F. L. Y.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
F. L. Y.
Ժանրերփոփ
Գործունեություն2002

F.L.Y., լատվիական փոփ երաժշտախումբ, որն սկզբնապես ստեղծվել էր Եվրատեսիլի երգի մրցույթին մասնակցելու նպատակադրումով

Երաժշտախումբը կազմավորվել է 2002 թվականի աշնանը, Մարտինշ Ֆրեյմանիսի նախաձեռնությամբ։ Նա լատվիական փոփ երգարվեստի ասպարեզում արդեն որոշակի հաջողությունների հասած երգիչներ Լաուրիս Ռեյնիկսին ու Յանա Քեյին առաջարկել է միավորվել, նոր խումբ ստեղծել և միասին նախապատրաստվել Եվրատեսիլի երգի մրցույթին (մինչ այդ նրանք առանձին-առանձին մասնակցել էին եվրոպական երգի այդ հեղինակավոր ստուգատեսի հանրապետական նախընտրական փուլին, բայց հաղթող չէին ճանաչվել)։ Այդ եռյակը կազմած երաժիշտների անունների սկզբնատառերով էլ ձևավորվել է խմբի F. L. Y. անվանումը (F reimanis, L auris, Y ana): Մարտինշն ու Լաուրիսը կարճ ժամանակում գրել են Hello From Mars երգը, և խումբը ձայնագրել է այն։ Այդ երգի կատարմամբ F. L. Y.-ը մասնակցել է Եվրատեսիլի հանրապետական նախընտրական փուլին, հաղթող ճանաչվել և իրավունք նվաճել Լատվիան ներկայացնելու Եվրատեսիլի եզրափակիչում[1]։ Այստեղ լատվիական եռյակը գրավել է 24-րդ տեղը։ Բայց Եվրատեսիլի մրցույթից հետո էլ խումբը չի ցրվել. շարունակել են երգեր հորինել, համերգներով հանդես գալ, երաժշտական ալբոմներ ձայնագրել։

Երաժշտախումբը ցրվել է միայն 2005 թվականին։

Խմբի անդամներից Մարտինշ Ֆրեյմանիսը 2011 թվականի հունվարի 27-ին, 33 տարեկան հասակում, մահացել է Ռիգայի վարակաբուժական հիվանդանոցում՝ շնչառական ուղիների բարդ ու սուր բորբոքման պատճառով[2]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Never Look Back (2003)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Simon Barclay (2010-06-17)։ Eurovision Song Contest - The Complete & Independent Guide 2010։ էջ 116։ ISBN 978-1-4457-8415-1։ Վերցված է փետրվարի 6, 2011 
  2. Kristján Sveinsson (հունվարի 27, 2011)։ «Latvia Grieves Over The Loss Of Mārtiņš Freimanis»։ eurovisionary.com։ Վերցված է հունվարի 27, 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]