Once More with Feeling, բրիտանական Placebo խմբի սինգլների հավաքածուն։ Ալբոմը թողարկվել է 2004 թվականի նոյեմբերի 30-ին Virgin Records լեյբլով։ Սինգլը թողարկվել է երեք տարբերակներով՝ մեկ CD, բոնուս տարբերակ ռեմիքսների երկրորդ սկավառակի հետ, ինչպես նաև մեքսիկական հատուկ տարբերակ, որ նախատեսված էր Մեքսիկայում կայանալիք շրջագայությունների համար։ Սկավառակում ընդգրկված չէ խմբի առաջին սինգլը՝ «Come Home»-ն է, բայց կան երկու այլ երգեր՝ «Twenty Years» և «I do»։