Jump to content

FAST ռադիոաստղադիտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
FAST ռադիոաստղադիտակ
Տեսակռադիոաստղադիտարան
Կազմված էspherical reflector?
Երկիր Չինաստան
ՎայրJinke Village?, Pingtang County? և Գույչժոու
Կիզակետային երկարություն140 մետր
Կայքfast.bao.ac.cn
 Five hundred meter Aperture Spherical Telescope Վիքիպահեստում

Հինգ հարյուր մետր ատրամագծով ռադիոաստղադիտակ (չինարեն՝ 五百米口径球面射电望远镜), տեղակայված է Չինաստանի հարավարևմտյան մասում` Գույչժոուի մարզում։ Շինարարությունը սկսվել է 2011 թվականի մարտին, ավարտին կհասցվի 2016 թվականի սեպտեմբերին, ունենալով 196.000 մ², 500 մ տրամագիծ` կդառնա ամենամեծն աշխարհում։ Այն տեղադրված խորության մեջ՝ փոս ընկած տեղում, ինչն էլ գումարվելով աստղադիտակի մեծ չափերին՝ գործնականում անհնար է դարձնում դրա տեղաշարժը, սակայն մակերևույթի ձևը, ինչպես նաև անտենայի հիմքը, որտեղ կենտրոնացվում են ռադիոալիքները, ենթակա են փոփոխման։ Ռադիոաստղադիտակն ունի մեծապես ընդլայնված հնարավորություններ, որոնք մինչ այս կիրառություն չեն ունեցել այլ սարքերի դեպքում, այն երեք անգամ մեծացնում է տիեզերքի խորքերը ներթափանցելու և մանրամասնորեն ուսումնասիրելու հնարավորությունները, կարող է հետազոտել երկինքը տասն անգամ ավելի արագ, քան Արեսիբոյի աստղադիտակը (Պուերտո Ռիկո), որն այս պահին լավագույններից մեկն է աշխարհում։ Ռադիոաստղադիտակի հիմնական գործառույթների մեջ է մտնում հայտնի պուլսարների (ռադիոճառագայթման բաբախող աղբյուրներ) թվերի եռապատկումը 2000-ից 6000, և այլմոլորակային քաղաքակրթությունների որոնումն ու հայտնաբերումը մինչև 1000 լուսային տարի հեռավորության վրա, նոր սարքավորմամբ նաև հնարավոր է դառնում նոր աստղերի հայտնաբերումն ու դրանց վերաբերյալ տեղեկույթի ստացումը։ Ռադիոաստղադիտակը վերջինն է նոր ստեղծված հսկայական աստտղադիտակների այժմյան շարքի մեջ, որwnq կառուցվել են ամբողջ աշխարհում 21-րդ դարի սկզբին՝ սկզբնավորելով աստղագիտական նվաճումների նոր դարաշրջանը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «FAST ռադիոաստղադիտակ» հոդվածին։