the Wayback Machine.
- Superjet 100 Միացյալ Ավիաշինարարական ընկերության կայքում
- БРЕНД. Гражданские самолёты Сухого: «Суперджет» // «Эхо Москвы» ռադիոկայանի կայք
- «Аэрофлот» заказал 20 самолётов SSJ-100
|