Hyouka

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hyouka
ճապ.՝ 氷菓
Ժանրառեղծվածային անիմե և մանգա
Երկիր Ճապոնիա
Լեզուճապոներեն
ՌեժիսորՅասուհիրո Տակեմոտո
Սցենարիստ(ներ)Shoji Gatoh?
ԵրաժշտությունKōhei Tanaka?
Տևողություն24 րոպե[1]
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Hyouka (ճապ. 氷菓 Хё:ка), Kyoto Animation ստուդիաի արտադրած անիմե-սերիալ[2], որը նկարահանվել է Հոնոբու Յոնեդզավայի «Դասական գրականության ակումբի պատմություն» նովելների շարքի հիման վրա (ճապ. 〈古典部〉シリーズ Կոմեմբու սիրի. դզու)։ Վեց հատորը հրապարակվել են 2001- 2016 թվականներին։ 2012 թվականի մարտից սկսել է հրապարակվել համանուն մանգա, որը հրապարակվել է Kadokawa Shoten խմբագրության Shonen Ace ամսագրում։ Անիմեն ցուցադրվել է Chiba TV հեռուստատեսային ալիքում նույն տարվա ապրիլի 23-ից մինչև սեպտեմբերի 17[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոս Խոտարո Օրեկին իր մեծ քրոջ խնդրանքով մտնում է Կամիյամա քաղաքի ավագ դպրոցի դասական գրականության խմբակ, որպեսզի փրկի այն փակվելուց։ Գրելով հայտարարությունը և մտնելով խմբակի սենյակ, Խոտարուն նկատում է մի աղջկա Էրա Չիտանդա, ով զուգահեռ դասարանի աշակերտուհի էր։ Հետագայում խմբակ մտնում են ևս երկու մասնակից՝ Սատոսի Ֆուկուբե, Օրեկիի միակ ընկերը, և Մյակա Իբարան, Ֆուկուբեի ընկերուհին։

Էրուի և այլ մարդկանց հետ ծանոթության առաջին օրվանից սկսած, Խոտարուին ձգում է ցանկությունը լուծելու իրեն հետաքրքրող տարբեր առեղծվածներ։ Այդպես սկսվում է դպրոցական հետախուզական սերիալը։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խոտարո Օրեկի (ճապ. 折木 奉太郎 Орэки Хо:таро:), քիչ եռանդով տղա է, որը մտել է դասական գրականության դպրոցական խմբակ մեծ քրոջ խնդրանքով, որպեսզի կանխի վերջինիս փակվելը։ Չնայած նա չէր սիրում անել մեծ ջանքեր պահանջող գործեր, եթե նրան առաջարկեն ուտելիք մտածելու համար, նա կարող է փայլուն տրամաբանական եզրակացություններ անել։

Սէյու. Յունտի Նակիմուրա

  • Էրու Չիտանդա (ճապ. 千反田 える Титанда Эру), հետաքրքրասեր աղջիկ է, խմբակի ավագը։ Նա քաղաքավարի և բարի է, բայց դրան զուգահեռ՝ միամիտ և եռանդուն։ Հարուստ ագարակատերերի ընտանիքից է։ Ամեն անգամ, երբ Էրուն իմանում է ինչ որ գաղտնիքի մասին, նա չի դադարեցնում մտածել մինչև նա չբացահայտվի այն։

Սեյու. Սատոմի Սատո

  • Սատոշի Ֆուկուբե (ճապ. 福部 里志 Фукубэ Сатоси), Խոտարոի դասընկերը և միակ ընկերը, ով միանում է խմբակին։ Նա ունի շատ լավ հիշողություն, ինչը նա անվանում է «տվյալների բազա»։ Սատոշին հանդիսանում է խմբակի ամենաուրախ մասնակիցը, համարյա միշտ ժպտում է։ Մայակեին դիմում է անունով։

Սենյու. Դայսուկե Սակագուտի

  • Մայակա Իբարա (ճապ. 伊原 摩耶花 Ибара Маяка), դասական գրականության խմբի չորրորդ մասնակիցը։ Արագ ընկերացավ Էրուի հետ։ Խոտարոյին համարում է տարօրինակ և ունի ռոմանտիկ զգացմունքներ Սատոշիի հանդեպ, բայց միշտ թեթևամտորեն է նրան վերաբերվում։ Դիմում է Ֆուկուբե «Ֆուկու-տյան»։

Սենյու. Այ Կայանո

Դասական գրականության նախկին մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տոմոե Օրեկի (ճապ. 折木 供恵 Орэки Томоэ), Խոտարոյի մեծ քույրը։ Հենց նա առաջարկեց իր եղբորը մտնել խումբ։ Նրա դեմքը երբեք չի ցուցադրվել ամբողջությամբ (կադրում հայտնվել է միայն նրա ներքևի հատվածը)։

Սենյու. Սացուկի Յուկինո

  • Յոկո Իտոգավա (ճապ. 糸魚川 養子 Итоигава Ё:ко), դպրոցի գրադարանավարուհի, 61 տարեկան (49 գրքերում)։ Եղել է դասական գրականության ավագը Ջուն Սեկիտանիի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։

Սենյու. Մամի Կոյամա

  • Ձյուն Սեկտանի (ճապ. 関谷 純 Сэкитани Дзюн), ողբերգական հերոս, դպրոցի նախկին աշակերտը, որի շուրջը ծավալվում են ստեղծագործության իրադարձությունները։ Դարձել է դպրոցի «քավության նոխազ» և հեռացվել է դպրոցից։ Դասական գրականության խմբի նախկին ավագը։

2-F դասարանի աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆույումի Իրիսու (ճապ. 入須 冬実 Ирису Фуюми), գեղեցիկ աղջիկ, Էրույի ընկերուհին։ Հայտնի է «թագավորող կայսրուհի» մականունով (ճապ. 女帝 дзётэй): Նա համարվում է իր դասարանի առաջնորդը դպրոցական մշակութային փառատոնի համար ստեղծվող անկախ ֆիլմում։

Սենյու. Յուկանա։

  • Կուրակո Էբա (ճապ. 江波 倉子 Эба Курако), Մայու Հոնգոյի մոտիկ ընկերուհին, ով 2-F դասարանի ֆիլմի սցենարի հեղինակն էր։ Թվում է ամաչկոտ և համեստ։

Սենյու. Աոյ Յուկի

  • Ձյունյա Նակադզյո (ճապ. 中城 順哉 Накадзё: Дзюнъя), 2-F դասարանի ֆիլմի ռեժիսորի օգնական։ Նրանցից մեկն էր, ով մասնացել է Խոնգհո սցենարի անկախ առեղծվածը բացահայտելու մեջ։

Սենյու. Տակայուկի Կոնդո

  • Տոմոհիրո Հաբա (ճապ. 羽場 智博 Хаба Томохиро), անկախ ֆիլմի ստեղծողների խմբի գույքի գործակալ։ Նաև եղել է նրանցից մեկը, ով մասնակցել է Խոնգհո սցենարի անկախ առեղծվածը բացահայտելու մեջ։

Սենյու. Ացուսի Աբէ

  • Միսակի Սավակիգուտի (ճապ. 沢木口 美崎 Савакигути Мисаки), անկախ կինոգործիչների գովազդային մենեջեր, մասնակցել է Խոնգոյի չվերջացած սցենարի բացահայտման մեջ։ Աստղագիտության խմբակի անդամ է։

Սենյու. Մարիա Իսե

Դասարանի ֆիլմում նկարահանվող դերասանները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տակէո Կայտո (ճապ. 海藤 武雄 Кайто: Такэо), մկանոտ տղա, որի վարսահարդարման անունը ոզնի է։ Ամենաբարձրահասակ անդամը ֆիլմի դերասանների մեջ։

Սենյու. Ացույուկի Կոնիսի

  • Ձիրո Սուգիմուրա (ճապ. 杉村 二郎 Сугимура Дзиро:), նիհար աշակերտ։ Միակն է դերասանների մեջ, ով կրում է ակնոցներ։

Սենյու. Միյու Իրինո

  • Միդորի Յամանիսի (ճապ. 山西 みどり Яманиси Мидори), դարչնագույն ներկած մազերով արևայրուկ ընդունած աղջիկ։
  • Մամիկո Սենոե (ճապ. 瀬之上 真美子 Сэно:э Мамико), կարճահասակ աղջիկ։

Սենյու. Ռյո Հիրոհասի

  • Տակեո Կացուտա (ճապ. 勝田 竹男 Кацута Такэо), բավականին գեղեցկադեմ տղա՝ ներկված կարմրաշեկ մազերով։

Սենյու. Յուկի Տայ

  • Յուրի Կոնոսու (ճապ. 鴻巣 友里 Коносу Ю:ри), դերասանների խմբում ամենակարճահասակ աղջիկը։ «Հանգստացած տեսք ուներ, չնայած նրա վրա ուղղված էր տեսախցիկը»։

Սենյու. Մինորի Տիխարա

Այլ հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մասասի Տոգայտո (ճապ. 遠垣内 将司 То:гайто Масаси), Տոգայտո ընտանիքի ժառանգորդ, որը հայտնի է իր կրթությամբ։ Կամիյամա դպրոցի պատի թերթերի խմբակի ավագ։

Սենյու․ Րյոտարո Օկիայու

  • Օմիտի-սենսեյ (ճապ. 尾道), մաթեմատիկայի ուսուցիչ։ Նկարագրում է Սատոշիին որպես «խիստ, բայց միայն այն պատճառով, որ ինքն իր նկատմամբ խիստ է»։

Սենյու․ Տակումի Յմադզակի

  • Կորեյուկի Տանի (ճապ. 谷 惟之 Тани Корэюки), Սատոշիի ծանոթը։ Գո խմբի անդամ։ Առաջինն է ուշադրություն դարձնում Սատոշիին մշակութային փառատոնի ժամանակ։

Սենյու․ Յսիհասա Կավահարա

  • Սյոկո Յասա (ճապ. 湯浅 尚子 Юаса Сё:ко), մանգայի ուսումնասիրության խմբի ավագ։

Սենյու․ Նաոմի Սինդո

  • Այակո Կոտի (ճապ. 河内 亜也子 Ко:ти Аяко), մանգայի ուսումնասիրման խմբի փոխղեկավար։

Սենյու․ Մասումի Ասանո

  • Հարունա Անձյո (ճապ. 安城 春菜 Андзё: Харуна), Այակոյի ընկերուհին, «Երեկոյան միայն անհաջողություն» մանգայի հեղինակներից։
  • Կահո Ձյումոձի (ճապ. 十文字 かほ Дзю:мондзи Кахо), Էրույի ընկերու, 1-D դասարանի աշակերտ, գուշակությունների խմբի անդամ։ Առաջինը ուշադրություն դարձրեց Էրուն, դպրոցի փառատոն գողության ժամանակ։ Արեկուսու վանքի քահանայուհի։

Սենյու. Սաորի Հայամի

  • Ձիրո Տանաբե (ճապ. 田名辺 治朗 Танабэ Дзиро:), գործադիր կոմիտեի անդամ։

Սենյու. Ձյուն Ֆուկույամա

  • Մունեյոսի Կուգայամա (ճապ. 陸山 宗芳 Кугаяма Мунэёси), դպրոցական խորհրդի ներկայացուցիչ։ «Միայն անհաջողությունների երեկո» ստեղծագործության հեղինակ։

Սենյու. Տոսիյուկի Մորիկավա

  • Րիե Ձեննա (ճապ. 善名 梨絵 Дзэнна Риэ), Մայակայի բարեկամ և Կայոյի մեծ քույր։

Սենյու․ Ակի Տոյոսակի

  • Կայո Ձեննա (ճապ. 善名 嘉代 Дзэнна Каё), Րիեյի փոքր քույրը, հանդիսանում է բավականին վախկոտ և քչախոս հերոս։

Սենյու․ Յույ Օգուրա

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատորների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթավերնագիր Հրապարակման տարեթիվը ISBN
1 Հյոկա / The niece of time

Хё:ка (氷菓)

հոկտեմբերի 31 2001 թվականի[4] ISBN 978-4-04-427101-5
Օրեկի Խոտարոի մեծ քույրը համոզում է նրան ընդունվել ավագ դպրոցի դասական գրականության խումբ։ Հետագայում խմբի մյուս անդամ Էրու Չիտանդան, խնդրում է Խոտարոյին գուշակել առեղծվածը, որը կապված է բառերի հետ, որոնք նրան փոխանցում է իր հորեղբայրը մանկության ժամանակ։
2 Հումորիստի տիտրերը / Why didn't she ask Eba?

Гуся но эндоро:ру (愚者のエンドロール)

հուլիսի 31 2002 թվականի[5] ISBN 978-4-04-427102-2
Էրույի ընկերուհի, Իրուսու Ֆույումի, խնդրում է դասական գրականության խմբին հասկանալ, ինչպես էր ուզում վերացնել 2-F դասարանի ֆիլմը, ֆիլմի սցենարի հեղինակը, որը հայտնվել է հիվանդանոցում։
3 Խուճուճի հերթականությունը / Welcome to Kanya Festa!

Кудоряфука но дзюмбан (クドリャフカの順番)

հունիսի 30 2005 թվականի[6] ISBN 4-04-873618-3
Ամբողջ դպրոցը փորձում է բռնել «Ձյումոդձիին», որը գողանում է արվեստանմշուշ իրերը խմբակներից, թողնելով այդ իրերի տեղը տարօրինակ գրառումներ և մշակութային փառատոնի նմուշներ։
4 Տիկնիկը, որը ուրիշ ուղղություն ընտրեց / Little birds can remember

То:мавари суру хина (遠まわりする雛)

հոկտեմբերի 3 2007 թվականի[7] ISBN 978-4-04-873811-8
Պատմությունների հավաքածու։
5 Մեր միջև հեռավորության հաշիվը / It walks by past

Футари но кёри но гайсан (ふたりの距離の概算)

հունիսի 25 2010 թվականի[8] ISBN 978-4-04-874075-3
Դասական գրականության խմբակ նոր մասնակից է եկել, բայց համարյա միանգամիւց անհետանում է։ Խոտարուն փորձում է հասկանալ, ինչի համար նա դա արել։
6 Չնայած ինձ ասել են, որ արդեն ես ունեմ թևեր / Last seen bearing

Имасара цубаса то иварэтэмо (いまさら翼といわれても)

նոյեմբերի 30 2016 թվականի[9] ISBN 978-4-04-104761-3
Գաղտնիք, որին պետք է մարտահրավեր նետել, որպեսզի դառնալ "մեծահասակ":

Կոմիքսի և անիմեյի տարբերությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անիմեի գործողությունները կոմիքսի գործողություններից համեմատած կատարվում են 12 տարի առաջ. գրքերի գործողությունները կատարվում են 2000—2001 թվականներ, իսկ անիմեինը՝ 2012—2013 թվականներ։ Համապատասխանաբար կան առաջ գնացած մի քանի թվեր — դպրոցական փառատոնի և հերոսների կողմից գրված վերլուծական գրքերի համարները։
  • Գրքերում Սատոշին չի հագնում ոչ արևածաղկի կոստյումը և ոչ Սատուրնի կոստյումը։
  • Անիմեում զրույցները Նակաձյոի հետ, Հոբոյի և Սովոգուկի տեղի են ունենում նույն օրը։ Իսկ գրքում նրանցից յուրաքանչյուրի հետ զրույցները տեղի են ունենում առանձին օրերի ընթացքում։
  • Գրքում հերոսների կողմից գրված վերլուծական գրքերը դարչնագույն են, ոչ թե կանաչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Kyoto Animation's Hyoka Mystery TV Series Inspires Manga». Anime News Network. 2011 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
  3. «Kyoto Animation Schedules Hyoka for April». Anime News Network. 2012 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
  4. «氷菓» [Hyōka] (ճապոներեն). Kadokawa Shoten. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. «愚者のエンドロール» [Gusha no End Roll] (ճապոներեն). Kadokawa Shoten. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. «クドリャフカの順番» [Kudryavka no Junban] (ճապոներեն). Kadokawa Shoten. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  7. «遠まわりする雛» [Tōmawari Suru Hina] (ճապոներեն). Kadokawa Shoten. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  8. «ふたりの距離の概算» [Futari no Kyori no Gaisan] (ճապոներեն). Kadokawa Shoten. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  9. «いまさら翼といわれても» [Imasara Tsubasa to Iwaretemo] (ճապոներեն). Kadokawa Shoten. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտոնագիրներ