OnePlus 5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
OnePlus 5
Պրոցեսոր4x2.45 GHz Kryo & 4x1.9 GHz Kryo
Օպերատիվ
հիշողություն
6/8 ԳԲ
Մշտական
հիշողություն
64 կամ 128 ԳԲ
Մարտկոց3300 միլիմամպեր
ՆախորդOnePlus 3
ՀաջորդOnePlus 6


OnePlus 5-ը չինական OnePlus ընկերության սմարթֆոն է, հանրությանն է ներկայացվել 2017 թ. հունիսի 20-ին։ Մոդելը պետք է կոչվեր OnePlus 4, սակայն «չորս» թիվը Չինաստանում համարվում է վատաբախտ[1]։ OnePlus 5-ը OnePlus 3-ի հաջորդն է։

OnePlus 5-ի դիզայնը քննադատության է արժանացել iPhone 7-ի դիզայնին նմանության պատճառով[2][3]։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

OnePlus 5[4]
Էկրան 5.5 դյուրմ

Optic AMOLED, 1080 x 1920 px, 16:9

Օպերատիվ հիշողություն 6/8 ԳԲ
Մշտական հիշողություն 64/128 ԳԲ
Հիմնական տեսախցիկ 16+20 մեգապիքսել, AF, HDR, 4K@30fps, 1080p@30/60fps, 720p@30/120/480fps
Երկրորդ տեսախցիկ 16 մեգապիքսել, 1080p
Պրոցեսոր ութ միջուկային Kryo (4x2.45 GHz & 4x1.9 GHz)
Օպերացիոն համակարգ Android 7.1.1 (Nougat), OxygenOS 10.0.0
Չափս 154.2 x 74.1 x 7.3
Քաշ 153 գր.

Տեսախցիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

DxoMark ռեսուրսը ՕnePlus 5-ի խցիկը գնահատել է 87 միավոր, դա գերազանցում է iPhone 7-ի ցուցանիշը[5][6][7]։

Խնդիրներ կապված էկրանի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտատերերը գանգատվում էին “դոնդողակի էֆեկտից”՝ էջը թերթելիս էկրանի մեջի պատկերը ողողվում էր։ Ընկերությունը հայտարարեց, որ տվյալ խնդիրը էկրանի թերություն չի հանդիսանում[8][9]։

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության գլխավոր տնօրեն Կառլ Պեյի խոսքերով, OnePlus 5-ը դարձավ ընկերության ամենավաճառվող սմարթֆոնը, վաճառքների ներքին ռեյտինգում առաջ անցնելով OnePlus 3T-ից[10]։

Հնդկաստանում OnePlus 5-ը վաճառքների մեկնարկային շաբաթվա ընթացքում խփեց Amazon պլատֆորմում հասույթի ռեկորդը[11]։

2017 թ. նոյեմբերին OnePlus-ի հնդկաստանյան ստորաբաժանման գլխավոր տնօրեն Վիկաս Ագգարվալը հայտնել է, որ OnePlus 5-ի արտադրությունը դադարեցվեց, քանի որ ընկերությունն անցավ OnePlus 5T մոդելի արտադրությանը և վաճառքին[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The OnePlus 5 will arrive this summer». TheVerge.
  2. «Обзор смартфона OnePlus 5 (A5000)». mobile-review (ռուսերեն).
  3. «Comment: The OnePlus 5 looks like a blatant copy of the iPhone 7 Plus». 9to5Mac.
  4. «Full phone specifications OnePlus 5». GSMArena.
  5. «OnePlus 5 review: A serious shooter». DxOMark.
  6. «Apple iPhone 7 camera review: better than ever». DxOMark.
  7. «Apple iPhone 7: Retested with new DxOMark Mobile protocol». DxOMark.
  8. «OnePlus 5 Revisited: Does The Jelly Effect Matter?». Forbes.
  9. «Первые владельцы OnePlus 5 столкнулись с неожиданной проблемой». 4PDA (ռուսերեն).
  10. «OnePlus 5 is the company's fastest-selling smartphone». AndroidAuthority.
  11. «Компания OnePlus преодолела миллиардный рубеж». ЯВитрина (ռուսերեն).
  12. «OnePlus 5T will soon be the only model, online to remain key focus: India head». TheIndianExpress.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]