Canon EOS 5D

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Canon EOS 5D Mark II with 50mm 1.4 edit1.jpg

Canon EOS 5D Mark II կիսապրոֆեսիոնալ թվային մեկ օբեկտային հայելային տեսախցիկ, որը պատկանում է Canon ընկերության EOS ընտանիքին։Տեսախցիկը ունի ամբողջական չափսերով КМОП մատրից (36 × 24 մմ) արդյունավետ թույլատվություն 21,1 մլն փիքսել։ 5D մարկ II–ը հանդիսանում է Canon ընկերության առաջին թվային տեսախցիկը, որը ունի տեսահոլովակ նկարահանելու հնարավորություն։ Տեսախցիկը ներկայացվել է հանրությանը 2008 թվականի սեպտեմբերի 17–ին և շուկայում փոխարինել է Canon EOS 5D մոդելին։ 2012 թ–ի մարտին ներկայացվել է այս մոդելի փոխարինողը՝ Canon EOS 5D Mark III, իսկ սեպտեմբերին՝ մեկ այլ մոդել, որը ուներ գրեթե նույն առանձնահատկությունները՝ Canon EOS 6D։ Այդ ամենից հետո 5D մարկ II–ի վաճառքը շարունակվեց մի քանի ամիս շարունակ, որից հետո 2012 թվականի վերջերին ԱՄՆ–ում 5D մարկ II–ի գինը իջավ մինչև 1600 դոլար։ 2012 թվականի դեկտեմբերին տեսախցիկը պաշտոնապես հայտարարվեց արտադրությունից դուրս։


Առանձնահատկություններ EOS 5D EOS 5D Mark II
չափս ֆոտոսենսոր 35,8 × 23,9 մմ 36 × 24 մմ
ֆոտոսենսորի թույլատվության աստիճան 12,8 մպ 21,1 մպ
պրոցեսոր Digic II Digic 4
զգայունության ձայնածավալ ISO] 100—1600 (50—3200) 100—6400 (50—25600)
Նկարահանման արագություն և բուֆերի ծավալ 3 կատր վայրկյանում
(մինչև 60 JPEG նկար կամ 17 Raw)
3,9 կադր վայրկյանում
(մինչև 78 JPEG նկար կամ 13 RAW)
LCD էկրանի անկյունագիծ 64 մմ 76 մմ
ֆոտո փնտրիչի որոնման հրապարակը 96 % 98 %
լիցքավորիչ BP-511A LP-E6
վիդեոտեսագրում
չկա
կա

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Canon EOS 5D Mark II

Canon EOS 5D մարկ II–ը եղել է TIPA (տեխնիկական նկարի մամուլի ասոցիացիա) և EISA (Եվրոպական Պատկերների և ձայնային ասոցիացիա) մրցանակաբաշխությունների հաղթող․

  • TIPA լավագույն թվային SLR փորձագետ (2009),
  • EISA Եվրոպական առաջադեմ տեսախցիկ (2009—2010)։
  • Տեսախցիկը եղել է նաև մի շարք հեղինակավոր հրատարակությունների մրցանակակիր․
  • ֆոտոտեսախցիկներ կատեգորիաի տարվա սարքավորում դրսի ամսագրերում (2009),
  • պրոֆեսիոնալ լուսանկարչային ամսագրի լավագույն մրցանակ՝ 1000–ից մինչև 3000 դոլարի սահմաններում թվային հայելային տեսախցիկների շարքւմ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]