Canva

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Canva
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և առցանց ծառայություն
ՀեղինակMelanie Perkins? և Clifford Obrecht?
Լույս տեսավ՝2010
Կայքcanva.com
Commons-logo.svg Canva Վիքիպահեստում

Canva- ն ավստրալիական գրաֆիկ դիզայնի հարթակ է, որն օգտագործվում է մեդիա գրաֆիկներ, սահիկաշարեր, պաստառներ, փաստաթղթեր և այլ մեդիա կոնտենտներ ստեղծելու համար։ Հավելվածը ներառում է օգտատերերի համար նախատեսված ձևանմուշներ։ Այն անվճար է, սակայն լրացուցիչ ֆունկցիոնալության համար առաջարկում է վճարովի բաժանորդագրություններ, ինչպիսիք են Canva Pro-ն և Canva for Enterprise-ը։ [1] 2021 թվականին Canva-ն գործարկեց տեսանյութերի խմբագրման գործիք։ [2] Canva-ի oգտատերերը կարող են նաև վճարել հավելվածում իրենց ստեղծած նյութերի տպագրման և առաքման համար՝ ստանալով ֆիզիկական արտադրանք։

2020 թվականի հունիսին, Canva-ն ձեռք բերեց 60 միլիոն ավստրալիական դոլար հասցնելով իր արժեքը 60 միլիարդի։ Դրանից գրեթե մեկ տարի անց՝ 2021 թվականի սեպտեմբերին, Canva-ն ձեռք բերելով 200մլն ԱՄՆ դոլար, հասցրեց իր արժեքը 40 մլրդ ԱՄՆ դոլարի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Canva-ն հիմնադրվել է 2013 թվականի հունվարի 1-ին Պերթ քաղաքում, Ավստրալիա, Մելանի Պերկինսի, Քլիֆ Օբրեխտի և Քեմերոն Ադամսի կողմից։ Իր ստեղծման առաջին տարում Canva-ն ուներ ավելի քան 750,000 օգտատեր։ 2014 թվականի ապրիլին սոցիալական մեդիայի և տեխնոլոգիաների փորձագետ Գայ Կավասակին միացավ ընկերությանը՝ որպես գլխավոր մարքեթոլոգ։ 2015-ին ստեղծվեց Canva for Work- ը, որը կենտրոնացած էր շուկայավորված (մարքեթինգային) նյութերի վրա։

2016-17 ֆինանսական տարվա ընթացքում Canva-ի եկամուտն աճել է 6.8 միլիոն A$-ից մինչև 23.5 միլիոնի։ 2017 թվականին ընկերությունը սկսել է ստանալ շատ մեծ շահույթ և ունեցել է ավելի քան 294,000 հաճախորդ։ [3]

2018 թվականի հունվարին Պերկինսը հայտարարեց, որ Sequoia Capital-ը, Blackbird Ventures-ը և Felicis Ventures-ը Canva-ի մեջ 40 միլիոն դոլարի ներդրում են ունեցել և ընկերությունը գնահատվել է 1 մլրդ ավստրալիական դոլար։ [4][5][3]

2019 թվականի մայիս ամսվա ընթացքում ընկերությունը ստացել է ավելի քան 70 միլիոն դոլար շահույթ General Catalyst-ից և Bond-ից, ինչպես նաև իր գործող ներդրողներից՝ Blackbird Ventures-ից և Felicis Ventures-ից, որից հետո Canva-ն գնահատվել է 2,5 մլրդ ավսրտրալական դոլար։ Նույն տարվա հոկտեմբերին ընկերությունը հայտարարեց, որ ունեցել է լրացուցիչ 85 միլիոն դոլարի շահույթ և այժմ գնահատվում է 3.2 միլիարդ Ա-դոլար։

2019 թվականի դեկտեմբերին ընկերությունը հայտարարեց Canva հավելվածում նոր բաժնի՝ Canva for Education-ի (Քանվան կրթության համար) ստեղծման մասին։ Այն անվճար է դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների համար, քանի որ միտված է ուսանողների և ուսուցիչների միջև համագործակցությունը հեշտացնելուն։

2020 թվականի հունիսին Canva-ն հայտարարեց FedEx Office ընկերության, ապա հաջորդ ամսում Office Depot ընկերության հետ համագործակցության մասին։ 2020 թվականի հունիսից, Canva-ի արժեքը բարձրացել է մինչև 6 միլիարդ Ա-դոլար։ 2021 թվականի սեպտեմբերին, երբ համահիմնադիրներ Պերկինսը և Օբրեխտը հայտարարեցին իրենց կարողության մեծ մասով բարեգործություն կատարելու պլանի մասին, ընկերության արժեքը աճեց մինչև 40 միլիարդ ավստրալիական դոլար[6]։

Տվյալների արտահոսք[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մայիսին Canva-ում տվյալների արտահոսք է տեղի ունեցել, որի ժամանակ ավելի քան 139 միլիոն օգտատերերի տվյալներ կոտրվել են (hacked)[7]: Բացահայտված տվյալները ներառում էին օգտատերերի իրական անունները, հավելվածային անունները (usernames), էլ. հասցեները, աշխարհագրական տվյալները, ինչպես նաև որոշ օգտատերերի գաղտնաբառերի հեշեր։ [8] Տվյալների արտահոսքը որոշ չափով օգնեց Canva-ին տեխնիկական զարգացման հարցում, սակայն օգտատերերի շրջանում այս իրադարձությունը մեծ քննադատության արժանացավ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:Canva Screenshot.jpeg
Canva հավելվածի սքրինշոթը:

2018 թվականին, ընդլայնվելու նպատակով ընկերությունը ձեռք բերեց շնորհանդեսների ստարտափ Zeetings-ը։

2019 թվականի մայիսին ընկերությունը հայտարարեց Pixabay-ի և Pexels-ի ՝ Գերմանական երկու անվճար ֆոնդային լուսանկարչական կայքերի ձեռքբերման մասին, որոնք Canva-ի օգտատերերին հնարավորություն տվեցին ներբեռնել իրենց լուսանկարները ձևավորման համար։ [9]

2021 թվականի փետրվարին Canva-ն ձեռք բերեց ավստրիական Kaleido.ai ստարտափը և չեխական Smartmockups-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Reuter Dominick (10 January 2020)։ «5 apps entrepreneurs can use right now»։ Business Insider։ «How much it costs: Pro, $120/year per user; Enterprise, $360/year per user; free and discounted accounts available for nonprofits and educators.» 
  2. «Canva is getting into video»։ TechCrunch (en-US)։ Վերցված է 2021-11-09 
  3. 3,0 3,1 «New Sequoia China investment values Australian design company Canva at $1 billion – TechCrunch»։ techcrunch.com (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 27 June 2018-ին։ Վերցված է 2018-06-27  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «
    0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  4. Stanton Kate, Griffith Hywel (2018-01-09)։ «The 30-year-old woman who designed a $1bn business»։ BBC News։ Արխիվացված է օրիգինալից 28 July 2018-ին։ Վերցված է 2018-01-09 
  5. Chau David (2018-01-09)։ «Canva: Online design startup joins generally overvalued 'unicorn' club»։ ABC News։ Australia։ Արխիվացված է օրիգինալից 12 January 2018-ին։ Վերցված է 2018-01-09 
  6. «Canva founders to give $16.5b fortune away»։ Australian Financial Review (անգլերեն)։ 2021-09-14։ Վերցված է 2021-09-19 
  7. «Australian tech unicorn Canva suffers security breach»։ ZDNet (անգլերեն)։ Վերցված է 2019-12-07 
  8. «139 Million Users Hit in Canva Data Breach»։ Tom's Guide (անգլերեն)։ 24 May 2019։ Վերցված է 2019-12-07 
  9. Jonathan Shieber։ «Australia's design unicorn, Canva, picks up two free image-sharing services, and launches new photo product»։ TechCrunch։ Վերցված է 10 December 2019