Corsair Components

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Corsair Components
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1994
ՎայրFremont, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԱրդյունաբերությունԷլեկտրոնիկայի արդյունաբերություն
Դուստր ընկերություններElgato?[1] և Origin PC?[2]
Կայքcorsair.com(անգլ.)
Մասնակից էWireless Power Consortium?[3]
 Corsair Components Վիքիպահեստում
Corsair_Dominator_Platinum_2x4GB,_1866MHz
սնուցման բլոկ

Corsair Components, Inc., խաղային համակարգչային սարքավորումների և պերեֆերիայի ամերիկյան արտադրող, գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիայի Ֆրեմոնտ քաղաքում։

Ընկերությունը գրանցվել է Կալիֆոռնիայում 1994 թվականի հունվարից, նորից գրանցվել է Վաշինգտոնում 2007 թվականին[4]։ 2010 թվականի հունվարին ընկերությունը կրկին գրանցվել է Դելավերում, ինչպես Corsair Components, Inc[5]: Ընկերությունը մշակում և վաճառում է ապրանքների լայն տեսականի համակարգիչների համար, ներառյալ գերարագ DRAM մոդուլներ, ATX ձևաչափի սնուցման համակարգեր, USB ֆլեշ կրիչներ, օպերատիվ հիշողություններ, խաղային պերեֆերիյա, համակարգչային իրաններ, կոշտամարմին կուտակիչներ (SSD) և դինամիկներ[6]։

Բացի ֆրեմոնտի գլխավոր գործարանից[7], Corsair-ը տիրապետում է, մթերքների հավաքման փորձարկման և փաթեթավորման գործարանների Թաոյենում և Թայվանում, բաշխման կենտրոնների, վաճառքի և մարքեթինգի գրասենյակների Ասիայում, ԱՄՆ-ում և Եվրոպայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Էնդի Փոլը, Դոն Լիբերմանն ու Ջոն Բիկլին հիմնել են Corsair Microsystems ընկերությունը. Ի սկզբանե Corsair-ը ծրագրում էր 2 մակարդակի քեշ, որոնք կոչվում են Cache on a stick կամ COAST մոդուլներ։ Այն բանից հետո, երբ Intel ընկերությունը ներառել է L2 քեշ Pentium Pro միկրոպրոցեսորային շարգում Corsair առաջին հերթին կենտրոոնացել է սերվերային շուկայում DRAM մոդուլների թողարկման վրա։ 2002 թվականին Corsair-ը սկսել է արտադրել DRAM մոդուլներ, հատուկ էնտուզիազիստների համար, ովքեր օգտագործել են նրանց արագացման համար։ Այդ ժամանակից ի վեր Corsair-ը շարունակել է թողարկել հիշողության մոդուլներ, ինչպես նաև այլ մասեր PC-ի համար։

Արտադրանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունն արտադրում է.

  • DRAM եւ DIMM հիշողության մոդուլներ սեղանադիր համակարգիչների և նոթբուքերի համար։
  • USB ֆլեշ-կրիչներ
  • ATX և SFX ձևաչափի Սնուցման բլոկներ
  • Իրաններ PC-ի համար
  • Հովացուցիչներ և հեղուկային հովացման համակարգեր պրոցեսորների, հիշողության և իրանների համար
  • Կոշտամարմին կրիչներ
  • Խաղային ականջակալներ
  • Մեխանիկական խաղային ստեղնաշարեր
  • Խաղային համակարգչային մկնիկներ
  • Աուդիոհամակարգեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. CORSAIR to Acquire Elgato GamingCorsair Gaming, 2018.
  2. https://www.corsair.com/newsroom/press-release/corsair-acquires-origin-pc
  3. https://www.wirelesspowerconsortium.com/members/18687
  4. Corsair, Form S-1/A, Filing Date May 28, 2010. secdatabase.com. Проверено 28 марта 2013.
  5. Corsair, Form S-1, Filing Date Apr 23, 2010. secdatabase.com. Проверено 28 марта 2013.
  6. Corsair Products. Проверено 26 декабря 2014.
  7. Corsair. Contact. Проверено 26 декабря 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]