OSIRIS-REx
![]() ![]() ![]() ![]() OSIRIS-REx | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 8 սեպտեմբերի 2016 թվական թ. |
Բացարձակ մեծություն (H) | 8 սեպտեմբերի 2016թվական, 23:05 UTC[1] |
Համաստեղություն | SLC-41 |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիկենտրոնի արգումենտ | ![]() |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Մթնոլորտային տվյալներ | |
http://www.nasa.gov/osiris-rex |
Origins Spectral Interpretation Resource Identification Security Regolith Explorer (OSIRIS-REx), ամերիկյան աստերոիդների ուսումնասիրման կայան, որը նախատեսված է (101955) Բեննու աստերոիդի գրունտի ուսումնասիրությունների համար։ Այս առաքելությունը ընտրվել է մրցութային հիմունքներով` ՆԱՍԱ New Frontiers ծրագրի («Նոր սահմաններ») շրջանակներում։ Կայանի մեկնարկը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 8-ին[1][2][3]։ Աստերոիդի նվաճումն ու գրունտի ուսումնասիրությունը տեղի կունենա 2019 թվականին, իսկ երկիր կվերադառնա 2023 թվականին։ Առաքելության արժեքը գնահատվում է 800 միլիոն դոլար[4], չհաշված փոխադրամիջոցի արժեքը, որը կարժենա մոտ 200 մլն դոլար[5]։ OSIRIS-REx անվանումը կապված է նաև հին եգիպտական աստված Օսիրինի (և վերածննդի խորհրդանիշ Բեննի) անվան հետ[6]։
Գիտական սարքավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
OCAMS[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս բլոկը(OSIRIS-REx Camera Suite, OCAMS) կազմված է երեք տեսախցիկներից[7][8]`
- PolyCam, որը նախատեսված է հեռավորության վրա նկարահանելու համար, ինչպես նաև ավելի մոտեցո գտնվող աստերոիդի մակերեսի մանրամասն նկարահանումների համար։
- MapCam, որը պատկերում է աստերոիդի մակերևույթը չորս սպեկտրալ միջակայքերում։ Այն կարող է պատկերել նաև մարմնի ընտրված տիրույթը շատ բարձր ճշտությամբ։
- SamCam, որը շարունակաբար պատկերում է նմուշառման գործընթացը։
OLA[խմբագրել | խմբագրել կոդը]
OSIRIS-REx Laser Altimeter (OLA), լազերային հեռաչափ[9], որի օգնությամբ OSIRIS-REx գործիքը կառուցում է աստերոիդի մակերեսի տոպոգրաֆիկ պլան, պատկերում է այն տիրույթների մակերեսները, որոնցից անհրաժեշտ կլինի վերցնել նմուշներ։
OVIRS[խմբագրել | խմբագրել կոդը]
OSIRIS-REx Visible and IR Spectrometer (OVIRS), սպեկտրոմետր, որը կարող է կիրառվել աստերոիդի մակերևույթի օրգանական և անօրգանական նյութերի տեղակայման քարտեզագրությանհամար[10]։
OTES[խմբագրել | խմբագրել կոդը]
OSIRIS-REx Thermal Emission Spectrometer (OTES), սպեկտոմետր, որը կարող է աշխատել հեռավորության վրա գտնվող ինֆրակարմիր սպեկտորի տիրույթում (4-50 մկմ)։ Այս սարքի հիմնական խնդիրն է` կառուցել ջերմաստիճանային քարտեզ։ Թույլատրում է ստեղծել նաև աստերոիդի նմուշառման հատվածում հանքանյութերի տեղանքի մանրամասն քարտեզ[11]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 OSIRIS-REx успешно стартовал к астероиду Бенну
- ↑ «НАСА выбирает трёх финалистов для будущей космической научной миссии к Венере, астероиду или Луне»։ NASA։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-06-ին(անգլ.)
- ↑ NASA’s OSIRIS-REx spacecraft is now on its way to asteroid Bennu | The Verge
- ↑ «НАСА начнёт новую научную миссию к астероиду в 2016 году»։ NASA։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-25-ին(անգլ.)
- ↑ «NASA Aims to Grab Asteroid Dust in 2020»։ Science Magazine։ մայիսի 26, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-08-ին.
- ↑ NASAcronyms: How OSIRIS-REx Got Its Name
- ↑ OCAMS
- ↑ «The Instruments of OSIRIS-REx»։ The University of Arizona։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-22-ին։ Վերցված է 04-10-2012
- ↑ OLA
- ↑ OVIRS
- ↑ OTES