Let There Be Rock (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Let There Be Rock, Ավստրալիական AC/DC ռոք խմբի 4-րդ ստուդիոն ալբոմն է։ Ձայնասկավառակի ավստրալիական տարբերակը թողարկվել է 1977 թվականին «Albert Productions» լեյբլում, իսկ համաշխարհային տարբերակը՝ 1977 թվականի հունիսին «Atlantic records» լեյբլում։ Համաշխարհային տարբերակը տարբերվում է ավստրալիականից միայն մեկ երգով՝ «Crabsody in Blue»-ը փոխարինված է «Problem Child» երգով (Այն նախկինում ներառված էր «Dirty Deeds Done Dirt Cheap» ալբոմում 2009 թվականին)։

Ալբոմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Let Tere Be Rock»-ը խմբի վերջին ձայնագրությունն է, որում մասնակցում է բաս-կիթառահար Մարկ Էվանսը (ավելի ուշ նրան կոչել են Քլիֆ Ուիլյամս

1977 թվականի ապրիլին խումբը ձայնագրեց «Dog Eat Dog» երգի կենդանի կատարումով տարբերակը ավստրալիական «Հետհաշվարկ» հեռուստահաղորդման ժամանակ, իսկ նույն տարվա հուլիսին նկարահանվեց ալբոմի համանուն երգի հիման վրա։

1980 թվականին խումբը թողարկեց «AC/DC: Let There Be Rock» տեսահոլովակը, որը պարունակում էր 1979 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած համերգը և խմբի մասնակիցների հետ հարցազրույց։ «Let There Be Rock: The Movie» համերգի ձայնային տարբերակը թողարկվել է 1997 թվականին՝ որպես «Ձայնասկավառակ 2» և «Ձայնասկավառակ 3»՝ «Bonfire» հավաքածուի համար։

Ձայնասկավառակը ԱՄՆ-ի հիթ-շքերթներում բարձրացել է 154-րդ, իսկ Մեծ Բրիտանիայի՝ 17-րդ հորիզոնականը։ ԱՄՆ-ում ալբոմը հասավ վաճառքի ամենաբարձր ցուցանիշին և RIAA-ից նրան շնորհվեց երկակի պլատինե կարգավիճակ 1997 թվականին։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիական տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Տևողություն
1. «Go Down» (5:20) 5:33
2. «Dog Eat Dog»   3:35
3. «Let There Be Rock»   6:07
4. «Bad Boy Boogie»   4:28
5. «Overdose»   6:09
6. «Crabsody in Blue»   4:45
7. «Hell Ain't a Bad Place to Be»   4:15
8. «Whole Lotta Rosie»   5:22

Համաշխարհային տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Տևողություն
1. «Go Down» (5:18) 5:31
2. «Dog Eat Dog»   3:34
3. «Let There Be Rock»   6:06
4. «Bad Boy Boogie»   4:27
5. «Problem Child» (Сокр.) 5:24
6. «Overdose»   6:09
7. «Hell Ain't a Bad Place to Be» (4:21 для грампластинок) 4:14
8. «Whole Lotta Rosie»   5:24

Ձայնագրման մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորիզոնականներ հիթ-շքերթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ընկերություն Հորիզոնական
1977 Ավստրալիա Australian Kent Music Report Albums Chart 19
1977 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard 200[1] 154
1977 Միացյալ Թագավորություն UK Albums Chart 17
1977 Ավստրալիա Sverigetopplistan[2]
29
1977 Նիդերլանդներ MegaCharts[2]
10
1977 Նոր Զելանդիա New Zealand Albums Chart[2] 42

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երգ Ընկերություն Հորիզոնական
1980 «Whole Lotta Rosie»[3] Միացյալ Թագավորություն UK Singles Chart
32

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Billboard (չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 Australian Albums Chart
  3. RIAA (չաշխատող հղում)

(ռուս.)