Jump to content

Ford Nucleon

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ford Nucleon
Գերմանական տեխնիկական թանգարան (Բեռլին)
Նկարագրություն
Տեսակկոնցեպտ ավտոմեքենա, միջուկային ռեակտորով ավտոմեքենա
ԱրտադրողՖորդ
Ուժային ագրեգատներ
ՇարժիչՄիջուկային ռեակտոր
 Ford Nucleon Վիքիպահեստում

Ford Nucleon, կոնցեպտ մեքենա, որն աշխատում է կոմպակտ միջուկային ռեակտորի հաշվին։ Մշակվել է 1958 թվականին Ֆորդ ընկերության կողմից, բայց ոչ մի աշխատաող մոդել այդպես էլ չի կառուցվել։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնցեպցիան չի ներառում ներքին այրման շարժիչ, մեքենան պետք է աշխատեր բացառապես միջուկային ռեակտորի էներգիայի հաշվին` զետեղված հետևի մասում և պետք էր օգտագործեր շոգեշարժիչ, որը պետք է աշխատեր ուրանի բաժանումից, համանմանորեն նրանց, որոնք օտագործում են ստորջրյա ատոմային նավակի վրա[1]։ Պատիճը ռադիակտիվ վառելանյութով զետեղում է նաև հետևից և պաշտպանված էր կրկնակի հատակով։ Պատիճները ենթադրաբար պետք է լիներ փոփոխական, որպեսզի հեշտ լինր վերալիցքավորել երկար ճանապարհորուրդությունների ժամանակ։ Խցիկը նախագծված էր այնպես, որ ուղևորները պաշտպանվեն ռեակտորի ազդեցությունից, այն պատրաստված էր ապակու և մետաղի կափարիչի տեսքով, կողքերից` օդախցիկներ։ Ford Nucleon-ի մի քանի նկարներում պատկերված է փականներ, որոնք տեղադրված են օդախցիկների վրա։

Ենթադրվում է, որ մեքենան միջուկային վառելիքի մեկ պարկուճով կկարողանար անցնել մոտ 8․000 կմ (5000 մղոն) կամ ավելի` կախված տեղադրված պարկուճի տեսակից։ Վառելիքը սպառվելուց հետո հատուկ տեխկայաններում միջուկային վառելիքը պետք է փոխարինվեր թարմ վառելիքով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bellows, Alan (2006 թ․ օգոստոսի 27). «The Atomic Automobile». Damn Interesting. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]