Rainbow (երգ, Սիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Rainbow»
Սիայի սինգլը
«My Little Pony: The Movie (Original Motion Picture Soundtrack)» ալբոմից
Թողարկված15 սեպտեմբերի 2017
Ֆորմատթվային ներբեռնում
Ժանրինդի փոփ, էլեկտրոնային երաժշտություն
Տևողություն3։17
ԼեյբլRCA
Սիայի սինգլների ժամանակագրություն
«Dusk Till Dawn»
(2017)
«Rainbow»
(2017)
«Santa's Coming for Us»
(2017)
"Rainbow" ՅուԹյուբում

«Rainbow», ավստրալացի երգչուհի Սիայի երգը, որը թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերի 15-ին որպես «My Little Pony կինոյում» մուլտֆիլմի սաունդթրեքի գլխավոր երգ։ Ֆիլմում երգը կատարում է Պեգասը՝ Սերենադա Տրել անունով երգչուհին (հնչյունավորել է Սիան)[1]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Rainbow» երգի տեսահոլովակը թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերի 15-ին։ Տեսահոլովակը նկարահանել Է Դենիել Ասքիլը՝ Ռայան Հեֆինգթոնի խորեոգրաֆիայով և Մեդդի Զիգլերի մասնակցությամբ[2]։ Կադրերի միջև, որտեղ Սերենադա Տրելը հանդես է գալիս հանդիսատեսի բազմության համար, Զիգլերը միայնակ պարում է ջրի բարակ թաղանթով ծածկված բեմում, Սերենադա Տրելի բաշը հիշեցնող կեղծամով, և հաջողությամբ պայքարում ու հաղթում է տարերքին[3][4]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Rainbow» երգը արժանացել է քննադատների դրական գնահատականին։ Billboard -ից Բրայան Ռոլլին երգը համարել է «ոգենչող»՝ ասելով. «Ավստրալացի փոփ աստղը խուսափում է անցյալի հիթերի վոկալ ակրոբատիկայից, ինչպիսին է «Chandelier»-ը՝ հօգուտ ցածրակարգ հուքի և հիպնոսացնող բիթի, բայց այն հնչում է նույնքան հզոր և ոգեշնչված, որքան նախկինում։ Նա պահպանում է անկողմնակալ, լավատես ոգին, որը բարձրացնում են նրա լավագույն երգերը, երգում է. «Ես տեսնում եմ ծիածանը քո արցունքների մեջ, երբ արևը դուրս է գալիս»[5]։ MTV-ից Հիլարի Հյուզն ասել է. «Rainbow»-ն ունի Սիայի աստղային սինգլի բոլոր նշանները՝ հնարավորությունների ընդլայնում, վարելու ռիթմ և վարակիչ մեղեդի»[6]։ Hollywood Լայֆ-ից Գաբրիելա Գինսբերգը ասել է, որ երգը «ուղղակի հիասքանչ է»[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sia Shines Like a "Rainbow" in a Gorgeous Song from the "My Little Pony: The Movie" Soundtrack». New Now Next. 2017 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. «Sia - Rainbow (From The 'My Little Pony: The Movie' Official Soundtrack) (Official Video)». YouTube. 2017 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. «Watch Sia's latest video with Maddie Ziegler… for My Little Pony: The Movie». ew. 2017 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. Johns, Gibson (2017 թ․ սեպտեմբերի 27). «Maddie Ziegler 'never' did this one signature thing while dancing until she met Sia». AOL. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. «Sia Brings Inspirational Song 'Rainbow' to 'My Little Pony' Soundtrack». Billboard. 2017 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  6. «SIA SOARS ON HER NEW SONG FROM THE MY LITTLE PONY MOVIE». mtv. 2017 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  7. «Sia Rainbow new song». Hollywood Life. 2017 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.