Nokia tune[խմբագրել | խմբագրել կոդը]
Nokia tune (նաև հին Nokia բջջայիններում հայտնի է որպես Grande Valse), երաժշտական արտահայտություն սոլո կիթառի համար գրված Gran Vals կոմպոզիցիայից, որի հեղինակն է իսպանացի դասական կոմպոզիտոր և կիթառահար Ֆրանսիսկո Տառեգան 1902 թվականին[1]։
1993 թվականին Nokia-ի գործադիր փոխնախագահ Անսիի Վանյոկին Gran Vals կոմպոզիցիան առաջարկեց լսել Լաուրի Կիվինենին (հիմա կորպորատիվ հարցերի ղեկավար), և նրանք միասին ընտրեցին այդ ստեղծագործությունից մի հատված, որն անվանեցին «Nokia tune»[2]։
Տակտերով հատվածը 13-ից 16-ն է Gran Vals կոմպոզիցիայից։
Մեղեդին, որը Nokia-ն համարում է իր աուդիոբրենդը[3], եղել է առաջին երաժշտական զանգը բջջային հեռախոսների վրա[4]։
Այդ մեղեդին ամբողջ աշխարհում օրական փոխանցվում է մոտավորապես 1,8 միլիարդ անգամ և մոտավորապես 20 000 անգամ մեկ վայրկյանում[5]։
Հետաքրքրաշարժ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2012-ի հունվարին սլովակ ալտահար Լուկաշ Կմիտը համերգի ժամանակ ընդհատեց իր ելույթը, երբ դահլիճում հնչեց հանդիսականներից մեկի Nokia tune հեռախոսազանգը։ Փոքր դադարից հետո Կմիտը ժպտալով նվագեց Nokia tune-ը՝ գոհացնելով դահլիճում հավաքվածներին[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tony Skinner, Raymond Burley (2002). Classical Guitar Playing: Grade Seven (LCM). Registry Publications Ltd. էջ 10. ISBN 189846667X.
- ↑ Juutilainen, Esa-Markku and Kukkula, Tapio (2007). Lukion Musa 1. WSOY. էջ 41. ISBN 9789510307564.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Nokia's Trademark page». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Ryzik, Melena Z. (2005 թ․ հուլիսի 10). «The Nokia Fugue in G Major». Նյու Յորք Թայմս. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ How sound affects us interview with Julian Treasure on Radio New Zealand National Nine to Noon programme, 27 January 2010
- ↑ Soloist Lukas Kmit hits right note on phone intrusion