God Control

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«God Control»
Մադոննաի երգը
Լեզուանգլերեն
Տևողություն379 վայրկյան
ԼեյբլInterscope Records
ՀեղինակՄադոննա
ԿոմպոզիտորՄադոննա և Միրվե Ահմաձայ
ՊրոդյուսերՄադոննա, Միրվե Ահմաձայ և Մայք Դին

«God Control» (անգլ. թարգմանաբար՝ «Աստվածային վերահսկողություն»), ամերիկացի հեղինակ-կատարող Մադոննայի երգը իր տասնչորսերորդ «Madame X» ստուդիական ալբոմից։ 2019 թվականի հունիսի 26-ին թողարկվել է երաժշտական տեսահոլովակը, որի ռեժիսորն է եղել Յոնաս Ակերլունդը[1]։ Տեսահոլովակը նկարագրում է գիշերային ակումբում հրաձգության տեսարան, որը հիշեցնում է 2016 թվականին Օռլանդո գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգությունը, ինչպես նաև գործելու կոչ է պարունակում՝ հօգուտ հրազենային զենքի նկատմամբ վերահսկողության խստացման[8]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Pitchfork ամսագրից Ռիչ Յուզվիակը երգը նկարագրել է որպես մի քանի մաս ունեցող․ «Մադոննայի մամբլ ռեփ-ի կատարումը վերածվում է մանկական սոսկալի խմբերգի, որը առաջացնում է էրզաց դիսկո, որտեղ լարային հետաքրքրության հավերժական թռիչքի մեջ անցնում է Մադոննայի ձայնը, որը հնչում է հիմար ա-լյա շեշտադրությամբ «I'm Breathless», իսկ հետո նրա ռեփը այն մասին է, որ նա չի ծխում նարկոտը[9]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ութ րոպեանոց երաժշտական տեսահոլովակը, որը թողարկվել է 2019 թվականի հունիսի 26-ին, նկարահանվել է ռեժիսոր Յոնաս Աքերլունդի կողմից։ Դրանում նկարահանվել է Mono X Change տրանսվեստիտը[1]։ Տեսանյութի առաջին տեսարանը ցույց է տալիս, թե ինչպես է հրաձիգը գիշերային ակումբում գնդակահարում Մադոննային և այլ մարդկանց։ Նրանք ընկնում են գետնին և ողողվում արյունով։ Եզրափակիչ տեսարաններում պատկերված են ազգային հրաձիգների ասոցիացիան քննադատող ցուցապաստառներով ցուցարարները։ Տեսանյութն ավարտվում է «Ոչ ոք անվտանգ չէ» և «զենքի նկատմամբ հսկողություն։ Հիմա» գրություններով[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Madonna features shocking mass shooting scene in 'God Control' music video». Entertainment Weekly. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  2. Lejeune, Tristan (2019 թ․ հունիսի 26). «Madonna depicts grisly mass shooting in new anti-gun violence music video». The Hill. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  3. France, Lisa Respers. «Madonna makes powerful statement against gun violence in 'God Control' video». CNN. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  4. «Madonna Revives Nightmarish Imagery of Orlando Nightclub Massacre in New Music Video». 2019 թ․ հունիսի 26. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  5. «Madonna makes powerful gun control statement in disturbing music video: 'We need to wake up'». Yahoo Music. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  6. Beaumont-Thomas, Ben (2019 թ․ հունիսի 26). «Madonna calls for gun control in violent video that depicts nightclub shooting». The Guardian. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  7. «Madonna Releases New Video to Spotlight Issue of Gun Violence: 'I Can't Take It Anymore'». People. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  8. [2][3][4][5][6][7]
  9. «Madonna: Madame X». Pitchfork. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  10. «Мадонна показала расстрел в ночном клубе в клипе на песню God Control». 112ua.tv (ռուսերեն). 2019 թ․ հունիսի 27. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.(չաշխատող հղում)