Newsarmenia.am

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Newsarmenia.am
Изображение логотипа
newsarmenia.am/am/
Տեսակկայք
Լեզուհայերեն և ռուսերեն
Ընթացիկ կարգավիճակգործող

AMI "Novosti-Armenia" միջազգային լրատվության գործակալությունը մասնագիտացած է լրատվական և վերլուծական նյութերի պատրաստման և տարածման գործում։ Կայքը տալիս է լրատվական տեղեկություններ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հասարակական, քաղաքական և տնտեսական իրադարձությունների մասին։ Այն նաև իր ուշադրության կենտրոնում է պահում միջազգային կարևոր իրադարձությունները, խնդիրներն ու զարգացումները։

AMI "Novosti-Armenia" կայքի հիմնական բովանդակությունն է.[1]

  • Lուրեր Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և աշխարհից
  • Թարմ լրահոս 2 լեզվով՝ հայերեն, ռուսերեն
  • Հարցազրույցներ, վերլուծություններ, մեկնաբանություններ

2016 թ. փետրվարի դրությամբ կայքն ունի օրական մոտ 20 000 այցելու[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.newsarmenia.am
  2. «AMI "Novosti-Armenia" կայքի ինֆոն». Wolfram Alpha. Վերցված է 21.06.2016-ին.