I Don’t Search I Find

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«I Don’t Search I Find»
Մադոննաի երգը
Ժանրդիսկո
ԼեյբլԻնտերսքոպ Ռեքորդս

«I Don’t Search I Find» (անգլ. թարգմանաբար՝ «Ես չեմ փնտրում, ես գտնում եմ»), ամերիկացի երգչուհի Մադոննայի ձայնագրած երգը իր տասնչորսերորդ «Madame X» ստուդիական ալբոմի համար։ Երգի հեղինական ու համապրոդյուսերը երգչուհու հետ միասին եղել է Միրվե Ահմաձայը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 6-ին թողարկվել է ժողովածուն Հանի Դիժոնի երեք ռեմիքսներով[1]։ Երգը դարձել է ալբոմի չորրորդ անընդմեջ ձայնագրությունը, որն ընդգրկվել է Billboard Dance Club Songs հիթ-շքերթի առաջին տասնյակում։ 2020 թվականի փետրվարին երգը գլխավորել է տվյալ հիթ-շքերթը և դարձել Մադոննայի համար № 1 հիսուներորդ ռեկորդային սինգլը, երգչուհին դարձել է պատմության մեջ միակ երաժիշտը, որը 50 անգամ գլխավորել է առանձին վերցրած Billboard հիթ-շքերթը և միակ երաժիշտը, որն հինգ տարբեր տասնամյակներում (80-ական, 90-ական, 00-ական, 10-ական և 20-ական թվականներին) Billboard հիթ-շքերթներում ունեցել է առնվազն մեկ № 1 հիթ[2]։

2020 թվականի մայիսի 1-ին թողարկվել է երգի նոր ռեմիքսներով ժողովածուն[3]։

2020 թվականի մայիսի 22-ին երգը Իտալիայում թողարկվել է որպես ալբոմի չորրորդ սինգլ[4]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 28-ին հրապարակվել Է ըստ New York Post-ի տարվա լավագույն երգերի ցուցակը, «I Don’t Search I Find» երգը զբաղեցրել է ութերորդ տեղը, ինչպես նաև ավելի վաղ ալբոմի տեսությունում երգը առանձնացվել է որպես ալբոմի ամենահաջողվածներից մեկը, գրախոսականը այն անվանել է «Confessions on a Dance Floor» ալբոմի դիսկո գնդակի էֆեկտով EDM շարունակություն[5][6]։

Համերգային շրջագայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը ներառվել է Madame X Tour համերգային շրջագայության սեթ-ցուցակում։ Երգի համարում Մադոննան հանդես է եկել կաշվե վերարկուով և մեկ աչքին վիրակապով։ Ըստ սյուժեի՝ նրան հետապնդել են դետեկտիվ ձևացող պարողները հարցաքննելու նպատակով[7]։

Տարբերակներ և ռեմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

I Don’t Search I Find (Honey Dijon Remix)[1]
# Անվանում Տևողություն
1. «I Don’t Search I Find» (Honey Dijon Remix) 6:58
2. «I Don’t Search I Find» (Honey Dijon CLUBMIX) 6:07
3. «I Don’t Search I Find» (Honey Dijon RADIOMIX) 5:23
I Don’t Search I Find (Remixes)[3]
# Անվանում Տևողություն
1. «I Don’t Search I Find» (Endor Remix) 5:29
2. «I Don’t Search I Find» (DJLW Remix) 4:29
3. «I Don’t Search I Find» (Kue Remix) 6:25
4. «I Don’t Search I Find» (Chris Cox Remix) 6:53
5. «I Don’t Search I Find» (Offer Nissim Remix) 6:38

Ձայնագրության մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Madame X» ալբոմի տվյալներով[8].

  • Մադոննա՝ հեղինակ, վոկալ, պրոդյուսեր
  • Միրվե՝ հեղինակ, պրոդյուսեր

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2019/2020) Լավագույն
հորիզոնական
{{{2}}} Հունաստան (Billboard Digital Sales)[9] 5
Flag of Slovakia.svg Սլովակիա (Radio Top 100)[10] 73
Մեծ Բրիտանիա UK Download Chart[11] 66
{{{2}}} ՄԹ (UK Singles Sales)[12] 66
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[13] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Dance/Electronic Songs (Billboard)[14] 30

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջան Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ
Աշխարհ 6 դեկտեմբերի 2019[1] թվային ներբեռնում, սթրիմինգ (Honey Dijon Remixes EP) Interscope Records
1 մայիսի 2020[3] թվային ներբեռնում, սթրիմինգ (Remixes EP)
{{{2}}} Իտալիա 22 մայիսի 2020[4] Contemporary hit radio

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Madonna — I Don’t Search I Find (Honey Dijon Remix) - Single»։ Apple Music։ Վերցված է 2020-01-25 
  2. Murray Gordon (February 13, 2020)։ «Madonna Achieves Milestone 50th No. 1 on Dance Club Songs Chart With 'I Don't Search I Find'»։ Billboard։ Վերցված է March 10, 2020 
  3. 3,0 3,1 3,2 «Madonna — I Don’t Search I Find (Remixes) - EP»։ Apple Music։ Վերցված է 2020-05-01 
  4. 4,0 4,1 Forastiero Eleonora (May 20, 2020)։ «Madonna - I Don't Search I Find (Radio Date: 22-05-2020)» (իտալերեն)։ EarOne։ Վերցված է May 21, 2020 
  5. «Best and worst songs of 2019 from Lizzo, Madonna, Lil Nas X and more»։ New York Post։ Վերցված է 2020-01-25 
  6. «Madonna ‘Madame X’ review: Re-energized Material Girl gets freaky»։ New York Post։ Վերցված է 2020-01-25 
  7. «Madonna Is Still Taking Chances»։ Վերցված է 2020-01-25 
  8. Madame X (Liner notes)։ Madonna։ Interscope Records։ 2019։ B0030140-42 
  9. «"Madonna Chart History (Greece Digital Song Sales)"»։ Billboard (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-01-ին։ Վերցված է 2020-05-01 
  10. «"Hitparáda – Radio Top 100 Oficiálna"»։ International Federation of the Phonographic Industry։ Վերցված է 2020-05-01 
  11. Archive Chart UK Download Chart. The Official Charts Company. Ստուգվել է May 9, 2020.
  12. «Official Singles Sales Chart Top 100»։ Official Charts Company։ Վերցված է May 9, 2020 
  13. Madonna Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Madonna. Ստուգվել է 2 февраля 2020.
  14. Madonna Album & Song Chart History Billboard Dance/Electronic Songs for Madonna. Ստուգվել է 25 января 2020.