Mikakunin de Shinkoukei

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Mikakunin de Shinkoukei (ճապ.՝ 未確認で進行形)
Mikakunin de Shinkoukei.jpg
Ժանրկոմեդիա, ռոմանտիկա, առիրյա
Երկիր{{{2}}} Ճապոնիա
Թվական2014
Լեզու{{{2}}} ճապոներեն
ՌեժիսորՖուձիվարա Յոսիյուկա
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «» (բնօրինակ անվանում — Mikakunin de Shinkoukei (ճապ.՝ 未確認で進行形))

Mikakunin de Shinkoukei (Mikakunin de Shinkoukei (ճապ.՝ 未確認で進行形)), մանգա, Շերրի-արրայի կողմից ստեղծված կատակերգական ժանրի անիմե, թողարկվել է 2009 թվականին, Ichijinsha հրատարակության կողմից։ 2014 թվականին։ 2014 թվականին անիմե սերիալը ադապտացվել է Doga Kobo ստուդիայի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոբենի Յոնոմորինան աշակերտուհի է, ապրում է իր ծնողների և մեծ քրոջ՝ Բենիոյի հետ։ 16 տարեկանը լրանալուց հետո, երբ Կոբենիի պապիկը մահանում է, Կոբենին սկսում է դաստիարակել Հակույա Միցումնե անունով տղային։ Վերջինս իր կրտսեր քրոջ՝ Մասիրոյի հետ տեղափոխվում է ապրելու Կոբենիի հետ։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոբենի Յոնոմորի, անիմեի գլխավոր հերոսուհին, սովորական աշակերտուհի, համեղ է պատրաստում, դրա հետ մեկտեղ հասցնում է տնային աշխատանքները։ Անցյալում եղել է Հակուի ընկերուհին, բայց նա ոչինչ չի հիշում։ Նա շատ արագ քաշ է հավաքում, այդ պատճառով քաղցրավենիք չի ուտում։

սեյու Հարուկա Տերույ

Բենիո Յոնոմորի, Կոբենիի մեծ քույրը, ավագ դպրոցի աշակերտուհի և ուսանողական խորհուրդի նախագահ։ Դպրոցում նա շատ լավ վարք ունի, և լավ գնահատականներ։

սեյու Էրիկո Մացոույ

Հակույա, գլխավոր հերոս, Կոբենիի ապագա փեսացուն և Մասիրոյի մեծ եղբայրը։

սեյու Վատարու Հատիկո

Մասիրո Միցումինե, Հակուի փոքր եղբայրը։ Չնայած իր երիտասարդ տարքին, նա սկսեց սովորել Կոբենիի դասարանում։

սեյու Յուրի Յոսիդա

Նադեսկո Կասիմա ուսանողական խորհուրդի փոխնախագահ։

սեյու Այանե Սակուրա

Երկրորդական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրայուկի Մացումինե, Մասիրոյի և Հակույի մայրը։

սեյու Յուրի Կոմագոտա

Մայուրա Մոմոուտի, Կոբենի դասընկերուհին։ Ընտանիքը շոկոլադի ֆաբրիկա ունի։

սեյու Այմի