Oei Oei Oei (Dat Was Me Weer Een Loei)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Oei Oei Oei (Dat Was Me Weer Een Loei)»
Յոհան Կրոյֆի երգը
ԺանրLevenslied
Տևողություն182 վայրկյան
ԼեյբլPolydor Records

«Oei Oei Oei (Dat Was Me Weer Een Loei)», հոլանդացի ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆի երգը, որի հեղինակը և պրոդյուսերն է Պիտեր Կոլևեյնը։ Կրոյֆը դարձել է Նիդերլանդների առաջին ֆուտբոլիստը, որը թողարկել է սեփական սինգլը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագրի մոտավոր թարգմանությունն է՝ «Վայ, վայ, վայ, [ես ստացա] ևս մեկ հարված»։ Երգն այն մասին է, թե ինչպես է Կրոյֆի ազգականը սկզբում պարտվում բռնցքամարտի մենամարտում, հետո նրանք գնում են փաբ, որտեղ նա նույնպես մի քանի հարված է ստանում, իսկ հետո, վերջապես, գնում է տուն, որտեղ արդեն բախվում է զայրացած կնոջ հետ[1][2]։

Պրոդյուսերի խոսքով՝ սկզբում Յոհանը չէր կարողանում նորմալ երգել, ռիթմի զգացում չուներ և նյարդայնանում էր։ Որոշ ժամանակ անց ֆուտբոլիստին հաջողվել է թուլանալ ալկոհոլի օգնությամբ, և արդյունքում սինգլը ձայնագրվել է։ Այս երգը հայտնվել է Նիդերլանդների չարթերում։ Կրոյֆի՝ Իսպանիա մեկնելուց անմիջապես հետո, երբ նա տեղափոխվեց «Բարսելոնա» ակումբ, Քոլևեյնը ցանկացավ ձայնագրված երգը թողարկել նաև այդ երկրում։ Արդյունքում ձայնապնակն այնտեղ թողարկվեց Polydor Records-ի օգնությամբ։ Երգի բառերն ու վերնագիրը մնացին անփոփոխ, շապիկին ավելացվեց միայն դրանց իսպաներեն թարգմանությունը։ Իսպանիայում Կրոյֆի սինգլը նույնիսկ ավելի հայտնի դարձավ, քան Նիդերլանդներում[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marcelle van Hoof. «Euro visions». wsc.co.uk (անգլերեն).
  2. «Tsjonge, dat was me weer een loei» (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին.
  3. «Produkties en/of songs voor Johan Cruyff». peterkoelewijn.nl (հոլանդերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 1-ին.
  4. James Dart (2007 թ․ օգոստոսի 22). «Does Shay Given really carry holy water with him at every match?» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]