Ketchapp

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ketchapp
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող և համակարգչային խաղերի հրատարակիչ
Հիմնադրված է2014
ՎայրՓարիզ
Երկիր Ֆրանսիա
Արդյունաբերությունհամակարգչային խաղերի զարգացում
Մայր ընկերությունUbisoft
Կայքketchappstudio.com

Ketchapp SARL, ֆրանսիական ընկերություն, որը զբաղվում է բջջային սարքերի համար նախատեսված խաղերի մշակմամբ։ Տեղակայված է Փարիզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին Անտոնի և Միշել Մարկոս եղբայրների կողմից։ Նույն թվականին ընկերությունը թողարկեց հայտնի 2048 խաղի իրենց տարբերակը։ Ketchapp-ը հիմնականում զբաղվում է այլ մշակողների կողմից թողարկված պատահական խաղերի վերամշակմամբ։ Երբ 2016 թվականին ընկերությունը գնվեց Ubisoft-ի կողմի, այն ուներ ավելի քան 700 միլլիոն ներբեռնում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ketchapp ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին Անտոնի և Միշել Մարկոս եղբայրների կողմից, Փարիզում[2]։

2014 թվականի մարտին, ընկերությունը կլոնավորեց Գաբրիել Չիրուլլի հայտնի 2048 գլուխկոտրուկ խաղը և թողարկեց iOS օպերացիոն համակարգի համար, որը պարունակում է գովազդ և ներքին գնումների համակարգ[3]։ Այն շատ կարճ ժամանակում սկսեց գլխավորել App Store-ի աղյուսակները[4]։ Ketchapp-ը սկսեց հայտիություն ձեռք բերեց հայտի խաղերի իր տարբերակները վերամշակելով, ինչպես օրինակ՝ 2013 թվականին թողարկված Flappy Bird խաղի Run Bird Run տարբերակը[5]։

2015 թվականի փետրվարին, ընկերությունը թողարկեց ZigZag խաղը[6], որը ըստ ընկերության նշումների չէր համարվում ոչ մի խաղի կլոնը, սակայն 2015 թվականին Mudloop ընկերությունը հայտարարեց, որ ZigZag-ը համարվում է իր Zig Zag Boom խաղի տարբերակը։ Ketchapp ընկերությունը մերժեց այս վարկածը[7]։

2016 թվականին Քրիստիան Կալդերոն միացավ Ketchapp ընկերությանը[8]։

2017 թվականին, Ketchapp ընկերությունն արդեն թողարկել էր 137 խաղ[9], ներառված նաև Jelly Jump խաղը[10]։ 2016 թվականի սեպտեմբերի 26-ին, ընկերությունը գնվեց ֆրանսիական Ubisoft ընկերության կողմի[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chapple, Craig; Editor, Senior. «Ubisoft acquires prolific mobile games publisher Ketchapp». pocketgamer.biz. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին. {{cite web}}: |last2= has generic name (օգնություն)
  2. Stenovec, Tim (2016 թ․ փետրվարի 26). «Two brothers from France have figured out how to take over the App Store — and now they're making a fortune». Business Insider Singapore. Rev Asia. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  3. Klepek, Patrick (2015 թ․ ապրիլի 30). «The Messy Story Behind A Game Clone». Kotaku Australia. Allure Media. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  4. Hodgkins, Kelly (2014 թ․ ապրիլի 4). «Daily App: 2048 by ketchapp is a perfect port of the popular web-based numbers game». Engadget. AOL Tech. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  5. Grubb, Jeff (2015 թ․ մարտի 25). «How one studio is finding repeated success with Flappy Bird-style games». GamesBeat. VentureBeat. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  6. Christiansen, Tom (2015 թ․ փետրվարի 6). «Ketchapp's ZigZag Will Test Your Skills and Sanity». GameZebo. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  7. Dotson, Carter (2015 թ․ ապրիլի 28). «Is Ketchapp Stealing Games That Developers Submit to Them?». TouchArcade. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  8. Staff, PocketGamer biz. «Speaker Spotlight: Gamejam CEO Christian Calderon on hyper-casual and mobile ads industry consolidation». pocketgamer.biz. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
  9. «Ketchapp Games for iOS and Android». Ketchapp. Ubisoft. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  10. Oxford, Nadia (2015 թ․ մարտի 5). «Jelly Jump is Slippery, Tasty». GameZebo. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  11. Yin-Poole, Wesley (2016 թ․ սեպտեմբերի 28). «Ubisoft buys mobile game company behind Threes clone, 2048». Eurogamer. Gamer Network. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]