Live Like You Were Dying, ամերիկացի քանթրի երգիչ Թիմ Մաքգրոյի ութերորդ ստուդիական ալբոմը, որ թողարկվել է 2004 թվականիօգոստոսի 24-ին Curb Records ստուդիայում։ Ալբոմը գլխավորել է Billboard 200 (երրորդ անգամ երգչի կարիերայում) և Top Country Albums (յոթերորդ անգամ) հիթ-շքերթները. թողարկման առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է ալբոմի 766 000 օրինակ[10]։ Հետագայում ալբոմի վաճառված օրինակների քանակը գերազանցել է 4 միլիոնը, և այն ստացել է քառակի պլատինե կարգավիճակ RIAA-ի կողմից[11][12]։
Ալբոմ արժանացել է երաժշտական քննադատների և ինտերնետ-հրատարակությունների դրական գնահատականներին, արժանացել է American Music Awards մրցանակի (Best Country Album անվանակարգում) և ներկայացվել է Գրեմմիիլավագույն քանթրի ալբոմ (Grammy for Best Country Album, 2008) անվանակարգում։ Ալբոմի համանուն երգն արժանացել է Գրեմմի մրցանակի Տղամարդու լավագույն քանթրի վոկալ անվանակարգում։ Թողարկվել են ալբոմի 5 սինգլներ, որոնցից երկուսը (Back When և Live Like You Were Dying) գլխավորել են Country Singles հիթ-շքերթը[12]։ Ալբոմի համանուն երգը դարձել է տարվա քանթրի ոճի լավագույն երգ[13]։
↑Chris Willman (2004 թ․ սեպտեմբերի 3). «Live Like You Were Dying Review». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.