Media Molecule

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Media Molecule
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված էհունվարի 4, 2006[1]
ՎայրԳիլֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ47 մարդ (անհայտ)
Մայր ընկերությունSIE Worldwide Studios?
ՍեփականատերSIE Worldwide Studios?
Կայքmediamolecule.com(անգլ.)

Media Molecule, անգլիական մասնավոր ընկերություն, որը մասնագիտացված է համակարգչային խաղերի մշակման ոլորտում։ Հիմնադրվել է 2006 թվականին։ 2013 թվականի փետրվարի 11-ին տվյալներով ընկերությունն ունի ավելի քան 45 աշխատակից[2]։

Ընկերությունը նախ և առաջ հայտնի է իր LittleBigPlanet խաղաշարքով, որն իրենից ներկայացնում է մի քանի ժանրերի խառնուրդ՝ գլուխկոտրուկներ և պլատֆորմեր։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Media Molecule-ը անգլիական մասնավոր ընկերություն է, որը համարվում է Sony Computer Entertainment ընկերությանը։ Ընկերությունը զբաղվում է համակարգչային խաղեի մշակմամբ։ Ընկերության գլխավոր գրասենայկը տեղակայված է Գիլֆորդ (Հարավարևելյան Անգլիա) քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Media Molecule ստուդիան հիմնադրվել է 2006 թվականին Lionhead Studios ստուդիայի նախկին աշխատակիցների կողմից՝ Ալեքս Էվանսի, Մարկ Հիլի, Դեյվ Սմիթիի և Կարիմ Էթթոնի կողմից։ Այդ ժամանակ նրանք աշխատում էին Rag Doll Kung Fu ինդի խաղի վրա, որի մշակման արդյունքում նրանք հասկացան, որ ի վիակի են մշակել ոչ մեծ նախագծեր[3]։ 2006 թվականի հուլիսի 1-ին, Media Molecule ստուդիան կնքեց պայմանագիր Sony Computer Entertainment-ի հետ, ըստ որի ստուդիան զբաղվելու էր PlayStation 3-ի համար նախատեսված խաղերի մշակմամբ[4]։

2010 թվականի մարտի 2-ին Sony Computer Entertainment-ը գնեց Media Molecule ստուդիան[5]։

Խաղերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսին GameLab միջոցառմանը ընդառաջ ստուդիայի ղեկավար Շիվոն Ռեդդին հայտարարեց, որ ստուդիան կենտրոնանալու է սեփական խաղերի մշակման վրա[6]։ Ավելի ուշ ստուդիան համեմատեց LittleBigPlanet խաղաշարքը երեխայի հետ, ով մեծացել էր հայրական տանը և լքել այն[7]։ 2011 թվականի հուլիսի վերջին պարզ դարձավ, LittleBigPlanet խաղի հաջորդ մասը մշակվելու է Double Eleven ստուդիայի կողմից[8]։

2012 թվականին կայացած gamescom միջոցառման ժամանակ Media Molecule ներկայացրեց Tearaway խաղը, որը նախատեսված է PS Vita-ի համար[9]։ Ստուդիայի ներակայացուցիչը հայտնեց նաև, որ ներկա պահին վերջինս միակ խաղը չէ, որ գտնվում է մշակման փուլում, սակայն երկրորդ նախագծի մասին խոսելը դեռ վաղ էր, քանի որ այն գտնվում էր մշակման սկզբնական փուլում[10]։

Մշակված խաղերի ցանկ
Թվական Անվանում Պլատֆորմ
2005 Rag Doll Kung Fu PC, Steam
2008 LittleBigPlanet PlayStation 3
2011 LittleBigPlanet 2 PlayStation 3
2013 Tearaway PlayStation Vita
2015 Tearaway: Unfolded PlayStation 4
2020 Dreams PlayStation 4
2021 LittleBigPlanet 3 PlayStation 4, PlayStation 5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Companies House — 1988.
  2. «Big things from little beginnings - Media Molecule - We make games». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  3. Media Molecule. «Media Molecule History». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
  4. Media Molecule. «Media Molecule signs exclusive deal with Sony Computer Entertainment Europe». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
  5. Media Molecule. «Sony Computer Entertainment Acquires Media Molecule Studios». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
  6. Johnny Cullen. «Media Molecule "stepping away" from LittleBigPlanet». VG247. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
  7. Johnny Cullen. «Media Molecule: Moving from LBP was like a child wanting to "leave home"». VG247. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 20-ին.
  8. Johnny Cullen. «Sony signs LBP Vita developer Double Eleven to exclusivity deal». VG247. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 20-ին.
  9. David Hinkle. «Tearaway is a new PS Vita game from Media Molecule». joystiq. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
  10. Nick Akerman. «Media Molecule working on "early stage" of second project». VG247. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.