Hello Old Friend

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Hello Old Friend»
Էրիկ Կլեպտոնի սինգլը
«No Reason to Cry» ալբոմից
Թողարկված1976 թվականի հոկտեմբեր
Ֆորմատ7"
Ժանրքանթրի ռոք
Տևողություն3։34
ԼեյբլRSO
ՊրոդյուսերRob Fraboni
Էրիկ Կլեպտոնի սինգլների ժամանակագրություն
«Knockin' on Heaven's Door»
(1975)
«Hello Old Friend»
(1976)
«Carnival»
(1977)

«Hello Old Friend», քանթրի ռոք երգ, որը գրել և ձայնագրել է բրիտանացի ռոք երաժիշտ Էրիկ Կլեպտոնը։ Երգը թողարկվել է 1976 թվականի հոկտեմբերին որպես Կլեպտոնի 1976 թվականի «No Reason to Cry» ստուդիական ալբոմի երկու սինգլներից առաջինը[1]։

Կոմերցիոն հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը հասել է 54-րդ հորիզոնականին Ավստրալիայի ARIA Charts հիթ-շքերթում, որը կազմել է պատմաբան Դևիդ Քենթը։ Կանադայում սինգլը հասել է 37-րդ հորիզոնականին՝ դրանով դառնալով Կլեպտոնի չորրորդ սոլո սինգլը, որը հայտնվել է քանթրի ժանրի լավագույն 40 երգերի ցանկում։ ԱՄՆ-ում Billboard Hot 100 հիթ-շքերթում զբաղեցնելով 24-րդ հորիզոնականում՝ սինգլը դարձել է Կլեպտոնի երրորդ միջին հաջողության սինգլը, որը հայտնվել է Հյուսիսային Ամերիկայի լավագույն 40-յակում[2]։

Քննադատական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«No Reason to Cry» ալբոմի իր գրախոսության մեջ AllMusic ամսագրի երաժշտական քննադատ Ուիլյամ Ռուլմանը նշել է, որ «"Hello Old Friend"» ալբոմի լավագույն փոփ/ռոք երգն է[3]։ Rolling Stone ամսագրի լրագրող Դեյվ Մարշը երգը անվանել է «attempted innocence-ի տարօրինակ և հիմար փորձ»[4]։

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (1976–1977) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա (Kent Music Report) 54
Canadian Top Singles (RPM)[5] 37
US Billboard Hot 100[6] 24

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Eric Clapton – Hello Old Friend – austriancharts.at». Ö3 Austria Top 40 (գերմաներեն). Stefan Hung – Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  2. «Eric Clapton Chart History». Billboard. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  3. Ruhlmann, William. «No Reason to Cry – Eric Clapton | Songs, Reviews, Credits, Awards | AllMusic». AllMusic. Rovi Corporation. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  4. Marsh, Dave (1976 թ․ նոյեմբերի 18). «Eric Clapton No Reason To Cry Album Review | Rolling Stone». Rolling Stone. rollingstone.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  5. «Canadian Top Singles – Volume 26, No. 13». RPM Magazine. Library and Archives Canada. 1976 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  6. «No Reason to Cry – Eric Clapton | Awards | AllMusic». AllMusic. Rovi Corporation. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]