One Mango, Please

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
One Mango, Please
Երկիր Ռուսաստան
Ժանրկարճամետրաժ ֆիլմ
Թվական2020
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆադեժդա Միխալկովա
ԴերակատարներԱննա Միխալկովա
ԵրաժշտությունԻգոր Վդովին
Տևողություն14 րոպե

«One Mango, Please», ռուսական կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է ռեժիսոր և սցենարիստ Նադեժդա Միխալկովայի կողմից[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայլանդից Նարակը (Նոնգքրան Ինսանգ) ամուսնու (Նուսարա Բունմալերտ) հետ ժամանել է Ռուսաստան՝ աշխատելու։ Թաիլանդում մնացել է նրանց մեծ ընտանիքը, որը ֆինանսական աջակցության կարիք ունի։ Թայլանդցի կանանց համար Ռուսաստանում աշխատանք գտնելը շատ ավելի հեշտ է, քան տղամարդկանց համար։ Նարակը աշխատում է որպես դայակ, բայց նրա ամուսինը՝ Սագդան, չի աշխատում։ Նա տարվում է մոլախաղերով և կորցնում է այն ամենը, ինչ կինը վաստակել է։ Նարակը մտերմանում է իր խնամատար փոքրիկ աղջկա հետ։ Չնայած երիտասարդ տարիքին՝ նա դառնում է Նարակի համար միակն իսկապես մոտ մարդն օտար երկրում։ Կինը սխալմամբ ողջ-ողջ թաղում է իր ամուսնուն, բայց, ժամանակին գիտակցելով իր սխալը, որոշում է նրան հնարավորություն տալ ուղղվելու և փրկելու ընտանիքը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոնգքրան Ինսանգ (հնչյունավորել է Յանա Գլադկիխը)
  • Նուսարա Բունմալերտ
  • Աննա Միխալկովա
  • Ալեքսանդրա Պրիգունովա

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադեժդա Միխալկովայի ֆիլմը մասնակցել է «Կինոտավր 2020» փառատոնների մրցութային ծրագրին («Կարճ մետր» ծրագիր)[3] և «Կարճամետրաժ կինոյի օրվան»[4], ինչպես նաև արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի Տարվա լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Надежда Михалкова на премьере собственной картины One Mango, Please
  2. Всероссийская акция «День короткометражного кино» в кинотеатре «Мир»
  3. Объявлена программа 31-го фестиваля «Кинотавр». В ней есть фильмы Анны Меликян и Андрея Кончаловского
  4. «Конкурсная программа «Игровое кино 18+»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  5. «Золотой орёл 2021»: Репортаж с торжественной церемонии награждения
  6. «Папа сделал, мама купила»: Надежда Михалкова о победе на «Золотом орле»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]