Il ragazzo della via Gluck

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Il ragazzo della via Gluck»
Ադրիանո Չելենտանոյի սինգլը
«Il ragazzo della via Gluck» ալբոմից
Թողարկված1966
ՖորմատEP
Ժանրհեղինակային երգ
Տևողություն4:17
ԼեյբլClan Celentano

Il ragazzo della via Gluck (թարգմ.՝ «Տղան Գլյուկի փողոցից»), իտալացի երգիչ և կինոդերասան Ադրիանո Չելենտանոյի երգը։

Երգի բառերը գրել են կատարողի ընկերները՝ Միքի Դել Պրետեն և Լուչիանո Բերետտան, իսկ երաժշտության հեղինակը հենց ինքը՝ Չելենտանոն է։ Երգը թողարկվել է 1966 թվականին որպես կրկնակի սինգլ (Բ կողմում՝ «Chi era lui»[1])։ Երգը թողարկվել է նաև համանուն ալբոմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին Ադրիանո Չելենտանոն այս ստեղծագործությամբ հանդես է եկել Սան Ռեմոյի երաժշտական փառատոնում։ Թեև երգը ոչ մի մրցանակ չի ստացել, այն թարգմանվել է քսաներկու լեզվով և ավելի քան չորս ամիս գլխավորել է իտալական հիթ-շքերթները։ Այս կոմպոզիցիան, որտեղ պատմվում է հասարակ միլանցի տղայի ճակատագրի մասին, Չելենտանոյի առաջին հասարակական-քաղաքական երգն է և առաջին երգը, որը շրջել է ամբողջ աշխարհով[2]։ Ավելի ուշ այն ընդգրկվեց դպրոցական դասագրքերում՝ որպես բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի կոչ[3]։

1995 թվականին երգի համար գրվել է ռեմիքս և թողարկվել «Alla corte del remix» ալբոմում։

2004 թվականին Չելենտանոն ձայնագրել է այս երգը հայտնի երգչուհի Սեզարիա Էվորայի հետ համատեղ. այս տարբերակը թողարկվել է «C’è sempre un motivo» ալբոմում և կոչվել է «Quel casinha»[4]։

Հետագայում երգը երգել են այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Ֆրանսուազա Արդին, Ջո Դոլանը և Ջորջո Գաբերը։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմ «Ա»
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Il ragazzo della via Gluck»  Ադրիանո Չելենտանո, Միքի Դել Պրետե, Լուչանո Բերետտա 4:17
Կողմ «Բ»
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. ««Chi era lui»»  Մոգոլ, Միքի Դել Պրետե, Պաոլո Կոնտե 2:51

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Adriano Celentano – Il Ragazzo Della Via Gluck / Chi Era Lui(անգլ.) Discogs կայքում
  2. Викторова Е. А. Киношоу Адриано Челентано // Адриано Челентано. — Всесоюзное творческо-производственное объединение «Киноцентр», 1991. — 48 с.
  3. Иван Корнелин. (2010 թ․ հունվարի 6). «Адриано Челентано — итальянская звезда искусства». ХайВей.ua (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  4. Витали А. А сейчас говорит Адриано(իտալ.) // Sorrisi : журнал. — 2004.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]