Itazura na Kiss

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Itazura na Kiss
'
Ժանրschool anime and manga?, կատակերգական անիմե և մանգա, ռոմանտիկ անիմե կամ մանգա և Շոջո մանգա
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Itazura na Kiss (ճապ.՝ イタズラな` «Չարաճճի համբույր»), մանգա, որն ստեղծել է Կաորու Տադոյը։ Ստեղծվել է 1991-1999 թվականներին և արագ դարձել է հայտնի, սակայն այդպեսել չի ավարտվել հեղինակի մահվան պատճառով։ 2008 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին հեռարձակվել է անիմե սերիալը ստեղծագործության սյուժեի հիման վրա։ Ընդհանուր ցուցադրվել է 25 մաս։ Մանգայի հիման վրա նկարահանվել է «Mischievous/Playful Kiss» (գլխավոր դերերում՝ Կիմ Խյոնջուն և Չոն Սոմին

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանտիկ պատմություն է ավագ դասարանի աշակերտների՝ Այխարա Կոտոկոյի և Իրիե Նաոկիի մինչև ամուսնությունը հարաբերությունների և միասին կյանքի մասին։

Աշակերտուհի Կոտոկո Աիխարան սովորում էր ավագ դասարանում և սիրահարվել էր մի գեղեցիկ երիտասարդի՝ Իրիե Նաոկիին, որը դպրոցի ամենալավ աշակերտներից մեկն էր, սակայն նույնիսկ չէր էլ ցանկացել կարդալ նրա սիրային նամակը։ Երկրաշարժի հետևանքով փլվեց այդ նույն տունը, որի կառուցումը նոր էր ավարտել Իրիեի հայրը, և կոտոկոն իր հոր հետ պետք է ժամանակավոր տեղափոխվեր ընտանիքի հին ընկերոջ տուն, որը պարզվեց Իրիեի հայրն էր։

Կոտոկոն ընկնում է տարբեր անհեթեթ իրադարձությունների մեջ, և դա միայն նրա համար, որպեսզի դուր գա սիրելի երիտասարդին։ Նաոկին շատ սառն էր, սակայն երբ Կոտոկոն որոշում է ընդմիշտ մոռանալ անհաջող սիրո մասին, նա խոստովանում է իր սիրո մասին ու իր ծնողների և Կոտոկոյի հոր ներկայությամբ ամուսնության առաջարկ է անում Կոտոկոյին։ Հետո ցուցադրվում է կյանքն ամուսնությունից հետո։ Կոտոկոն դառնում է մայր։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտոկո Այխառա (ճապ.՝ 相原 琴子) ուժեղ զգացմունքներ ունի Նաոկի Իրեի հանդեպ դեռևս ավագ դպրոցի առաջին դասարանից։ Այն բանից հետո, երբ նրանց տունը փլվում է երկրաշարժից, նա և իր հայրը տեղափոխվում են հոր հին ընկերոջ տուն, որը պարզվում է Իրիեի հայրն է։ Կոտոկոն ավելի մոտ էր գտնվում Իրիեին և ամեն կերպ փորձում էր ուշադրություն գրավել։ Գործը բարդացնում է այն, որ Կոտոկոն F մակարդակի աշակերտուհի էր (ցածր առաջադիմություն ունեցող), իսկ Նաոկիին ըստ իր խոսքերի դուր էին գալիս միայն խելացի աղջիկները... հետագայում նա դառնում է բուժքույր։

Նաոկի Իրիե (ճապ.՝ 入江 直樹) միշտ առաջինն է ուսման մեջ և քննությունների ժամանակ։ Ինչ էլ որ նա աներ, ստացվում էր անթերի՝ ուտելիք պատրաստեր, թե թենիս խաղար։ Նա լինում էր հենց ինքը, երբ Կոտոկոյի կողքին էր։ Միայն թե հաճախ է վիրավորում և կշտամբում նրան՝ հանգիստ չտալով Կոտոկոյին և տալով հնարավորություն զարգանալու ու կյանքում նոր նպատակներ գտնելու համար։ Նաոկին ծածկամիտ է, թաքցնում է իր զգացմունքները։ Կոտոկոի խորհրդով դառնում է բժիշկ։

Յուկի Իրիե (ճապ.՝ 入江 裕樹)՝ Նաոկիի փոքրիկ եղբայրը։ Սկզբում նա չէր հավանում Կոտոկոյին, սակայն հետո Կոտոկոն սկսում է դուր գալ նրան իր համառության շնորհիվ։

Մայրիկ՝ Նաոկիի մայրը. նա ամբողջ կյանքը երազել է աղջկա մասին, բայց ունեցել է երկու տղա։ Դրա համար էլ շատ է սիրում Կոտոկոյին։ Կոտոկոյին և Իրիեին ցանկանում է մեծ երջանկություն և հենց սկզբից էլ ծրագրավորում է նրանց ապագա կյանքը։ Անկառավարելի կիրք ուներ լուսանկարչության հանդեպ։ Մանգայում՝ Մատիկո Իրիե։

Սիգեկի Իրիե (ճապ.՝ 入江 重樹 )՝ Իրիեի հայրը, մեծ ընկերության ղեկավար։ Սիգեկի Իրիեն երազում էր թողնել բիզնեսը իր որդուն, երբ տղան հայտնում է հորը, որ ուզում է բժիշկ դառնալ, հայրն ընկնում է հիվանդանոց սրտային նոպայի պատճառով։ Վերջիվերջո հայրն ընդունում է տղայի որոշումը։

Սիգեո Այխարա (ճապ.՝ 相原重雄 )՝ Կոտոկոյի հայրը, ռեստորանի սեփականատեր։ Կոտոկոյի մոր մահից հետո դստերը մեծացրել է միայնակ։

Կինոսուկե Իկեձավա (ճապ.՝ 池澤 金之助)՝ Կոտոկոյի լավագույն ընկերը, սիրահարված էր նրան նախնական դպրոցում։

Ֆիլմի երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոտոխիրո Խատա. «Kimi, Meguru, Boku»
  • GO!GO!7188 խումբ. «Kataomoi Fighter»
  • AZU feat. SEAMO «Jikan yo Tomare»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]