Jump to content

Getsu Fūma Den

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Getsu Fūma Den
Խաղի կազմերից
ՄշակողKonami
ՀրատարակիչKonami
Բնօրինակ լեզուՃապոներեն
ՆկարիչԱկիրա Կոմեդա[1]
Թողարկման թվականFamily Computer` հուլիսի 7, 1987
(Ճապոնիա Ճապոնիա )
I-revo՝ 2006
(Ճապոնիա Ճապոնիա )
Wii・VC` հունվարի 27, 2009
(Ճապոնիա Ճապոնիա )
3DS・VC` փետրվար 20, 2013
(Ճապոնիա Ճապոնիա )
Wii U・VC`
ապրիլի 8, 2015
(Ճապոնիա Ճապոնիա )
ՊլատֆորմներFamily Computer,
Virtual Console, I-Revo
ԺանրԷքշըն, դերակատարողական
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
Կրիչխաղարկային քարթրիջ

«Getsu Fūma Den» (ճապ.՝ 月風魔伝, թարգմանաբար՝ «Գեթսու Ֆումայի լեգենդը»), «Family Computer» պլատֆորմի համար թողարկված երկչափ դերակատարողական (RPG) էքշըն ժանրի վիդեոխաղ՝ մշակված և թողարկված «Konami» ընկերության կողմից, 1987 թվականին։

Խաղի գլխավոր հերոսն է Գեթսու Ֆուման (թարգմանվում է որպես «Լուսնային քամու ոգի»), ում կերպարն ստեղծված է 16-րդ դարի ճապոնացի շինոբի Ֆումա Կոտարոյի նախատիպով[2]։

Պաշտոնական տարբերակը հասանելի է եղել բացառապես Ճապոնիայում։ Անգլերեն թարգմանությամբ տարբերակը ոչ պաշտոնապես թողարկվել է 1998 թվականին

Մ. Թ. 1467 թվականին՝ Դիվային դարաշրջանի (魔暦元年, Մարեկի Գան-նեն) առաջին տարում, դիվային տիրակալ Ռյուկոցուկին (龍骨鬼) փախչում է դժոխքից և փորձում տիրել արտաքին աշխարհին, որը կառավարում էին երեք Գեթսու եղբայրները (月氏三兄弟)։ Եղբայրները դիմադրություն են ցուցաբերում չար տիրակալին՝ գործի դնելով իրենց սերնդեսերունդ փոխանցված թրերը (波動剣, հադոկեն)։ Ի վերջո, հաղթող է դուրս գալիս Ռյուկոցուկին, իսկ եղբայրներից կենդանի է մնում միայն կրտսերը՝ Ֆուման (風魔)։ Ուխտելով վրեժխնդիր լինել եղբայրների համար, Ֆուման ուղևորվում է Չար ոգու կղզի (狂鬼島, Կյոկի-տո), որպեսզի ետ բերի բոլոր երեք սրերը և հանգուցյալ եղբայրների ոգիների համախմբմամբ կարողանա մեկընդմիշտ հաշվեհարդար լինել չար Ռյուկոցուկիի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]