SOCCKET

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SOCCKET-ի գնդակը կարող է ապահովել լեդ լամպի երեքժամյա աշխատանքը՝ 10-15 րոպե ֆուտբոլային խաղից հետո[1]

SOCCKET, ֆուտբոլային գնդակ, ստեղծել է «Uncharted Play» ընկերությունը, որը կարող է էլեկտրաէներգիա ստեղծել։ Առաջին հերթին նման գնդակը ստեղծվել է երրորդ աշխարհի երկրների բնակիչների խնդիրների լուծման համար, որոնց բնակարաններում էլեկտրականության բացակայության պատճառով օգտագործվել են վտանգավոր կերոսինային լամպեր[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդակի դիզայնը արտոնագրվել է Հարվարդի համալսարանի չորս ուսանողների կողմից։ Ավելի ուշ նրանք հիմնադրել են «Uncharted Play» ընկերությունը, որի առաջնային արտադրանքն է դարձել SOCCKET-ը։ 2010 թվականի սկզբին գնդակի նախատիպն առաջին անգամ ցուցադրվել է ԶԼՄ-ներին։

«SOCCKET» անվանումը ածանցված է անգլերեն «soccer» (անգլ. թարգմանաբար՝ «Ֆուտբոլ») և «socket» (անգլ. թարգմանաբար՝ «վարդակ, միակցիչ») բառերից[3]։

Աշխատանքի սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

SOCCKET գնդակի ներսում տեղադրված էներգիայի արտադրության և պահպանման սարք՝ լիթիում-իոնային մարտկոց, որը հարվածի կինետիկ էներգիան դարձնում է էլեկտրական։ Գնդակը արտադրում է 6 վատտ լարում, որը բավական է՝ միացնելու ստանդարտ լեդ լամպ, լիցքավորել բջջային հեռախոսը, միացնել կենցաղային օդորակիչ կամ ջրի մանրէազերծիչ։ SOCCKET գնդակը կշռում է այնքան, որքան սովորական գնդակը, այն անջրանցիկ է, իսկ նրա ներքին մեխանիզմն ունի լրացուցիչ պաշտպանություն[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kyle VanHemert (2010 թ․ հունիսի 12). «A Soccer Ball To Light Up Developing Nations». Gizmodo (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. Mark Trainer (2010 թ․ հոկտեմբերի 7). «Soccer ball by day, reading light by night». ShareAmerica (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. «SOCCKET: футбольный мяч, который вырабатывает энергию». Guru.ua. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. «SOCCKET — футбольный мяч, генерирующий электроэнергию». 2013 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]