No. 6
No. 6 ナンバー・シックス | |
---|---|
![]() | |
Ժանր | Արկածային Գիտական ֆանտաստիկա Հակաուտոպիա |
Երկիր | ![]() |
Թվական | 2011 թվական |
Պրեմիերա | 7 հուլիսի 2011 թվական |
Լեզու | Ճապոներեն |
Ռեժիսոր | Քենդզի Նագասակի |
Սցենարիստ(ներ) | Ացուկո Ասանո |
Ընկերություն | Bones |
No. 6 (ճապ.՝ ナンバー・シックス), Ացուկո Ասանոյի Լայթ-նովելների սերիա, որը հրատարակվել է 2003 թվականից[1] մինչև 2011 թվական։ Ստեղծագործության սյուժեով, ռեժիսոր Կենդզի Նագասակիի գլխավորությամբ, Bones ստուդիան ստեղծել է անիմե սերիալ, որի ցուցադրումը կայացել է 2011 թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր ամիսներին Fuji Television հեռուստաընկերության noitaminA ծրագրի ընթացքում[2][3]։ 2011 թվականի հունվարից Շոջո ամսագրի Aria «Կոնդանսյա» հրատարակչությունում թողարկվել է լայթ- նովելի մանգա տարբերակը. նկարիչն է եղել Հինոկի Կինոն[4]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյուժեի գործողությունները կատարվում են 2013 թվականին։ Իր տասներկու ամյակի նախօրյակին Սիոնը, ով ապրում է № 6 թաղամասում, հանդիպում է փախուստի մեջ գտնվող տղայի Նեդզումի անունով։ Նա կերակրում է նրան և թույլատրում է մնալ իր տանը։ Հաջորդ օրը Նեդզումին թաքնվում է, իսկ հանրային անվտանգության բյուրոյի աշխատակիցները այցելում են Սիոնի և նրա մայրիկի՝ Կարանի տուն։ Հանցագործին օգնելու համար ընտանիքին զրկում են մի քանի արտոնություններից և տեղափոխում են ապրելու ոչ այդքան հարմարավետ թաղամաս։
Չորս տարի անց № 6 թաղամասում սկսում են տարօրինակ մահեր լինել, հանկարծակի ծերությունից։ Սիոնը կարծում է, որ այդ ամենում մեղավոր է կառավարությունը, այլամտածության համար նրան ձերբակալում են և հանցագործ են համարում, բայց բանտ գնալու ճանապարհին երիտասարդին օգնում է Նեդզումին։ Նրանք երկուսով սկսում են ապրել № 6 սահմաններից այն կողմ, Արևմտյան թաղամասում։ Վերջ ի վերջո նրանք որոշում են վերացնել № 6 թաղամասը, որի համար ներթափանցում են ուղղիչ հաստատություն։
Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիոն(紫苑, բառացիորեն՝ Մանուշակագույն ծաղիկ)}} — գլխավոր հերոս, մի տղա (առաջին սերիայում 12 տարեկան, մնացածներում 16 տարեկան), ում ամբողջ կյանքում դաստիարակել են, որպես էլիտայի ներկայացուցիչ (նրա քաղաքացիական համարն է՝ Qw-55142): Ծնվել է 2001թվականի սեպտեմբերի 7- ին։ Ապրում էր No. 6 էլիտար թաղամասում։ Իր տասներկուերորդ ծննդյան օրը փրկում է երիտասարդի, ով իրեն անվանում էր Նեդզումի և ով փախչել էր քաղաքային բնակավայրերի պաշտպանության վերահսկողությունից։ Չորս տարի անց Սիոնը սկսում է նկատել, որ 6- րդ թաղամասում ինչ- որ տարօրինակ բան է կատարվում, քաղաքին չվստահելու համար նրան ձերբակալում է հանրային պաշտպանության բյուրոն, բայց երիտասարդին օգնում է Նեդզումին։ Նրանք երկուսով փախչում են քաղաքից, դեպի Արևմտյան թաղամաս։ Սիոնի մարմնում հայտնաբերում են մակաբույծ, որը ավելի վաղ կործանել է իր գործընկերոջ կյանքը, Նեդզումին հասցնում է հեռացնել մակաբույծին, միայն թե Սիոնի մազերի և աչքերի գույնը փոխվում է, ինչպես նաև մնում է հետ ամբողջ մարմնի վրա։
Սիոնը ցանկանում է փրկել 6- րդ թաղամասի բնակիչներին, բայց չկարողանալով այնտեղ վերադառնալ, սկսում է ապրել Նեդզումիի հետ և աշխատել Ինուկասիի մոտ, խնամում է նրա շներին։
- Սեյու- Յուկի Կադզի
Նեդզումի (ネズミ, բառացիորեն՝ Առնետ) — գլխավոր հերոս (առաջին սերիայում 12 տարեկան, մնացածներում 16 տարեկան), անտառային քաղաքի (ժողովուրդ, ով երկրպագում էր Էրիուրասին) միակ ողջ մնացած ներկայացուցիչը, VC հանցագործ, նա փախչել է վերահսկողությունից (նրա համարն է՝ VC-103221): Պատահականորեն հանդիպել է Սիոնին, երբ փոթորիկը բացում է պատուհանը. երիտասարդը կերակրում է նրան և թաքցնում է։ Կատարվածից հետո Նեդզումին անհետանում է չորս տարով, բայց պարբերաբար հետևում է Սիոնին։ Հետագայում փրկում է նրան հանրային անվտանգության բյուրոյի աշխատակիցներից և սկսում է ապրել նրա հետ Արևմտյան թաղամասում։ Նա ունի առնետ, որը լրտեսում է նրա համար կամ նամակներ է հասցնում Սիոնի մայրիկին։ Վաստակում է կյանքի համար, թատրոնում կանանց դերեր խաղալով, Եվա մականունով։ Սիրում է գրքեր կարդալ (ավելի շատ հետաքրքրվում է Շեքսպիրով) և մեջբերել հատվածներ նրանցից։
- Սեյու- Յոսիմասա Հոսոյա
Սաֆու (サフ) — Սիոնի մանկության ընկերուհին, սիրահարված է նրան (նրա համարն է՝ SSC-000124GJ): Ծնվել է 2001 թվականի հունիսի 12- ին։ Ապրում էր տատիկի հետ, տեղափոխվում է 5- րդ թաղամաս, բայց վերադառնում է, երբ իմանում է տատիկի մահվան մասին։ Իմանալով, որ Սիոնին հանցագործ են անվանել, որոշում է գնալ նրա հետևից Արևմտյան թաղամաս, բայց նրան բռնում է հանրային պաշտպանության բյուրոն, նրա և Էրիուրիասի վրա փորձարկումներ կատարելու նպատակով։
Կարան (カラン) — Սիոնի մայրը։ Այն բանից հետո, երբ իրեն և իր որդուն արտաքսում են № 6 թաղամասից, Նեդզումիին օգնելու համար, բացում է հացաբուլկեղենի խանութ։ Որդու ճակատագրի մասին իմանում է Նեդզումիի շնորհիվ, ում առնետը նրան հաղորդագրություններ են բերում Նեդզումիից։
Ինուկասի (イヌカシ) — կին, ում դաստիարակել է շունը։ Նա ունի շատ շներ, ովքեր հասկանում են տրամադրությունը և կատարում են տիրոջ հրամանները։ Ունի հյուրանոց աղքատների և անապահովների համար, տալով իր շներին։ Շների միջոցով տեղեկություններ է իմանում, որը վաճառում է հետաքրքրվող դեմքերին։ Սիոնին վերցնում է աշխատանքի, որպես շուն լողացնող։
Ռիկիգա (リキガ) — Արևմտյան թաղամասի բնակիչներից։ Աղջիկներ է տրամադրում № 6 թաղամասի պաշտոնիաներին, որը թույլատրում է նրան ապրել ուրիշներից լավ։ Նրան շատ է դուր գալիս Եվան, Նեդզումիի բեմական կերպարը։ Ցույց է տալիս ծնողական հոգատարություն Սիոնի համար, քանի որ սիրել է Կարանին, Սիոնի մայրիկին։
Անիմե սերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացման երաժշտական ստեղծագործություն է՝ «Spell» (կատարում է՝ Lama- ն), փակում է՝ «Rokutōsei no Yoru» (Aimer) երգով։
Կաղապար:Japanese episode list№ |
Սերիայի անվանում | Ցուցադրումը Ճապոնիայում[5] |
---|---|---|
1 | "Առնետ, թրջված մինչև վերջ" | 7 հուլիսի 2011 թվական[6] |
Փոթորկալի եղանակի ժամանակ տասներկու ամյա Սիոնը հանդիպում է Նեդզումիին, փախչած վիրավոր VC հանցագործի, իր տարիքի տղայի, և օգնում է նրան, կերակրում է և թույլատրում է նրան մեկ գիշեր մնալ իր սենյակում։ Հաջորդ օրը Նեդզումին փախչում է, իսկ Սիոնի ընտանիքի տուն են այցելում հանրային անվտանգության բյուրոյի աշխատակիցները։ | ||
2 | "Քաղաք, լույսով լուսավորված" | 14 հուլիսի 2011 թվական |
Անցնում է չորս տարի առաջին սերիայում կատարվածից. Նեդզումիին օգնելու համար Սիոնը, ինչպես նաև նրա մայրը զրկվել են Կրոնոսում ապրելու իրավունքից։ Սիոնի ընկերուհին՝ Սաֆուն գնում է սովորելու No. 5 գոտի։ Այգում, որտեղ Սիոնը աշխատում է, գտնում են արագ ծերացած կնոջ դիակ, և Սիոնը սկսում է կասկածել, որ այս ամենի հեղինակն է քաղաքի իշխանությունը։ Դրա համար երիտասարդին ձերբակալում է հանրային անվտանգության բյուրոն։ Սիոնին մեքենայով ցանկանում են հասցնել ուղղիչ հաստատություն, բայց, կազմակերպելով դիվերսիա, նրան փրկում է Նեդզումին, և նրանք փախչում են քաղաքից, այն շրջապատող պատերից այն կողմ։ | ||
3 | "Կյանք ու Կռիվ" | 21 հուլիսի 2011 թվական |
Սիոնը սկսում է ապրել Նեդզումիի հետ, Արևմտյան թաղամասում։ Երիտասարդի մարմնում հայտնաբերվում է մակաբույծ իշամեղու, որը հանդիսացել է այգում մահացած մարդու մահվան պատճառ և սպառնում էր արագ ծերացնել Սիոնին։ Նեդզումիին հաջողվում է հեռացնել մակաբույծին Սիոնի մարմնից, բայց որպես կողմնակի ազդեցություն նրա ամբողջ մարմնի վրա հայտնվում է երկար վարդագույն հետք, սպիտակում են մազերը և կարմրում աչքերը։ Նեդզումին Սիոնին ծանոթացնում է Ինուկասի հետ, բուսաբույծ։ Նեդզումին իր առնետներից մեկի օգնությամբ կապվում է Սիոնի մայրիկի Կարանի հետ և հայտնում է նրան, որ իր որդին ողջ է։ | ||
4 | "Բարի և չար" | 28 հուլիսի 2011 թվական |
Նեդզումիի պատասխան գրառումում Սիոնի մայրը հայտնում է մի տղամարդու, Ռիկիգա անունով, հասցեն, ով ծանոթ է Կարանի հետ և ներկա պահին սուտենյոր է, ով տրամադրում է ամենալավ աղջիկներին No. 6 գոտու պաշտոնյաներին։ Հանդիպման ժամանակ նա Նեդզումիին առաջարկում է նրան աշխատել իր մոտ և այդ պատճառով Սիոնը գրեթե սպանում էր նրան։ Ռիկիգան, ով սիրել է Սիոնի մայրիկին, պատրաստակամություն է հայտնում նրան օգնելու մեջ։ Սիոնը սկսում է աշխատել Ինուկասի մոտ, որպես շուն լողացնող։ Նեդզումին վիավորում է Ինուկասիի մայրիկին, և որպես վրեժ Ինուկասին իր խմբի հետ հարձակվում է նրա վրա։ | ||
5 | "Մահվան հրեշտալ (Հրեշտակ Ստվերների թագավորությունից)" | 4 օգոստոսի 2011 թվական |
Քաղաքում շարունակում են զոհվել մարդիկ, հանկարծակի ծերությունի։ Շշուկները դրա մասին հասնում են Ռիկիգիին, նա պարզում է, որ հիվանդության մասին նաև գիտի Սիոնը։ Ռիկիգին և Սիոնը գնում են ներկայացման, որին մասնակցում է Նեդզումին (դերասանական վարպետության միջոցով նա գումար է վաստակում), բայց Նեդզումիի ներկայացման ժամանակ, անհայտ պատճառով, նա կորցնում է գիտակցությունը։ Նույն պահին No. 5- ում գիտակցություն է կորցնում նաև Սաֆին։ | ||
6 | "Թաքնված վտանգ" | 12 օգոստոսի 2011 թվական |
Սաֆին վերադառնում է No. 6, որպեսզի հրաժեշտ տա մահացած տատիկին։ Աղջիկը իմանում է, որ Սիոնը հանցագործ է համարվում և իմանում է նրա ճակատագրի մասին Կարանից։ Սաֆին որոշում է, ամեն գնով գտնել Սիոնին, բայց Կարանի տան ճանապարհին նրան բռնում է կառավարությունը և սկսում են նրա վրա փորձարկումներ կատարել։ Նեդզումին ևս մի անգամ վիճում է Սիոնի հետ, պահանջելով ընտրություն կատարել, կա՛մ նա, կա՛մ քաղաքը։ Նեդզումին Կարանից նամակ է ստանում, Սոֆիին օգնելու խնդրանքով։ | ||
7 | "Ճշմարիտ սուտ - սուտ ճշմարտություն" | 19 օգոստոսի 2011 թվական |
Նեդզումին Սիոնից գաղտնի խնդրում է Ինուկասիին տեղեկությունների իմանալ բանտի մասին, որտեղ պահում են Սաֆիին։ Իր հերթին Սիոնը խանութում տեսնում է Սաֆիի քարտը, և իմանում է, որ նրան բռնել են և որոշում է փրկել նրան։ Երիտասարդները իմանում են միմյանց ծրագրերի մասին, և խոստանում են, որ այլևս ոչինչ չեն թաքցնելու միմյանցից։ | ||
9 | "Դեպքի վայր" | 2 սեպտեմբերի 2011 թվական |
Ռիկիգի հաճախորդներից մեկին, բարձրաստիճան պաշտոնիայի, բռնում են և ստիպում են բանտի մասին տեղեկություններ հայտնել։ Սուրբ օրվա նախօրյակին No. 6 գոտու զորքերը մաքրություն են անում, հարձակվում են փախստականների բնակավայրի վրա և բռնում են նրանցից շատերին, այդ թվում և Նիդզումիին (որը Սաֆիի փրկության ծրագրի մասն էր կազմում) և Սիոնին։ Նրանց տանում են բանտ։ Էրիուրիասը կապվում է Սաֆուի հետ, ինչի պատճառովել նա արթնանում է։ | ||
10 | "Ինչ է ընկած Անդունդի ներքևում" | 9 սեպտեմբերի 2011 թվական |
Սիոնը և Նիդզումին դուրս են գալիս փոսից, որտեղ իրենց գցել են, մահացած մարմինների վրայով։ Ռիկիգան և Ինուկասին գալիս են նրանց օգնության և դիվերսիա են կազմակերպում, օդային խողովակներով խեղդող գազ անցկացնելով։ Նեդզումիին վիրավորում են, բայց նրան և Սիոնին հաջողվում է հասնել մինչև համակարգիչը, որը կառավարում է շինությունը։ Համակարգչի մոտ նրանք հանդիպում են Սաֆիին, որը միավորվում է Էրիուրիասի հետ։ | ||
11 | "Ասա՛ ինձ ճշմարտությունը" | 16 սեպտեմբերի 2011 թվական |
Նեդզումի պայթեցնում է հզոր համակարգիչը Սաֆուի հետմ որից հետո սկսվում է շղթայական ռեակցիա, որը ոչնչացնում է մի շարք շինություններ և № 6 գոտու պատերը։ Սիոն և Նեդզումին ստանում են ծանր վնասվածքներ, բայց Սաֆուի հոգու նրանց հաջողվում է ապրել։ Սերիան ավարտվում է նրանով, որ Նեդզումին վերադառնում է իր տուն, իսկ Սիոնը քաղաք, ավերված պատերի մոտ, որի մոտ արդեն վազում է նրա մայրը։ |
Արձագանքներ և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«АниМаг» ամսագրի գրախոսի կարծիքով, No. 6 հենց առաջին սերիայից սկսում է իրադարձություններ խիտ հոսք, «սյուժեի հանգույցները, չնայած, որ շատ արագ են տեղի ունենում, բայց միևնույն է պահպանում է համաչափությունը և գծայնությունը», իսկ սերիալի անիմացին հիշեցնում է Bones ստուդիայի մեկ այլ աշխատանք՝ Darker than Black- ը[7]։
2011 թվականի ամառային անիմե սեզոնի նորությունների մեջ, հեռուստատեսության վարկանիշով No. 6- ը երկրորդն էր, մեկ այլ Bunny Drop անիմեից հետո, միջին 2, 1 % ցուցանիշով լսարանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «NO.6〔ナンバーシックス〕#1 (YA!ENTERTAINMENT)» (ճապոներեն)։ amazon.co.jp։ Արխիվացված օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2011-04-21
- ↑ «Fuji TV's Noitamina to Air Usagi Drop, No. 6 in July» (անգլերեն)։ Anime News Network։ 7 января 2011 года։ Վերցված է 2011-04-21
- ↑ «Horizon, No. 6, Sengoku Basara, Naruto Promos Streamed» (անգլերեն)։ Anime News Network։ 10 апреля 2011 года։ Վերցված է 2011-04-21
- ↑ «No. 6 (manga)» (անգլերեն)։ Anime News Network։ Վերցված է 2011-04-21
- ↑ «NO.6 TV番組表» (ճապոներեն)։ しょぼいカレンダー_jp։ Արխիվացված օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 7.7.2011
- ↑ «NO.6» (ճապոներեն)։ Web Newtype։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-12-ին։ Վերցված է 7.7.2011
- ↑ «No.6 / Мини-обзор» (ռուսերեն)։ АниМаг։ 2011 год։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2011-10-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт (ճապոներեն)
- No. 6 (ճապոներեն) на сайте компании Aniplex.
|