PEARL (ծրագրավորման լեզու)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
PEARL (անգլ.՝ Process and Experiment Automation Realtime Language, Գործընթացների և փորձերի իրական ժամանակում ավտոմատացման լեզու), համակարգչային ծրագրավորման լեզու է, որն ստեղծվել է բազմախնդիր և իրական ժամանակով ծրագրավորելու համար։ Լինելով բարձր մակարդակի ծրագրավորման լեզու, այն միանգամայն բազմահարթակ է։ Սկսած 1977 թ․, լեզուն Deutsches Institut für Normung–ի կողմից անցել է մի քանի ստանդարտավորման փուլեր։ Ընթացիկ տարբերակը PEARL-90–ն է, որը ստանդարտավորվել է 1998–ին որպես DIN 66253-2։
PEARL–ը չպետք է խառնել նման անվանում ունեցող Perl ծրագրավորման լեզվի հետ, որը ստեղծվել է Լարրի Ուոլի կողմից 1987 թ․–ին և ոչ մի կապ չունի PEARL–ի հետ։
Առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]PEARL–ը աջակցում է ֆիքսված կետիկով և լողացող կետիկով թվային արժեքներ, տառային և տառատողային տվյալներ, ինչպես նաև բիթային արժեքներ։ Այն նաև ունի հնարավորություններ կառուցվածքների և բազմաչափ զանգվածների հետ աշխատանքների համար։ Տիպավորված և չտիպավորված ցուցիչներից երկուսն էլ աջակցվում են։
PEARL–ը բարձր մակարդակի ծրագրավորման լեզու է, որն թույլ է տալիս հարմար, անվտանգ և պրոցեսորից անկախ ծրագրավորել մազնախնդիր և իրական ժամանակով խնդիրներ և ստանդարտավորված է սկսած 1977 թ․–ից՝ իր մշակման վաղ տարիներից, մինչև 1998 թ․–ը՝ վերջին տարբերակը՝ PEARL-90–ը (DIN 66253-2 1998, Berlin, Beuth-Verlag, 1998)։
Բոլոր պարզ տվյալների տիպերն ու լեզվային կառուցվածքները, որոնք գոյություն ունեն այլ գործընթացային ծրագրավորման լեզուներում, առկա են նաև PEARL–ում։
Շատ այլ բարձր մակարդակի ծրագրավորման լեզուների նման, PEARL–ը աջակցում է գործընթացներ և ֆունկցիաներ, և դրանց պարամետրերը կարող են տրվել արժեքներով կամ դրանց նկարագրություններով (ցուցիչների օգնությամբ)։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Process and Experiment Automation Realtime Language Արխիվացված 2013-07-24 Wayback Machine
- PEARL 90 - Language Report Արխիվացված 2012-03-21 Wayback Machine (PDF)