CROTRAM (ընկերություն)
CROTRAM | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Վայր | Զագրեբ, Խորվաթիա |
Crotram Վիքիպահեստում |
Crotram, երկու ընկերությունների խորվաթական կոնսորցիում է, որն արտադրում է Խորվաթական մեկ հարկանոց տրամվայներ (TMK 2100 և TMK 2200): Նրա կազմի մեջ են մտնում Končar Elektroindustrija d.d. և TŽV Gredelj d.o.o. ընկերությունները, երկուսն էլ Զագրեբից։ Թեև տեսականորեն երկու ընկերությունները կոնսորցիումում նույն կարևորությունն ունեն, Gredelj-ը արտադրում է տրամվայի արժեքի միայն 13%-ը, արտադրելով միայն մեքենայի կմախքը, իսկ Končar-ը պատրաստում էր տրամվայի, էլեկտրական մեքենայի, էլեկտրոնիկայի և վերջնական հավաքման համար գլխավոր նախագծեր։ Սկզբում «Đuro Đaković» գործարանը նույնպես կոնսորցիումի մասն էր կազմում, բայց նրանք, ի վերջո, լքեցին այն նախագծի մեկնարկից անմիջապես հետո, իսկ հիդրավլիկ և կցորդային մեխանիկայի մշակումը և արտադրությունը փոխանցվեց գերմանական SAMES Hydro-Systemtechnik GmbH & Co. KG[1] և Henschel Antriebstechnik GmbH ընկերություններին[2]։
TMK 2100[խմբագրել | խմբագրել կոդը]
TMK 2100-ը խորվաթական Končar և TŽV Gredelj ընկերությունների կողմից 1994-2003 թվականներին արտադրված տրամվայ փոխադրամիջոց է, որն օգտագործում է TMK 201-ի ավտոմասեր։ Նրա նախատիպը պատրաստվել է 1994 թվականին, իսկ սերիական արտադրությունը սկսվել է 1997 թվականին։ 16 տրամվայներեր պատվիրվել և առաքվել են Զագրեբ քաղաք։
TMK 2200[խմբագրել | խմբագրել կոդը]

TMK 2200-ը (նաև հայտնի է որպես NT 2200) մեկ հարկանի է, որը գործում է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ ZET ընկերությունը (Zagreb Electric Tramways, քաղաքային տրանսպորտային ընկերություն), 2003 թվականին պատվիրել է 70 տրանսպորտային միջոցներ, այն բանից հետո, երբ Crotram կոնսորցիումը շահեց տենդերը ավելի ցածր գներ ներկայացնելու հիմքով, մրցույթում հաղթելով Siemens AG (Combino) և AnsaldoBreda, S.P.A. (Sirio) ընկերություններին։
TMK 2200 K[խմբագրել | խմբագրել կոդը]
TMK 2200-K-ը TMK 2200-ի ավելի կարճ տարբերակն է։ Երկուսն էլ ներկայացվել են, նրանցից ավելի քան 60 պատվիրված ZET ընկերության նախագծմամբ։ TMK 2200-K-ը ZET գրանցամատյանում գրանցված է որպես TMK 2300:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Sames
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-10-ին։ Վերցված է 2007-10-02
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հելսինկիի քաղաքային տրանսպորտ
- «Helsingin uudet raitiovaunut toimittaa Transtech» (Finnish)։ HKL։ 2010-12-02։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-13-ին։ Վերցված է 2010-12-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
CROTRAM (ընկերություն) Վիքիպահեստում |
---|
- CROTRAM - Unofficial home and fan page
- News, information, and more (չաշխատող հղում)(չաշխատող հղում)
- Gallery with pictures of TMK 2200 and more Croatian trams
- Končar official web site
- Končar Electric Vehicles Inc. - trams
- Sames official web site
- The video of TMK 2200 - beware poor pronunciation
- Another Gallery with more pictures
- Photo gallery of TMK 2200 being tested in Helsinki