Cheat Codes և Little Mix խմբերի երաժիշտները Twitter-ի իրենց էջերում հայտարարել են, որ երգը կթողարկվի 2018 թվականի հունիսի 22-ին[1][2][3]։ Սինգլի շապիկը ներկայացվել է մեկ օր անց երգի տեքստի մի քանի տողերի հետ միասին[4]։
Երգն ստացել է դրական գնահատականներ երաժշտական քննադատների և առցանց հրատարակությունների կողմից, ինչպիսիք են՝ MTV («սա փոփ-պարային քրոսովեր է» և «արևային մեղեդի»)[5], Rob Copsey-ն Official Charts-ից[6], Michael Ko-ն Billboard-ից[7], RJ Frometaն Vents ամսագրից ասել է, թե «ինչքան լավ է, որ վերջապես վերադարձել է Little Mix-ը, և մենք մոռացել էինք «փոփ երաժշտության մեր գլոբալ ֆենոմենը»[5][8]։
Երգի տեսահոլովակը թողարկվել է 2018 թվականի հունիսի 12-ին YouTube-ում Little Mix խմբի պաշտոնական էջում։ Հոլովակում ցուցադրվում է երիտասարդական երեկույթ, երկու աղջիկների ընկերություն, երբ անսպասելիորեն պարզ է դառնում, որ նրանցից մեկը ջրահարս է (նրա դերը կատարում է ամերիկացի դերասանուհի Փեյթոն Լիստը)։ Տեսահոլովակի ռեժիսորն է Frank Borin-ը[9]։