Kepler-22 Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Kepler-22 B

Kepler-22 Բ - էկզոմոլորակ՝ կարապի համաստեղությունում, որը պտտվում է Kepler-22 աստղի շուրջը։ Դա առաջին էկզոմոլորակն է, որի գտնվելը բնակելիության գոտում հաստատված է ՆԱՍԱ-ի կողմից[1]։ Մոլորակը հայտնաբերվել է երկնային աստղադիտակի օգնությամբ։

Հայտնագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլորակի հայտնագործության մասին նյութն առաջին անգամ հրապարակվել է 2011 թվականի դեկտեմբերի 5-ին[2]։ Մոլորակի տրամագիծը մոտ 2,4 անգամ մեծ է Երկրի տրամագծից։ Այն երկրից գտնվում է մոտ 620 լուսային տարի հեռավորության վրա և պտտվում է G-5 դասի աստղի շուրջը[2][3]։

Ուղեծիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Kepler-22 Բ իր աստղից գտնվում է մոտ 127։5 մլն կմ հեռավորության վրա, և մի ամբողջ պտույտ աստղի շուրջը կատարում է 290 երկնային օրում[4][5]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ մոլորակի մակերևույթի բաղադրությունը մնում է անհայտ[2][3]։ Մոլորակի զանգվածը կազմում է մոտ 34,92 երկնային զանգված[6]։ Մոլորակի տիպը «Սառը Նեպտուն» է։ Ձգողության ուժը մոլորակի վրա մոտ 6,1 ավելի մեծ է, քան երկրինը։ Դրա շնորհիվ, այն համարվում է կյանքի համար պիտանի ամենազանգվածային մոլորակը։

Կեպլեր-22 Բ նկարիչի պատկերացմամբ

Կյանքի հավանականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլորակի հեռավորությունը Kepler-22-ից 15% ավելի քիչ է, քան երկրի հեռավորությունը արեգակից։ Չնայած դրան, լուսային ջերմությունը մոտ 25% ավելի մեծ է երկնայինից։ Հաշվի առնելով դա՝ նրա մակերևույթին կա հաստատուն ջերմաստիճան։ Գիտնականների հաշվարկներին համաձայն, եթե այնտեղ կա հաստատուն ջերմաստիճան, ապա այն հասնում է մոտ -11°C, իսկ ջերմոցային երևույթի առկայության դեպքում ՝ +22 °C[2][3]

Մոլորակը նման է Նեպտունին, քանի որ կազմված է ծանր մթնոլորտից, օվկիանոսից և ոչ մեծ միջուկից։ Սակայն, ըստ Նատալիա Բատալի, այդպիսի մոլորակի վրա ջրի առկայությունը հնարավոր չէ։

Kepler-22 b.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]