Jemini

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջեմինայ (անգլ.՝ Jemini), բրիտանական փոփ խումբ՝ դուետ, որը ներկայացրել է Մեծ Բրիտանիան Եվրատեսիլ 2003 երգի մրցույթում:

Խմբի անդամներեն են Քրիս Քրոմբին և Ջեմմա Էբբին, որոնք միասին սովորել են նույն դպրոցում: Երկուսն էլ սիրել են երաժշտությունը և որոշել խումբ ստեղծել: Խումբը նախապես կոչվեց Tricity, իսկ 2001-ին խումբը փոխեց իր անունը և դարձավ Jemini: Արդեն 2003-ին նրանք ներկայացրեցին Մեծ Բրիտանիան Եվրատեսիլ 2003 երգի մրցույթում, որը կայացավ Լատվիայում, նրանք ներկայացրեցին Cry Baby երգը՝ հավաքելով 0 միավոր. խումբը զբաղեցրեց վերջին 26-րդ հորիզոնականը: