NMKV Co., Ltd (Nissan Mitsubishi Kei Vehicle)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NMKV Co., Ltd
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված էհունիսի 1, 2011
ՎայրՏոկիո, Ճապոնիա
Երկիր Ճապոնիա
ՏնօրենJun'ichi Endō?
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
Կայքnmkv.com

NMKV Co., Ltd (Nissan Mitsubishi Kei Vehicle[1]), Ճապոնիայի երկու ավտոարտադրողների՝ Nissan-ի և Միցուբիշիի համատեղ ձեռնարկությունը, որը ստեղծվել է քեյ-քարեր արտադրելու համար։ Այս պահին արտադրվում են Mitsubishi eK և Nissan Dayz մոդելները, ինչպես նաև ավելի բարձր Mitsubishi eK Space և Nissan Roox մոդելները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սերնդի Nissan Dayz՝ NMKV-ում թողարկված քեյ-քարերի առաջին մոդելներից մեկը։

Nissan-ը և Միցուբիշին պայմանավորվել են ընդլայնել իրենց համագործակցությունը քեյ-քարերի մշակման գործում սովորական ռեբրենդինգից մինչև 2010 թվականի դեկտեմբերին համատեղ ձեռնարկության ստեղծումը[2][3]։ Համաձայնագիրը ստորագրվել է 2011 թվականի մայիսի 20-ին, իսկ արդեն հունիսի 1-ին ստեղծվել է NMKV-ն[4][5]։

Ընկերությունները նաև կիսել են պարտականությունները՝ Nissan-ը պատասխանատու է բաղադրիչների գնման և ավտոմեքենաների դիզայնի համար, իսկ Միցուբիշին՝ ավտոմեքենաների մշակման և հավաքման համար։ Համատեղ ձեռնարկության նպատակն է բարձրացնել քեյ-քարերի հատվածում Nissan-ի և Միցուբիշիի բաժինը 2010 թվականին գրանցված 15 տոկոսից մինչև 20 տոկոս[1][6][7][8]։

2013 թվականի մարտին երկու ընկերությունների ջանքերով հայտնվում է առաջին մոդելը՝ երրորդ սերնդի Mitsubishi eK-ն (նույն Nissan Dayz-ը՝ առաջին սերնդի), իսկ վաճառքը սկսվել է նույն տարվա հունիսին։ Ամիսներ անց հայտնվեց ավելի մեծ ծավալով տարբերակ, որը կոչվում է՝ Mitsubishi eK Space (նույն Nissan Dayz Roox)[9][10]։ 2013 թվականին նրանք մտել են Ճապոնիայի ամենավաճառվող քեյ-կարերի թոփ տասնյակի մեջ[11]։ Մոդելների արժեքը նվազեցվել է 30 տոկոսով, քանի որ բաղադրամասերն արտադրվում էին Ճապոնիայից դուրս։ Նաև Nissan-ը մեծ ներդրում է ունեցել ավտոմեքենաների շարժիչների բարելավման գործում, Օրինակ սեղմման աստիճանը դարձել է 12։ 1[12]։

2016 թվականի ապրիլին Միցուբիշին խոստովանել է, որ պակասեցնում է NMKV գործարանում արտադրվող քեյ-քարրերի բոլոր մոդելների վառելիքի սպառման ցուցանիշները։ Խոստովանության պատճառով հաջորդ ամիս Nissan-ը գնում է Միցուբիշին[13]։

2019 թվականի մարտին ներկայացվել են չորրորդ սերնդի eK և երկրորդ սերնդի Dayz մոդելները, իսկ 2020 թվականի հունվարին ներկայացվել են երկրորդ սերնդի eK Space և Roox մոդելները։

Արտադրված մեքենաների մոդելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման ամսաթիվ Nissan Միցուբիշի
Նկար Անվանում Նկար Անվանում
2013 թվականի հունիսի 6[14][15]
Dayz
eK Wagon
2013 թվականի հունիսի 6[14][15]
Dayz Highway Star
eK Custom
2014 թվականի փետրվարի 13[9][10]
Dayz Roox
eK Space
2014 թվականի փետրվարի 13[9][10]
Dayz Roox Highway Star
eK Space Custom
2019 թվականի մարտի 28
Dayz
eK Wagon
2019 թվականի մարտի 28
Dayz Highway Star
eK X
2020 թվականի մարտի 19
Roox
eK Space
2020 թվականի մարտի 19
Roox Highway Star
eK X Space

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 日産自動車と三菱自動車が軽自動車で合弁設立、2社でシェア20%を目指す(1/2) 東洋経済オンライン 2011年6月21日
  2. 日産自動車と三菱自動車、協力関係の拡大で合意 -OEMの拡大、海外での生産協力と日本での軽自動車事業の検討- Արխիվացված 2010-12-17 Wayback Machine - 日産自動車株式会社 三菱自動車工業株式会社(日産側) 2010年12月14日
  3. 日産自動車と三菱自動車、協力関係の拡大で合意 -OEM の拡大、海外での生産協力と日本での軽自動車事業の検討- - 日産自動車株式会社 三菱自動車工業株式会社(三菱側) 2010年12月14日
  4. 軽自動車事業に関わる合弁会社の事業概要について-新会社の名称は「株式会社NMKV」 Արխիվացված 2011-06-25 Wayback Machine - 株式会社NMKV(日産側) 2011年6月20日
  5. 軽自動車事業に関わる合弁会社の事業概要について-新会社の名称は「株式会社NMKV」 - 株式会社NMKV(三菱側) 2011年6月20日
  6. 新型車『デイズ』と『eKワゴン』の魅力を徹底分析! - All About 2013年05月30日
  7. 日産自と三菱自が新型軽自動車投入、巻き返しに意欲 - ロイター 2013年6月6日
  8. 日産自・三菱自が新型軽自動車生産開始、4強の一角へシェア20%目指す - ロイター 2013年5月20日
  9. 9,0 9,1 9,2 新型軽自動車『eKスペース』を発売 - 三菱自動車工業 2014年2月13日
  10. 10,0 10,1 10,2 新型軽自動車 「日産デイズ ルークス」を発表 -- あわせて、「ライダー」、および、「運転席マイティグリップ」装着車を発表 -- Արխիվացված 2014-02-21 Wayback Machine - 日産自動車 2014年2月13日
  11. 日産と三菱自がEV共同開発 トヨタ、ホンダ静観、独メーカーは参戦へ - J CASTニュース 2013年11月18日
  12. 大躍進なるか? 日産と三菱による「NMKV」のお家事情 - All About 2013年6月27日
  13. "Nissan to place MMC under its umbrella" Արխիվացված 2016-05-16 Wayback Machine, The Japan News, May 12, 2016
  14. 14,0 14,1 新型軽自動車 日産「デイズ」を発表 Արխիվացված 2013-06-10 Wayback Machine - 日産自動車 2013年6月6日
  15. 15,0 15,1 新型軽自動車『eKワゴン』『eKカスタム』を発売 - 三菱自動車工業 2013年6月6日