International Championship 2014

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
International Championship
Չենդու, Չինաստան
Հոկտեմբերի 26 — Նոյեմբերի 2 2014 թ.
Sichuan International Tennis Center
Կարգավիճակ — Վարկանշային
Մրցանակային ֆոնդGB£ 625,000
Նախկին հաղթողԴին Ցզյունխուեյ
ՀաղթողՌիքի Ուոլդեն

International Championship 2014, պրոֆեսիոնալ սնուկերի վարկանշային մրցաշարի 2014/2015 մրցաշրջանը, որը անց է կացվել 2014 թվական Հոկտեմբերի 26-ից Նոյեմբերի 2Sichuan International Tennis Center-ում (Չենդու, Չինաստան)։ Իսկ որակավորման փուլը կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 22-ից 25-ը Barnsley Metrodome-ում (Բեռնսլի, Անգլիա)։ Անգլիացի Ռիքի Ուոլդենը դարձավ մրցաշարի հաղթող, եզրափակիչում հաղթելով առաջնության Մարկ Ալլենին 10-7 հաշվով։ Սա մրցաշարի երրորդ մրցաշրջանն է։ Սա 2014/2015 մրցաշրջանի չորրորդ վարկանշային մրցաշարն էր[1]։

Դին Ցզյունխուեյը տիտղոսի պաշտպանողն էր[2], բայց պարտվեց հենց բացման խաղում, որը եղավ որակավորման փուլում, զիճելով՝ Վանգ Զեպենգին 5–6 հաշվով[3]։ Իսկ ահա մրցաշարի առաջին հաղթողը՝ Ջադդ Թրամփը հասավ մինչև երկրորդ փուլ, հաղթելով որակավորման փուլում Իան Գլովերին 6-0 հաշվով մտավ եզրափակիչ փուլ, որի առաջին փուլում հաղթեց Ջիմմի Ռոբերտսոնին 6-5 հաշվով՝ նվաճելով երկրորդ փուլի ուղեգիր, երկրորդ փուլում պարտվեց Ջեյմի Բարենթթին 6-5 հաշվով և լքեց պայքարը։

Մրցաշարը ներառում է մեկ որակավորման փուլ, որը տեղի ունենում երեք օր 2014 թվականի սեպտեմբերի 22-ից 25-ը (որից մեկ ամիս անց հիմնական փուլը) և այդտեղ խաղում են 128 մասնակիցներ (64 խաղ)։ Հաղթողները ավտոմատ մտնում են է հիմնական փուլ, որտեղ նրանց միանում են չորս ուիլդքարդ ռաունդի հաղթողներին, որոնք խաղում էին նախորդ ռաունդում հակառակորդ չունեցող պատահական 32 խաղացողներից ցածր դիրքում գտնվող խաղացողների հետ, որոնք անցել են որակավորման փուլը։

Մրցաշարին մասնակցում են 132 խաղացող։ Եզրափակիչի մասնակիցներ Ռիքի Ուոլդենը և Մարկ Ալլենը մինչև եզրափակիչը միմյանց դեմ խաղացել են 14 անգամ, և խաղցողները իրար հաղթել են 7-ական անգամ։

Մրցաշարը[խմբագրել | խմբագրել կոդը]

International Championship 2014 թ.-ի անցկացման վայրը Sichuan International Tennis Center-ն էր, որը եղել էր նաև International Championship 2012 թ.-ի անցկացման վայրը։ Միայն 2013 թվականի մրցաշարում անցկացման վայրը եղավ Chengdu Eastern Music Park-ը։ Մրցաշարերի բոլոր մրցաշրջանները անց են կացվել Չենդու քաղաքում, Չինաստան։

Մրցաշարը անցկացվում է Պրոֆեսիոնալ բիլիարդի և սնուկերի համաշխարհային ասոցիացիայի (անգլ.՝ World Professional Billiards and Snooker Association) հովանու ներքո, այս մրցաշարը ստեղծման օրվանից մեյն տուր է, և այն 2014/2015 մրցաշրջանի չորրորդ վարկանշային մրցաշրջանն է։

Հիմնական փուլի խաղերը անց են կացվել Sichuan International Tennis Center արենայում, իսկ որակաորման փուլը անցկացվեց հիմնական փուլից մեկ ամիս առաջ Barnsley Metrodome-ում Բեռնսլիում, Անգլիա։

Մրցանակային գումարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական հեղինակավոր մրցաշարերից մեկի մրցանակային ֆոնդը մնացել է նույն մակարդակի վրա, ինչպես նախորդ տարում — £625,000: Առաջին տեղի մրցանակային գումարը, եղել է £125,000, ինչպես International Championship 2013-ում է։

Ըստ դրամական վարկանիշային համակարգի, որը ընդունվել է պաշտոնապես 2014/2015 մրցաշրջանում, մրցանակային ֆոնդը կազմելու համարժեք վարկանշային միավոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tournament Calendar 2014/2015». Snooker.org. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. «Victory Over Fu Gives Ding Title Treble». worldsnooker.com. World Professional Billiards and Snooker Association. 2013 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. «Ding Loses Chengdu Qualifier». worldsnooker.com. World Professional Billiards and Snooker Association. 2014 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.