Nagi no Asukara

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Nagi no Asukara
'
Ժանր comedy manga and anime, drama anime and manga, romance anime and manga, fantasy anime and manga և շոնեն մանգա
Երկիր Flag of Japan.svg Ճապոնիա
Թվական 2013
Պրեմիերա 2013 թվական հունիս
Ընկերություն ASCII Media Works
IMDb ID 0983213
Կայք Պաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Nagi no Asukara (ճապ.՝ 凪のあすから՝ Նագի նո Ասուկարա), անիմե, ստեղծվել է P.A. Works ստուդիայում և թողարկվել 2013 թվականի հոկտեմբերին: 2013 թվականի ամռանը թողարկվել է մանգայի ադապտացիան՝ Ռիսոյ Մաեդոյի նկարներով: Հրապարակել է Dengeki Daioh[1]:

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ վաղուց մարդիկ ապրում, սովորում և աշխատում էին օվկիանոսում: Բայց միշտ էլ բոլորին գրավում էր անհայտը, բոլորը ձգտում էին ցամաք, ինչից հետո ներառվում է մեկ կանոն. այն, որ ով կլքի օվկիանոսը հանուն ցամաքային կյանքի, այլևս երբեք չի կարող հետ վերադառնալ ծովային կայսրություն: Այժմ մանկության ընկերներ Մանական և Հիկարին, ինչպես նաև Կանամեն և Չիսակին գնում են դպրոց ցամաքում, քանի որ ծովային դպրոցը փակ էր, իսկ այն պետք էր ավարտել ափին:

Հիկարին սիրում էր Մանակային, նա շատ տարօրինակ ձևով էր արտահայտում իր սերը. նա անընդհատ նրան լարվածության մեջ էր գցում, քննադատում և գոռում էր նրա վրա: Հերթական կոնֆլիկտից հետո Մանական թողնում է իր ընկերներից և նրան բռնեցին ձկնորսները, որոնք ձկնորսությամբ էին զբաղվում չսահմանված վայրում: Այդ ժամանակ նրա և նրա հետ բռնված տղայի միջև հայտնվեց մի կայծ: Նոր տեղի ունեցած արարողության ժամանակ Մանական չէր պատվել պարոն Ուրոկոյին պատշաճ ձևով, որի համար նա անիծեց, իսկ այժմ նրա ձախ ծնկին ձկան գլուխ էր: Այժմ Մանակային ցանկանում էր մխիթարել ոչ միայն Հիկարիին, որը մտածում էր իր վարքի մասին, այլ նաև այն տղան՝ Ցումուգոն, որն առաջին հայացքից սիրահարվել էր նրան: Երիտասարդների միջև կար մրցակցությու երիտասարդ աղջկա սիրտը գրավելու համար:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանակա Մուկաիդո (ճապ.՝ 向井戸 まなか), Սիոսիսիո միջին դպրոցի աշակերտուհի: Նա ուներ անվճռական բնավորություն: Մանական զգացմունքներ ուներ Ցումուգուի հանդեպ: Նա ուժեղ կապված էր Հիկարիի և Տիսակիի հետ: Ժամանակի ընթացքում նա սկսում է դառնալ ավելի անկախ: Փառատոնի ժամանակ ծովն ընկնելուց և փրկվելուց հետո Ակարին մնում է անաբիոզի մեջ 5 տարի: Հետո պարզվում է, որ Մանական ողջ ընթացքում սիրահարված է եղել Հիկարիին, բայց որոշել է դա պահել գաղտնի, քանի որ գիտեր Հիկարիի հանդեպ Տիսակիի զգացմունքների մասին:

Հիկարի Սակիսիմա (ճապ.՝ 先島 光), Մանակիի մանկության ընկերը, որը հոգ էր տանում նրա մասին, հատկապես երբ նա սկսում էր լաց լինել ամեն առիթով: Անիմեի սկզբում չէր սիրում Ցումուգուին, սակայն հետո նրանք ընկերացան: Նա մնում է անաբիոզի մեջ 5 տարի

Կանամե Իսակի (ճապ.՝ 伊佐木 要), Մանակիի, Հիկարիի և Տասակիի մանկության ընկերը: Բնավորությամբ նա հանգիստ ու բարի էր: Նա ուներ մեծ համբավ հակառակ սեռի մոտ, բայց նրա սիրտը փոքրուց պատկանում էր Տիսակիին: 13-րդ մասում երևում է, թե ինչպես Տիսակին գրկում է փրկված Ցումուգուին՝ ըկնելով ծովը: 24-րդ սերիայում ընդունում է Սայուի զգացմունքները: Նա նույնպես մնում է անաբիոզի մեջ 5 տարի:

Տիսակի Հիրադարյա (ճապ.՝ 比良平 ちさき), Կանամեի, Մանակայի և Հիկարիի մանկության ընկերը: Նա հանգիստ էր, բայց կարող էր և բորբոքվել: Առաջին հանդիպումից նա սիրահարվել էր Հիկարիին և միշտ երազում էր դառնալ նրա ընկերուհին: Մանակիի ամենալավ ընկերուհին էր: Ծովային գյուղից միակն էր, որ չէր սուզվել երազի մեջ: Հինգ տարեկանում ապրել է Ցումուգուի և նրա պապիկի հետ: Հետո նա սիրահարվում է Ցումուգուին: Ի տարբերություն իր մանկության ընկերների՝ նա չի ընկնում անաբիոզի մեջ, քանի որ նա ծովում չէր աղետի ժամանակ:

Ցումուգու Կիհարա (ճապ.՝ 木原 紡), ցամաքի բնակիչ, հանգիստ տղա։ Ծովի և նրա բնակիչների սիրահար: Անընդհատ պապի հետ նավով տեղափոխվում և լողում էր ծովով: Նրան գրավում էր այդ տարերքը։ Ապրում էր պապի հետ ծովի մոտ: Ուռկաններ է սարքում, օգնում է փառատոնի համար նավակներ պատրաստել։ Սիրում էր Տիսակիին:

Միունա Սիոդոմե (ճապ.՝ 潮留 美海), Իտարուի աղջիկը: Մայրը մահացել է, երբ նա փոքր է եղել: Անիմեի սկզբում թվում էր, թե նա տանել չի կարողանում Ակարիին, բայց անկախ ամեն ինչից, նա նրան շատ էր սիրում: Նա ուզում էր, որ հայրը հանդիպեր Ակարիի հետ, որովհետև վախենում էր ևս մեկ անգամ կորցնել հարազատ մարդու: Սիրահարված էր Հիկարիին, բայց հասկանում էր, որ իրենք չեն կարող միասին լինել, որովհետև նա սիրում էր Մանակային և Միունայի խորթ հորեղբայրն էր: Նա ուզում էր պաշտպանել Հիկարիի ժպիտը: Կա կարծիք, որ էնան, որին կորցրել էր Մանական, գնացել էր նրա մոտ: 25-րդ մասում իրեն մեղավոր ճանաչեց Մանակայի փոխարեն:

Սայու Հիսանումա (ճապ.՝ 久沼 さゆ), Միունիի լավագույն ընկերուհին: Դպրոցում նրան համադասարանցիները հաճախ էին ծաղրում, բայց երբ դասարան էր մտնում Մինունուն, նրանք այլևս չէին ծաղրում: Սայու հարցնում էր Միունիին՝ ինչու է հանդուժում նրանց արարքները, իսկ նա պատասխանում է. «Ինձ համար մեկ է, թե նրանք ինչ են մտածում իմ մասին»: Դրանից հետո Սայուն սկսում է ընկերանալ Միունիի հետ: Սայուն սիրահարված էր Կանամեին, բայց գիտեր, որ նա սիրում է Տիսակիին: 24-րդ մասում նա Կանամեին ասում է իր զգացմունքների մասին:

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմե սերիալն ստեղծվել P.A. Works ստուդիայում: Ռեժիսորը եղել է Տոսիա Սինոհարան։ Ծրագրում սցենարը գրել է Մարի Օկադան, որն ավելի վաղ գրել էր Hanasaku Iroha անիմեի սցենարը։ Սերիալի դիզայներն էր Buriki-ը: Անիմեն ուղիղ եթեր է հերարձակվել 2013 թվականի հոկտեմբերին:

Մանգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգան գրել է Project-118-ը և նկարազարդել է նկարիչ Ռիսոյ Մաեդանին: Մանգայի հեռարձակումը եղել է 2013 թվականի հունիսին ASCII Media Works հրատարակչության Dengeki Daioh ամսագրում:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեքի համար պետք էր աշխատեր Ջին Ակետագավան, բայց նա թողեց ծրագիրը, նրա փոխարեն եկավ կոմպոզիտոր Դևա Յոսիակին: 1-ինից 13-րդ մասերում հնչում է օփենինգ Lull (Soshite Bokura Wa)Ray-ի կատարմամբ, և էնդինգ Aqua Terrarium կատարմամբ , 14-ից 26-րդ սերիայում հնչում է Ebb and flow երգը Ray-ի կատարմամբ, և էնդինգը Mitsuba no Musubime Նագիի կատարմամբ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]