G4 EA H1N1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

G4 EA H1N1-ը, որը նաև անվանվում է G4 խոզի գրիպ, վիրուսի շտամ է, որը հայտնաբերվել է Չինաստանում, որով նախնական վարակվելու նշաններ են հայտնաբերվել սպանդանոցներում և խոզաբուծություններում աշխատող մարդկանց մոտ։ Թռչնագրիպի և H1N1-ի երկու շտամերի ռեասսորտացիան կապված է 2009 թ. խոզի գրիպի համաճարակի հետ, ինչպես նաև կապված է 1918 թվականին տեղի ունեցած գրիպի պանդեմիայի հետ (որովհետև բոլորն էլ H1N1-ի շտամեր են համարվում)[1]։ Այն հիմնականում ազդում է խոզերի վրա, բայց վարակվելու դեպքեր են բացահայտվել նաև մարդկանց մոտ։

2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ, վիրուսի մարդուց՝ մարդուն փոխանցման հաստատված դեպքեր չեն եղել։ Բայց քանի որ աշխարհում խոզերի ամենամեծ պոպուլյացիան Չինաստանում է, և խոզերը հաճախ են վարակվում վիրուսի նոր շտամերով, մասնագետները նախազգուշացնում են, որ վիրուսը կարող է վերածվել հարուցիչի, որը հեշտությամբ տարածվում է մարդկանց միջև։ Այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհում հետազոտողները լուրջ ուշադրություն են դարձնում թռչնի գրիպի նոր G4 տարբերակին, որոնց մարդիկ չունեն իմունիտետ։

Մի շարք մասնագետների կարծիքով, այդ շտամը ունի մարդկանց միջև տարածվելու հնարավորություն։ Հետազոտողները անհանգստացած են նրանով, որ այն կարող է հեշտությամբ մուտացիայի ենթարկվել, որից հետո էլ հեշտությամբ տարածվել մարդուց՝ մարդ, որը կարող է հանգեցնել գլոբալ բռնկման։ Այս վիրուսն ունի մարդկանց վարակելու բարձր հարմարվածության «բոլոր հատկանիշները»։

Այն գտնվում է ԱՀԿ-ի «Պանդեմիայի փուլերի նկարագրության» երկրորդ փուլում, քանի որ մինչև հիմա հաստատված է միայն կենդանուց մարդուն փոխանցվելու դեպքեր։ Բայց քանի որ վիրուսը տարածված է Չինաստանի խոզաբուծարաններում, մասնագետները առաջարկում են վերահսկել վիրուսի տարածումը խոզերի միջև և վերահսկել մարդկանց վարակվելու դեպքում։

Որոշ հետազոտողներ կարծում են, որ այս վիրուսին պետք է հետևել ավելի մահացու վիրուսի վերածվելու դեպքում, ինչպիսին իսպանական գրիպն է, միևնույն ժամանակ ուրիշ հետազոտողներ կարծում են, որ վերջին հաշվով այն նման է լինելու խոզի գրիպին, և նրա մահացությունը կլինի ցածր, քան սեզոնային գրիպի դեպքում։

Վարակման դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հուլիսի 3-ի դրությամբ գրանցվել է G4 EA H1N1-ով վարակման 35 դեպք, 338 աշխատակիցներից թեստավորման արդյունքում վիրուսի դրական արդյունք է ստացվել հենց այդքանի մոտ, իսկ 10 հոգու մոտ հայտնաբերվել է հակամարմիններ, սա նշանակում է, որ նվազագույնը 45 հոգի շփվել է G4 խոզի գրիպի հետ, սակայն պարզ չէ, արդյոք կարող է մարդուց մարդու փոխանցվել այս վիրուսը, քանի որ բոլոր 45 հոգին աշխատում են խոզաբուծարանում։

Երկիր Հաստատված դեպքեր Մահեր Բուժվածներ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 35 0 0

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գիտությունների Ազգային Ակադեմիայի Աշխատության» գրախոսության հոդվածում նշվում է, որ «G4 EA H1N1 վիրուսները ունեն մարդկանց վարակելու բարձր հարմարվածության բոլոր էական հատկանիշները․․․ Պետք է անհապաղ իրականացվի խոզերի մոտ գերիշխող G4 EA H1N1 վիրուսի վերահսկողությունը և խոզերի պոպուլյացիայով զբաղվող աշխատակիցների մոնիտորինգը»։ Ներկայումս իրականացվող մոնիտորինգի ծրագրի շրջանակներում, մինչև 7 տարի առաջ անկած ավելի քան 30․000 խոզերի քթերից վերցվել է նմուշներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sun, Honglei; Xiao, Yihong; Liu, Jiyu; Wang, Dayan; Li, Fangtao; Wang, Chenxi; Li, Chong; Zhu, Junda; Song, Jingwei (2020 թ․ հունիսի 24). «Prevalent Eurasian avian-like H1N1 swine influenza virus with 2009 pandemic viral genes facilitating human infection». Proceedings of the National Academy of Sciences (անգլերեն). doi:10.1073/pnas.1921186117. ISSN 0027-8424.