Li-Fi

Li-Fi (Light Fidelity), երկկողմանի, անլար հաղորդակցման տեխնոլոգիա։ Հասկացությունն առաջ է քաշվել Հարալդ Հաասի կողմից[1]։ Տվյալների փոխանցման այս տեսակն օգտագործում է բաց տարածության մեջ տեսանելի լույսը առանց ռադիոհաղորդափողի (ի տարբերություն Wi-Fi-ի ռադիոալիքների)։ Այդպիսով, Li-Fi-ը պատկանում է VLC տեխնոլոգիաների դասին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարալդ Հաասը, ով դասավանդում է Էդինբուրգի համալսարանում, հաստատում է, որ հայտնագործել է Li-Fi-ը։ Նա համարվում է այդ հասկացության օգտագործման պիոները և pureLiFi-ի համահիմնադիրը[2]։
Մյուս կողմից, Ֆուդանի համալսարանից չինացի գիտնականների մի խումբ[3] ևս դիտարկվում է որպես այս տեխնոլոգիայի հայտնագործող։
Տեխնոլոգիայի դետալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես տեղեկատվության կրիչ` այս տեխնոլոգիան օգտագործում է լուսային դիոդների (LED) լույսը[4]։ Կանխատեսվում է, որ Li-Fi շուկայի տարեկան աճի տեմպը 2013 և 2018 թվականների միջև կազմում է 82 % և 2018 թվականին կկազմի ավելի քան 6 միլիարդ դոլար[5]։
Li-Fi-ի աշխատանքի սկզբունքը հետևյալն է. տեսանելի լույսով կապը (անգլ.՝ Visible light communications) գործում է լուսային դիոդներին լարման փոխանցման միջոցով, ընդ որում, շատ բարձր հաճախականությամբ[6], որը մարդկային աչքի համար տեսանելի չէ։
Լուսային ալիքները չեն կարող թափանցել պատերի միջով, ուստի Li-Fi-ի գործունեության շառավիղը շատ մեծ չէ։
Կիրառման օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
PureLiFi-ը օգտագործման համար հասանելի Li-Fi համակարգի առաջին օրինակն է։ Այն ներկայացվել է 2014 թվականին Բարսելոնայում` Mobile World Congress-ի ժամանակ[7]։
Bg-Fi-ը Li-Fi համակարգ է, որը բաղկացած է բջջային հեռախոսի հավելվածից և պարզ սարքավորումից` գույնի ընկալիչով, միկրոկարգավորիչով և ներքին ծրագրային ապահովմամբ։ Բջջային հեռախոսի էկրանից լույսը փոխանցվում է լույսի ընկալիչին, որը վերափոխում է այն թվային տեղեկատվության։ Լուսարձակող դիոդները հնարավորություն են տալիս համաժամացնել (ռուս.՝ синхронизироваться) բջջային սարքավորման հետ։
Ստանդարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Wi-Fi-ի նմանությամբ, Li-Fi-ը ևս օգտագործում է IEEE 802.11 համանմանությամբ արձանագրություններ, սակայն այն կիրառում է տեսանելի լույսի դիապազոնի էլեկտրամագնիսական ալիքներ, որոնք ունեն ավելի լայն հոսքի շերտ։
IEEE 802.15.7 ստանդարտը սահմանում է PHY և MAC մակարդակներ։
Ստանդարտը սահմանում է ֆիզիկական (PHY) երեք մակարդակ` հոսքային տարբեր հնարավորություններով.
- PHY I-ը ստեղծվել է արտաքին գործածության համար և աշխատում է 11.67-ից մինչև 267.6 Կիլոբիթ/վայրկյան արագությամբ։
- PHY II-ը հնարավորություն է տալիս տեղեկատվությունը փոխանցել 1.25-ից մինչև 96 Մեգաբիթ/վայրկյան արագությամբ։
- PHY III-ը նախատեսված է բազմակի աղբյուրների համար և աշխատում է 12ից մինչև 96 Մեգաբիթ/վայրկյան արագությամբ[8]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Harald Haas. Harald Haas: Wireless data from every light bulb. ted.com.}}
- ↑ «The Future's Bright - The Future's Li-Fi»։ The Caledonian Mercury։ նոյեմբերի 29, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-04-ին։ Վերցված է նոյեմբերի 29, 2015
- ↑ China achieves wireless Internet access via lightbulbs | ZDNet
- ↑ Sherman Joshua (հոկտեմբերի 30, 2013)։ «How LED Light Bulbs could replace Wi-Fi»։ Digital Trends։ Վերցված է նոյեմբերի 29, 2015
- ↑ «Global Visible Light Communication (VLC)/Li-Fi Technology Market worth $6,138.02 Million by 2018»։ MarketsandMarkets։ հունվարի 10, 2013։ Վերցված է նոյեմբերի 29, 2015
- ↑ Coetzee Jacques (հունվարի 13, 2013)։ «LiFi beats Wi-Fi with 1Gb wireless speeds over pulsing LEDs»։ Gearburn։ Վերցված է նոյեմբերի 29, 2015
- ↑ «pureLiFi to demonstrate first ever Li-Fi system at Mobile World Congress»։ Virtual-Strategy Magazine։ փետրվարի 19, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-03-ին։ Վերցված է նոյեմբերի 29, 2015
- ↑ An IEEE Standard for Visible Light Communications Archived 2013-08-29 at the Wayback Machine. visiblelightcomm.com, dated April 2011.