QRպեդիա
Քյուարպեդիա, շարժական ինտերնետի վրա գործող համակարգ, որն օգտագործում է QR կոդերը Վիքիպեդիա հոդվածները օգտվողներին իրենց նախընտրած լեզվով հասանելի դարձնելու համար[1][2][3]։ QR կոդերը հեշտությամբ կարող են գեներացվել ցանկացած Uniform Resource Identifier-ին (URI) ուղղակիորեն հղվելու նպատակով, սակայն QR-պեդիա համակարգը ավելացնում է լրացուցիչ ֆուկցիոնալություն։
Գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ օգտվողը իր շարժական սարքով սկանավորում է QR-կոդը, սարքը ձևափոխում է QR-կոդը Uniform Resource Locator (URL) օգտվելով "qrwp.org" դոմեյնի անվամբ, որի արդյունքում որոշվում է Վիքիպեդիա հոդվածի վերնագիրը և հարցում է ուղարկվում QRպեդիայի վեբ սերվերին, միաժամանակ հաղորդելով սարքի լեզվի նախընտրությունը[4]։ Այնուհետև QRպեդիայի սերվերը օգտվում է API-ից[1] պարզելու սարքի նախընտրած լեզվով կա արդյոք համապատասխան հոդված, եթե այո, ապա այն ուղարկում է սարքին հարմար ձևաչափով[4]։ Իսկ եթե նախընտրած լեզվի տարբերակը գոյություն չունի, ապա QR-պեդիա սերվերը առաջարկում է ընտրություն առկա լեզուներով կամ թարգմանություն Google translation-ի միջոցով։
Այս եղանակով մի QR-կոդը միևնույն հոդվածը հասանելի է դարձնում բազմաթիվ լեզուներով[4], նույնիսկ այն դեպքում, երբ թանգարանը ի վիճակի չի կատարել թարգմանություն։ QR-պեդիան վարում է իր վիճակագրությունը[4][5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Eden Terence (2011-04-03)։ «Introducing QRpedia»։ Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25
- ↑ Anon (2011-08-19)։ «The Children's Museum of Indianapolis Creates New Learning Opportunities through Wikipedian-in-Residence»։ The Children's Museum of Indianapolis։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին։ Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25
- ↑ Johnson L., Adams S. (2011)։ The Technology Outlook for UK Tertiary Education 2011-201։ NMC Horizon Report Regional Analyses։ Austin, Texas: The New Media Consortium։ ISBN 978-0-615-38209-8
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Byrd Phillips Lori (2011-06-15)։ «Going Multilingual with QRpedia»։ Marcus Institute for Digital Education in the Arts։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին։ Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25
- ↑ «QRpedia Statistics (example)»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 12