OTE-ի աշտարակ
OTE-ի աշտարակ | |
---|---|
![]() | |
Տեսակ | հեռուստաաշտարակ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Սալոնիկի մունիցիպալիտետ |
Ձևավորում | օգոստոսի 7, 1966 |
![]() | |
![]() |
OTE-ի աշտարակ, (հունարեն՝ Πύργος του ΟΤΕ), 76 մետր բարձրությամբ աշտարակ հունական Սալոնիկ քաղաքի միջազգային տոնավաճառային կենտրոնում։ Բացումը տեղի է ունեցել 1966 թվականին։ 2005 թվականին աշտարակը նորացվել է։
Կառույցի նախագծերը պատրաստել է հույն ճարտարապետ Ա. Անաստիադիսը։ 1965-ին աշտարակն արդեն կանգուն էր, և հաջորդ տարում այդտեղից է կատարվել հունական հեռուստատեսության առաջին սև-սպիտակ հաղորդման հեռարձակումը[1]։ 1970-ական թվականներին աշտարակն օգտագործվել է նաև փորձարարական VHF անալոգային շարժական հեռախոսացանցի ալեհավաքների աջակցման նպատակով։ Ներկայումս օգտագործվում է Cosmote բջջային շարժական հեռախոսացանցի կողմից։ Քաղաքի ժամանակակից ճարտարապետության հուշարձաններից մեկը դարձած աշտարակը արդյունավետորեն օգտագործվում է նաև Սալոնիկի միջազգային տոնավաճառի գործելու ողջ ընթացքում։ Իսկ վերին հարկում տեղավորված պտտվող ռեստորանն ու բար-սրճարանը գործում են կլոր տարին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճարտարապետ Ալեքսանդրոս Անաստասիադիսի նախագծած OTE-ի աշտարակը քառահարկ է, ունի 76 մետր բարձրություն և շահագործման է հանձնվել 1966 թվականին։ Սկզբնական շրջանում օգտագործվել է Հունաստանի պետական հեռուստատեսության հաղորդումները հեռարձակելու նպատակով։ Ժամանակի ընթացքում վեևրափոխումների ենթարկվելով՝ ներկայումս կառույցը վերածվել է ամբողջովին նորացված հեռահաղորդակցային կենտրոնի։ Բացի այդ, Հունաստանի մշակութային մայրաքաղաքի համբավ վայելող, ճարտարապետական հրաշալիքներով հարուստ Սալոնիկ քաղաքի տեսարժան վայրերից մեկն է դարձել[2]։ Աշտարակի սեփականատերը TEF-Helexpo ընկերությունն է, որը OTE-ին վարձակալության է հանձնել կառույցը[3]։
Վերին՝ չորրորդ հարկում տեղակայված պտտվող ռեստորանն ու բար-սրճարանը առանցքի շուրջ մեկ լրիվ պտույտ կատարում են 45 րոպեում։ Չորրորդ հարկ կարելի է հասնել ինչպես վերելակով, այնպես էլ ոտքով՝ բարձրանալով 166 աստիճան[4]։
Կառույցի բարձրությունը առանց ալեհավաքի հենարանի մոտավորապես 45 մետր է[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Տեսարան աշտարակից
-
«Դիմիտրիա» փառատոնի գովազդը
-
Աշտարակը հեռվից
-
Աշտարակը գիշերով
-
OTE-ի աշտարակի տեսքը Սպիտակ աշտարակից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ OTE Tower. Emporis.com. URL accessed September 26, 2006.
- ↑ Zur Geschichte des OTE-Turms, aufgerufen am 25. Juli 2016
- ↑ 3,0 3,1 Ο Χάρτης της Πόλης: Ο πύργος του ΟΤΕ, aufgerufen am 26. Juli 2016
- ↑ OTE Tower: A story of neglect Archived 2019-04-26 at the Wayback Machine., aufgerufen am 26. Juli 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
OTE-ի աշտարակ Վիքիպահեստում |
---|
|