Koi No Yokan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Koi No Yokan
Deftones ստուդիական
ԹողարկվածՆոյեմբերի 12, 2012 (2012-11-12)
Ձայնագրված2012
Ժանրալտերնատիվ ռոք, ալտերնատիվ մետալ
Տևողություն51:50
Լեզուանգլերեն
ԼեյբլReprise
ՊրոդյուսերՆիք Ռասկուլինեքզ
Deftones-ի ալբոմների ժամանակագրություն
Covers Gore

Koi No Yokan, Deftones ալտերնատիվ մետալ խմբի յոթերորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2012 թվականի նոյեմբերի 12-ին, «Reprise Records»-ի կողմից[1]։ Այդ անվանումը արտահայտություն է ճապոներենից "恋の予感", որը թարգմանվում է ինչպես «սիրո կանխազգուշացում»[2][3]։

«Koi No Yokan»-ը թողարկվելուց հետո արժանացավ քննադատների լայն արձագանքին և առաջին անգամ հայտնվեց «Billboard 200»-ի տասնմեկերորդ հարթակում՝ վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում վաճառելով ավելի քան 65,000 օրինակ։ Ըստ «Nielsen SoundScan»-ի տվյալների՝ մինչ օրս այն վաճառվել է ավելի քան 200,000 օրինակ ԱՄՆ-ում։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի գլխավորը՝ Չինո Մորենոն բնութագրել էր ալբոմը ինչպես «դինամիկա» աղմուկի ողջ տիրույթով, նշելով խմբի բասիստ Սերգիո Վեգայի գաղափարների մեծ ներդրումը, համեմատելով նրանց նախորդ ալբոմ՝ «Diamond Eyes»-ի հետ[4]։

Ձայնագրման գործընթացում լուրջ փոփոխություն տեղի էր ունեցել ֆրակտալ աուդիոյի Axe-Fx նախաամպային/էֆեկտների համակարգերի պրոցեսորի գործունեությամբ, որը բազմաթիվ նախաուժեղացուցիչների և էֆեկտների պեդալների հնչողություն էր ստեղծում և թույլ էր տվել տարբեր տոնայնություններ։ Վեգան ասել էր, որ խումբը ուներ հնարավորություն ֆրակտալ համակարգը բերել հյուրանոցի սենյակ և գործարկել ծրագրային ապահովում և ձայնագրել գաղափարներ, որոնց վրա էլ ավելի ուշ կաշխատեին։ Սկզբում խումբը ձայնագրում էր կիթառը, բասը և վոկալները, ապա հարվածային գործիքները և վերաձայնագրվել էին կիթառը, բասը և վոկալները։ Վեգան հաստատում էր, որ ամեն ինչ բնական էր[5]։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագրվելով որպես «ալտերնատիվ մետալ»[6], ալբոմի երգերի մեջ կան խմբի նախորդող ալբոմներ «Saturday Night Wrist»-ի (2006) և «Diamond Eyes»-ի (2008) պես փորձառական էլեմենտներ[7], որոնցից են մետալի (դում մետալ և գրուվ մետալ), ալտերնատիվ ռոքի, շուգեյզի, դրիմ փոփի, հարդքոր փանկի, փոստ ռոքի և պրոգրեսիվ ռոքի էլեմենտներ[2][8][9][10][11][12][13][14]։

Ալբոմի թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերի 19-ին խումբը թողարկեց «Leathers» երգը, որպես գովազդային սինգլ, որը հնարավոր էր անվճար բեռնել իրենց կայքում[15][16][17][18]։ 2012 թվականի հոկտեմբերի 8-ի «Leathers»-ը թողարկվեց, որպես ալբոմի առաջին սինգլ[19]։ Նաև, «Leathers»-ը թողարկվել էր ինչպես սահմանափակ կասետային սինգլ «Rosemary» B-side-ի հետ[20]։

2012 թվականի հոկտեմբերի 3-ին «Tempest» երգը թողարկվեց PureVolume կայքում և հասանելի էր սթրիմինգի համար[21]։ 2012 թվականի հոկտեմբերի 9-ին «Tempest» երգը թողարկվեց որպես սինգլ[22]։

«Koi No Yokan»-ի վինիլային տարբերակը թողարկվեց չորս ձևով՝ ստանդարտ հատավաճառ՝ սեղմված 140 գրամ սև վինիլի վրա (3000 միավոր), միայն կայքում վաճառվող 180 գրամանոց սև վինիլ՝ փայլաթիթեղով դրոշմված համարակալված փաթեթավորմամբ (1000 միավոր), միջազգային տարբերակ՝ 180 գրամանոց վինիլով և բացառիկ հրատարակություն, որը վաճառվում է «Hot Topic»-ի մանրածախ վաճառողների միջոցով՝ սեղմված 140 գրամ թափանցիկ վինիլով (1500 միավոր)[23]։

Նաև, այս ալբոմը խմբի առաջին ալբոմն էր, որը թողարկվել էր «HDtracks»-ի միջոցով[24]։

Շրջագայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբերի 9-ին խումբը մեկնարկեց շրջագայություն, որն ավարտվեց նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում։ Խումբը նվագեց 1000-4000 հոգանոց հանդիսատես հավաքող համերգասրահներում, թույլ տալով երկրպագուներին լսել նոր երգերը մինչև ալբոմի թողարկումը[25]։

Քննադատական ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմը արժանացավ ընդհանուր քննադատների գնահատմանը։ «Metacritic» համախառն գրախոսական կայքը 18 գրախոսականների կարծիքների հիման վրա ալբոմին 86 գնահատական է տվել՝ նկարագրելով ինչպես «Համընդհանուր ճանաչում» Այս գնահատականով «Koi No Yokan»-ը 2012 թվականի լավագույն գրախոսված ալբոմների ցուցակում արժանացել էր ութերորդ հորիզոնականին[26]։ «Allmusic»-ի Գրեգորի Հեանին գրել էր «Մինչդեռ շատ խմբեր չարչարվում են բարձր/ցածր ձայների դինամիկայի հետ, Deftones-ը յուրահատուկ են նրանում, որ կարողանում են երկուսն էլ միաժամանակ անել, արդյունավետորեն միախառնելով հանգստությունն ու փոթորիկը մեկ ձայնի մեջ»։ «BBC Music»-ի Միշա Փերլմենը գրել էր «Այն գերազանցում է իր ժանրի սահմաններն ու սպասելիքները, նույնիսկ նրանք, որոնք նախկինում սահմանել էր հենց այն խումբը, որը ստեղծել էր այն»։ «Sputnikmusic»-ի Գրեգ ֆիշերը անվանել է այն «զգալիորեն հետևողական ջանք», որը «փայլում է բարձրագույն մեղեդիներով նույնքան, որքան խոշոր ռիֆերը, որոնք ցուցադրում են կվինտետի ամենաարդյունավետ նյութը ամբողջ տասնամյակի ընթացքում»։ «Rolling Stone»-ը անվանել է ալբոմը «համարձակորեն ագրեսիվ» և ասել է «Koi No Yokan-ը տատանվում է դաժան, կոպիտ ուժով տրավմայից («Gauze») մինչև էպիկական պրոգ-ռոքային մթնոլորտ (տարածող, կախարդող «Tempest»-ը)։ Բացող երգ «Swerve City»-ն անմիջապես տեղադրում է երանգը մռայլ ռիֆով, բայց Deftones-ը նաև նրբերանգ մոտեցումներ է ցուցաբերում տագնապալի լարվածության նկատմամբ՝ ստեղծելով մանրակրկիտ մշակված տիեզերական ռոք «Entombed»-ի վրա և անցնելով «Rosemary»-ի մռայլ հյուսվածքների միջով»[13]։

2013 թվականի մայիսին «Revolver»-ը անվանեց Koi No Yokan-ը «Տարվա Ալբոմ» «Revolver Golden Gods Award Show»-ի 5-րդ մրցանակաբաշխության ժամանակ[27]։

Կոմերցիոն կատարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմը զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը Billboard 200-ում և 5-րդ հորիզոնականը Լավագույն Ռոք Ալբոմներում[28], վաճառելով 65,000 օրինակներ մեկ շաբաթում[29]։ 2016 թվականի մարտի դրությամբ ալբոմը ԱՄՆ-ում վաճառվել է 214,000 օրինակներով[30]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերի տեքստերի հեղինակն է Չինո Մորենոն, բոլոր երգերի հեղինակն է՝ Deftones։

# Անվանում Տևողություն
1. «Swerve City»   2:44
2. «Romantic Dreams»   4:38
3. «Leathers»   4:08
4. «Poltergeist»   3:31
5. «Entombed»   4:59
6. «Graphic Nature»   4:32
7. «Tempest»   6:05
8. «Gauze»   4:41
9. «Rosemary»   6:53
10. «Goon Squad»   5:40
11. «What Happened to You?»   3:53
51:50

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերամշակված է ձայնասկավառակի ներդիրի նշումներից[31]։

Deftones

  • Էյբ Քյունինհեմ − հարվածային գործիքներ
  • Ստեֆան Քարփենթեր − կիթառ
  • Ֆրանկ Դելգադո − սեմփլներ, ստեղնաշատային գործիքներ
  • Չինո Մորենո − վոկալ, կիթառ
  • Սերգիո Վեգա − բասս

Տեխնիկական

  • Նիք Ռասկուլինեքզ − պրոդյուսեր
  • Մեթ Հայդ − պրոդյուսեր, հնչյունային օպերատոր
  • Սթիվ Օլմոն − հնչյունային օպերատոր
  • Ռիչ Քոսթի − միքսինգ
  • Էրիկ Իսիպ − միքսինգ
  • Թեդ Ջենսեն − մասթերինգ
  • Քրիս Կասիչ − protools-ի հնչյունային օպերատոր
  • Ֆրանկ Մադոքս − արտ դիրեկտոր, փաթեթի դիզայն
  • Ֆուտուրա − լուսանկարիչ
  • 13th Witness − բենդի լուսանկարիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alex Young (2012 թ․ օգոստոսի 30). «Deftones announce new album: Koi No Yokan». Consequence of Sound. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. 2,0 2,1 Wheeler, Brad (2012 թ․ նոյեմբերի 16). «Ruth Minnikin's new album invites you into her heart and hearth». The Globe and Mail. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին. «Koi no Yokan is a Japanese phrase referring to the feeling, upon first meeting someone, that you will eventually fall in love. Though it might be facile to suggest that the phrase applies equally to the music on this album, it wouldn't be far from wrong. The Deftones have always had a way with instrumental sound, pulling elements from metal, alt-rock and shoegaze to create an emotionally evocative wall of guitars, but this time around the textures are even more closely tied to the songwriting. Perhaps that's why the songs seem more deeply engrossing, from the darkly churning textures of Gauze to the almost pop-flavoured melodies of Entombed. -J.D. Considine»
  3. Koi No Yokan (Japanese) - The sense upon first meeting a person that the two of you are going to fall in love. http://www.bbc.co.uk/newsbeat/article/39141780/theres-now-a-word-for-nails-on-a-blackboard---but-its-not-in-english
  4. Gary Graff (2012 թ․ հուլիսի 2). «Deftones Racing Through Next Album, Hoping for October Release». Billboard.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. Micallef, Ken. «Deftones - Modeling For Mayhem». Electronic Musician. New Bay Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  6. «Deftones, 'Koi No Yokan' – Album Review». Loudwire. 2012 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին. «Overall, if the Smashing Pumpkins were heavier, ballsier and angrier, they'd make albums that sound like this, since Deftones do have an alt-metal vibe. Moreno's lyrics are often from-the-journal-page and stream of thought, making them entirely open-ended and capable of attracting the disaffected.»
  7. «Deftones - Koi No Yokan [Album Review]». AbsolutePunk.net. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին. «[...] the band is taking the experimental elements of Saturday Night Wrist and evolving it with the sound they created on Diamond Eyes. Unlike its predecessor however, this album has more of bassist Sergio Vega's handprints over it, as he and drummer Abe Cunningham's percussion skills give Koi No Yokan its backbone throughout. Carpenter will keep listeners guessing with the twists and tempo changes within his guitar work.»
  8. «Album Review: Deftones – Koi No Yokan». Consequence of Sound (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին. «Koi No Yokan sees the Deftones fully embracing the shoegazer elements that were only experimented with on past albums [...] Opener "Swerve City" sways between delicate jangles (during verses) and dominating groove metal (during the chorus).»
  9. Heaney, Gregory. «Koi No Yokan». AllMusic. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 14-ին. «In their continued exploration of the intersection of heaviness and harmony, Koi No Yokan finds the band returning with a warm, dreamy sound that feels more like heavy dream pop or shoegaze than light metal.»
  10. Fisher, Greg. «Deftones, Koi No Yokan». Sputnik Music. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  11. Rowe, Riley (2016 թ․ ապրիլի 7). «Gore – Deftones». Metal Injection. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  12. Brown, Dean (2012 թ․ նոյեմբերի 19). «Deftones - Koi No Yokan». PopMatters. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին. «"Tempest" utilizes the capture-and-release found in post-rock/metal instrumentation[...]The mid-section of "Rosemary" come as close to doom metal as Deftones have ever ventured»
  13. 13,0 13,1 «Deftones Unleash Angst and Tension in New Album 'Koi No Yokan' - Premiere». Rolling Stone. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
  14. Dick, Jonathan (2016 թ․ մայիսի 3). «Deftones' Chino Moreno On Surviving, Evolving And 'Gore'». npr.org. NPR. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին. «From the trip-hop nuances of its self-titled album in 2003 to the bleak math metal tendencies of 2006's Saturday Night Wrist to the goth-rock tinged shoegaze of 2010's Diamond Eyes to the prog-rock flirting of 2012's Koi No Yokan, Deftones' catalogue reads like a case study in how a band can translate influences into a sound that's definitively their own.»
  15. Josh Hart (2012 թ․ սեպտեմբերի 20). «Deftones Premiere New Song, "Leathers"». Guitar World. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
  16. Carlos Ramirez (2012 թ․ սեպտեմբերի 19). «Deftones, 'Leathers': Stream New Track, Download it for Free». Noisecreep. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25-ին.
  17. Graham "Gruhamed" Hartmann (2012 թ․ սեպտեմբերի 19). «Deftones Release New Song 'Leathers' as Free Download + 'Koi No Yokan' Track Listing». Loudwire. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25-ին.
  18. Brian Kraus (2012 թ․ սեպտեմբերի 19). «Deftones release free single, "Leathers"». Alternative Press. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
  19. «Leathers - Single - Deftones». iTunes. 2012 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  20. «"Leathers" & "Rosemary" Cas-Single». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 14-ին.
  21. «WORLD EXCLUSIVE: Stream New Deftones Single "Tempest"». PureVolume. 2012 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
  22. «Tempest - Single - Deftones». iTunes. 2012 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  23. «Deftones To Release Vinyl Edition Of 'Koi No Yokan'». Blabbermouth. 2013 թ․ հունվարի 22. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  24. «Koi No Yokan | HDtracks». HDtracks. Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.
  25. Zemler, Emily. «So So Deftones». Billboard. Prometheus Media LLC. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  26. Jason Dietz (2012 թ․ դեկտեմբերի 21). «The best albums of 2012». Metacritic. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  27. Zach Shaw (2013 թ․ մայիսի 3). «And The Winners of the Revolver Golden Gods Awards 2013 Are…». Metal Insider. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  28. «Rock Albums». Billboard. 2012 թ․ դեկտեմբերի 1.
  29. «Deftones' 'Koi No Yokan' Cracks U.S. Top 15». Ultimate Guitar. 2012 թ․ նոյեմբերի 25.
  30. «Upcoming Releases». Hits Daily Double. HITS Digital Ventures. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  31. Koi No Yokan (CD liner). Deftones. Reprise Records. 2012.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)