Jump to content

JavaScript ոճաթերթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
JavaScript ոճաթերթեր

Ընդլայնում.js
MIMEtext/javascript
ՄշակողNetscape Communications Corporation
Ֆորմատի տեսակոճային լեզու
ՀիմքՋավաՍկրիպտ

JavaScript ոճաթերթեր (JavaScript Style Sheets, JSSS), Netscape կապի կորպորացիայի կողմից 1996 թվականին առաջարկված ոճավորման լեզու ուղղված կայքէջերի ցուցադրման համար[1]։ Այն եղել է կասկադային ոճաթերթ (CSS) տեխնոլոգիային այլընտրանք[1]։ Չնայած Netscape-ը լեզուն հաստատել է Համացանցի կոնսորցիումի (W3C) կողմից, սակայն այս տեխնոլոգիան երբեք չի ընդունվել որպես պաշտոնական չափանիշ և երբեք մեծ ընդունելություն չի ունեցել շուկայում։ Միայն Netscape Communicator 4-ն է աջակցել JSSS, իսկ իր մրցակից Ինտերնետ Էքսպլորեր դիտարկիչն ընտրել է տեխնոլոգիան չկիրառելու մոտեցումը։ Շուտով, 1997 թվականին Netscape Communicator-ի թողարկումից անմիջապես հետո Netscape-ը դադարեց խթանել JSSS-ի տարածում՝ փոխարենը կենտրոնանալով մրցակից CSS չափանիշի վրա, որն աջակցում էր նաև Ինտերնետ Էքսպլորերը և առավել մեծ ընդունում ուներ։ 2000 թվականին թողարկված Netscape 6-ն ընդհանրապես հարաժարվեց JSSS աջակցումից։ Այժմ այն մնում է որպես մի փոքր պատմական ակնարկ։ Շատ վեբ ծրագրավորողներ անգամ չգիտեն էլ դրա գոյության մասին։ Առաջարկվող չափանիշն անգամ ավարտված չէ։

Օգտագործելով JavaScript-ի կոդը որպես ոճաթերթ, JSSS-ը ոճավորում է անհատական տարեր՝ փոփոխելով օբյեկտի փաստաթղթի հատկությունները։ Օրինակ, CSS-ում.

h1 { font-size: 20pt; }

այն JSSS-ում համարժեք է․

document.tags.H1.fontSize = "20pt";

JSSS էլեմենտը զգայուն է տառի ռեգիստրի նկատմամբ (case sensitive)։

JSSS-ում պակասում են տարբեր CSS սելեկտորի առանձնահատկություններ, աջակցելով միայն պարզ թեգերի անուններ, կլասներ և id սելեկտորներ։ Մյուս կողմից, քանի որ այն գրված է ամբողջական ծրագրավորման լեզով, ոճաթերթերը կարող են ներառել բարդ դինամիկ հաշվարկներ և պայմանական վերամշակումներ։ Այդ պատճառով այն հաճախ օգտագործվում էր դինամիկ HTML ստեղծելու համար։

Հետևյալ օրինակը ցույց է տալիս HTML փաստաթղթի ելակետային կոդի մի հատվածը․

<style type="text/javascript">
tags.H1.color = "red";
tags.p.fontSize = "20pt";
with (tags.H3) {
color = "green";
}
with (tags.H2) {
color = "red";
fontSize = "16pt";
marginTop = "4cm";
}
</style>

Կասկադային ոճաթերթի օրինակով JSSS-ը կարող է օգտագործել <style> թեգը։ Այս օրինակը ցույց է տալիս թեգն ընտրելու երկու տարբեր մեթոդ։

Դիտարկիչների աջակցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Javascript ոճաթերթեր աջակցել է միայն Netscape 4.x (4.0–4.8) դիտարկիչը, բայց ոչ նրա հետագա տարբերակները։ Ոչ մի այլ վեբ դիտարկիչ երբեք ինտեգրված չի եղել JSSS-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Håkon Wium Lie; Bert Bos. «Chapter 20 - The CSS saga». World Wide Web Consortium. Վերցված է 2010 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]