Nausea

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
ԺանրերՔրասթ պանկ
Գործունեություն1985
ԼեյբլAlternative Tentacles?
Կայքnauseapunk.net

Nausea, ամերիկյան քրասթ պանկ խումբ Նյու Յորքից։ Խումբը հիմնադրվել է 1985 թվականին Մանհեթենում, գոյատևել է մինչև 1992 թվականը։ Nausea-ն ամերիկյան քրասթ պանկի ամենահայտնի ներկայացուցիչներից է, խմբի ոճը բնութագրվում է որպես անարխոպանկի և թրեշ մետալի միաձուլում։

Ինչպես այդ շրջանի այլ անարխոպանկ խմբերը, Nausea-ն ևս համագործակցել է կին և տղամարդ վոկալիստների հետ։ Նրանց սկզբնական հնչողությունը՝ վոկալիստներ Էմի Միրեթի ու Նեյլ Ռոբինսոնի մասնակցությամբ, միանգամայն համապատասխանում էր ավանդական հարդքոր պանկի ոճային հնչողությանը։ 1988 թվականին, Ռոբինսոնի մեկնումից հետո խմբին միանում է Էլ Լոնգը և Nausea-ն սկսում է աշխատել ավելի մութ, ծանր հնչողության վրա։ Ռոբինսոնն իր հերթին հիմնում է Jesus Crust և Final Warning խմբերը, ինչպես նաև Tribal War Records լեյմբլը։

Տեքստերը և երաժշտական ոճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Nausea-ի ապոկալիպտիկ տեքստերը և առհասարակ արվեստը անմիջականորեն վերաբերում են այդ շրջանի հասարակական-քաղաքական խնդիրներին, ինչպիսիք են Ռեյգանի կառավարությունը, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև Սառը պատերազմը, ԽՍՀՄ-ի հետ միջուկային պատերազմի վտանգը և այլն։ Nausea-ն նաև շեշտադրում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են շրջակա միջավայրի պահպանությունը, աղտոտումը, կենդանիների իրավունքները և այլն[1] ։

Nausea-ն մետաղական հարդքոր պանկից աստիճանաբար անցնում է թրեշ մետալի՝ նոր վոկալիստ Էլ Լոնգի շնորհիվ։ Խումբը նոր հարթակ է ստեղծում այդ ժամանակ նոր զարգացող քրասթ պանկի համար[2], այն լրացնելով դում մետալի, դի-բիթի, սլադջի ու նույզ ռոքի տարրերով[3]։։

Հետագա կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Nausea-ի վերջնական կազմն էր. Ջոն Ջոն Ջես (բաս), Վիկտոր Վենոմ (կիթառ, Reagan Youth-ի նախկին անդամ), Էմի Միրեթ (վոկալ), Էլ Լոնգ (վոկալ), Ռոյ Մայորգա (հարվածայիններ)։ Ջոն Ջոն Ջեսը հեռանում է խմբից արվեստով զբաղվելու նպատակով, իսկ ավելի ուշ Choking Victim-ի անդամների հետ կազմում է Morning Glory խումբը։ Ռոյ Մայորգան դուրս է գալիս խմբից և ելույթներ ունենում Shelter, Soulfly, Maggott SS (featuring members of Electric Frankenstein and Degeneration), ABLOOM, Stone Sour խմբերի կազմում, 2006-ին Sepultura-ի կազմում փոխարինում է Իգոր Կավալերային, հանդես է գալիս վերամիավորված Amebix-ի կազմում։ 2016-ին մասնակցում է Ministry-ի հյուրախաղերին։

Փոփ մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեքի Չանի «Հաշվեհարդար Բրոնքսում» ֆիլմի տեսարաններից մեկում հայտնվում է պանկ հերոս, ով կրում էր 'Nausea' գրառմամբ կաշվե վերարկու։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլ Լոնգ վոկալ 1988-1992
Էմի Միրեթ վոկալ
Վիկտոր Վենոմ կիթառ
Ջոն Ջոն Ջես բաս
Ռոյ Մայորգա հարվածայիններ 1989-1992

Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյլ Ռոբինսոն վոկալ 1985-1988
Պաբլո Յակոբսոն հարվածայիններ 1985-1987
Ջիմմի Ուիլյամս հարվածայիններ 1987-1988

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարցազրույցներ Nausea-ի անդամների հետ
  2. «Nausea "The Punk Terrorists Anthology Vol. 2: '85 - '88" CD - AVERSIONLINE.COM». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  3. «Alternative Tentacles - Store». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]