Hasta la vista, baby

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Hasta la vista, baby» (իսպաներենից թարգմանաբար՝ «Մինչ հանդիպում, փոքրի՛կ», Ա՛ստա լա վի՛ստա, բե՛յբի[1][2][3]), կիբօրգ ռոբոտի թևավոր դարձած արտահայտությունը «Տերմինատոր 2։ Դատաստանի օր» ֆիլմից, որն արտասանել է Առնոլդ Շվարցենեգերը։ Արտահայտությունն «Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքեր» ցանկում զբաղեցնում է 76-րդ տեղը։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Hasta la vista» արտահայտությունը իսպաներեն կայուն բառակապակցություն է, որը կարելի է թարգմանել որպես «մինչ հանդիպում» կամ «ցտեսություն»։

Այս արտահայտությունը անգլերեն «baby» բառի հավելմամբ՝ Hasta la vista, baby, օգտագործվել է ամերիկացի երգչուհի Ջոդի Ուոթլի (անգլ.՝ Jody Watley) 1987 թվականի հայտնի «Looking for a New Love» հիթում, որի համար նա ստացել է «Գրեմմի» մրցանակ[4]։

«Տերմինատոր 2։ Դատաստանի օր» ֆիլմից հետո արտահայտությունը հայտնի է դարձել ողջ աշխարհում։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Hasta la vista, baby» արտահայտությունը ֆիլմի հերոսներ Ջոն Քոնորի (Էդվարդ Ֆերլոնգ) և Տերմինատորի (Առնոլդ Շվարցենեգեր) զրույցից է.

Ջոն Քոնոր. Ոչ, ոչ, ոչ, ոչ։ Լսի՛ր, թե ինչպես են խոսում մարդիկ։ Դու չպետք է ասես. «Պատասխանը դրական է»[5]։ կամ նման բաներ։ Ասա՝ խնդիր չկա։ Եթե ինչ-որ մեկը քեզ վրա է գալիս, նրան ասա՝ կերար ինձ։ Իսկ եթե ուզում ես գեղեցիկ հաջողություն մաղթել, ասա. «hasta la vista, baby» (1:05:46-1:06:07 ֆիլմի ժամանակը)։

Տերմինատոր. Hasta la vista, baby. (1:06:07-09)

Տերմինատորն ասում է արտահայտությունը սառած T-1000-ին կրակելուց առաջ.

Տերմինատոր. Hasta la vista, baby. (1:54:37-40)

Կիրառման օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունիսին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կալիֆորնիա իր այցելության շրջանակներում հանդիպել է Առնոլդ Շվարցենեգերին, որն այդ պահին զբաղեցնում էր նահանգապետի պաշտոնը։ Հանդիպումից հետո հրաժեշտ տալիս Ռուսաստանի նախագահն ասել է․ «I’ll be back» և ավելացրել․ «Hasta la vista, baby»։ Շվարցենեգերն իր թվիթթերյան միկրոբլոգում նշել է, որ Մեդվեդևի այդ քայլն իրեն դուր է եկել[6]։

Կան «Տերմինատոր» ֆիլմի իսպաներեն երկու տարբերակներ։ Ֆիլմի լատինամերիկյան իսպաներեն տարբերակում արտահայտությունը թողնվել է այնպես, ինչպես կա՝ իսպաներեն։ Իսկ եվրոպական իսպաներեն տարբերակում այն փոխվել է «Sayonara, baby» (サヨナラ, sayonara՝ ճապոներեն նշանակում է «մինչ հանդիպում»)։ Այդ փոփոխության պատճառն այն է, որ արտահայտությունը պետք է արտասանվի այլ լեզվով, այլապես կորցնում է իմաստը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. См. первый пример — отрывок из «Терминатора»
  2. Произношение на испанском
  3. Транскрипция с английского, учитывая применение в англоязычном фильме
  4. «Hasta la vista». Phrases.org.uk. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
  5. Թարգմանության մեկ այլ տարբերակ՝ «Ճիշտ այդպես»
  6. Gov. Schwarzenegger — President Medvedev’s (@KremlinRussia_E) message to Californians: I’ll be back (his delivery is fantastic). Արխիվացված 2010-06-25 Wayback Machine — TwitVid