Higashiyama Sky Tower
Jump to navigation
Jump to search
Տեսակ | Երկնաքեր |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նագոյա |
Մակերես | 2929 քառակուսի մետր |
![]() | |
![]() | |
Higashiyama Sky Tower (ճապ.՝ 東山スカイタワー[1]), աշտարակ, որը տեղակայված է Ճապոնիայի Այթի պրեֆեկտուրայի Հիգասիյամա կենդանաբանական և բուսաբանական այգում։ Պաշտոնական անվանումն է Հիգասիյամա պարկի աստղադիտարանի աշտարակ[2]։
Բարձրությունը 134 մետր է։ Սակայն, քանի որ աշտարակը գտնվում է 80 մետր բարձրության բլրի վրա, նրա ընդհանուր բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 214 մետր։ Աշտարակն ունի 7 հարկ։ Այն ունի մատիտի տեսք։ Աշտարակը կառուցվել է 1989 թվականի հուլիսին Նագոյա քաղաքի 100-ամյակի կապակցությամբ։ Աշտարակը 100 մետր բարձրության վրա ունի դիտահրապարակ և ռեստորան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Higashiyama Sky Tower
- ↑ 名古屋市都市公園条例(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Higashiyama Sky Tower Վիքիպահեստում |
---|